Տղաները նայում են միմյանց,ապա Ջիմինին,ով կարծես թե,չի շնչում։
֊Ոչինչ անձնական,ինքդ լսեցիր հրամանը,֊տղաներից մեկը հանում է զենքը ապահովիչից և սկսում է մոտենալ Ջիմինին։Նրա ամեն քայլի հետ՝ Ջիմինը ավելի է գունատվում և արդեն պատրաստ է ուշաթափվել,երբ երկրորդ տղան ձայն է տալիս.
֊Հե՛յ,մոտեցիր։
֊Ի՞նչ է,֊առաջինը շրջվում է։
֊Այստեղ,պարզվում է,լիքը գրպաններով են գալիս,֊այդ խոսքերի հետ տղան ցույց է տալիս ձեռքի թղթադրամները,որոնք՝ ըստ երևույթին,գտել էր դիերներից մեկի գրպանում։
֊Թող դա,ժամանակը չէ։
֊Հենց հիմա էլ ճիշտ ժամանակն է,նրան կրակելը մեկ վայրկյան է։Միևնույն է ոչ մի տեղ չի փախչի։Դրսում նույնպես մեր մարդիկ են։
Տղան ևս մի քանի վայրկյան նայում է ընկերոջը,ապա Ջիմինին և ի վերջո դնում է ատրճանակը գոտու տակ և մոտենում է ընկերոջը՝ քայլելու ընթացքում,ինչ֊որ մեկի ձեռքից արձակելով թանկարժեք ժամացույցը։Ու թեպետ նրանք վարձատրվում են լիարժեք,բայց մարդկային ագահությունը այդպիսին է։Մինչ տղաները խիստ զբաղված են դիակապուտով՝ Ջիմինը կարողանում է վերջապես ուշքի գալ և տրամաբանել,որ սա նրա վերջին շանս է փախչելու։Նա անձայն քայլերով հասնում է դեպի բարի կողքին գտնվող դուռը,որը տանում է պահեստ և միայն դռան մյուս կողմում հայտնվելուց հետո է արտաշնչում ու անցնում վազքի։Նա դուրս է գալիս գաղտնի մուտքով,որը բացվում է ակումբի հետնամասում և վազում է։Թե ուր,ինքն էլ չգիտի,ուղղակի հեռու այդտեղից ու այդ մարդկանցից։Վազելով գրեթե մի ամբողջ թաղամաս՝ Ջիմինը վերջապես կանգ է առնում՝ ձեռքերով հենվելով ծնկներին և փորձում է վերականգնել շնչառությունը։Հասկանալով,որ նա արդեն բավականին հեռու է ակումբից ու որ հետևողներ չկան,Ջիմինը կանգնեցնում է առաջին պատահած տաքսին,նստում է և ասում տան հասցեն։Վարորդը մերթ ընդ մերթ նայում է տղային հայելու արտացոլանքի մեջ։Դե իհարկե։Գունատ,գզգզված մազերով,արյունոտ ու թաց շապիկով։Ամբողջական հավաքածու,այսպես ասած։Մեքենան կանգ է առնում շենքի դիմաց, և Ջիմինը,բարեբախտաբար,գտնում է մի քանի ճմռթված թղթադրամ ջինսի գրպանում,վճարում է և դուրս գալիս՝ բարձրանալով տուն և միայն դուռը փակելուց ու կողպելուց հետո է հանգիստ շնչում։Լոգանք ընդունել և քնել,որպեսզի մոռանալ այս մղձավանջը։
______________
Շուգան մինչ այդ հասցրել էր վերցնել տեսախցիկների տեսաձայնագրությունները վերջին 24ժամվա ընթացքում և իր մարդկանց հետ վերադառնալ սրահ,որտեղ նա գտավ երկու տխմարների,որոնք անգամ չէին նկատել,որ.
֊Ու՞ր է բարմենը։
Տղաները կտրուկ շրջվում են և քարանում՝ տեսնելով,որ Ջիմինը չկա։Նրանք նայում են միմյանց և փորձում են ինչ֊որ ձև արդարանալ.
֊Պարոն,մենք...Նա այնտեղ կանգնած էր,մենք ուղղակի...
Շուգան խորը շնչում է և պարզում ձեռքի ափը իրենից ձախ կանգնածին,ով առանց ավելորդ խոսքերի, նրա ձեռքի մեջ է իջեցնում ատրճանակը։Շուգան հանում է այն ապահովիչից։
֊Ես նույնպես ուղղակի։
Լսվում է երկու կրակոց,և հատակը ավելանում է պլյուս երկու նոր դիերով։
֊Ատում եմ անպետք մարդկանց։Գնացինք,֊նա շրջվում է՝ դուրս գալով ակումբից,իսկ նրա ետևից նաև մյուս իր մարդիկ։
________________
Առավոտյան Ջիմինը արթնանում է գլխացավով,մի ամբողջ փունջ մղձավանջներով և մտադրությամբ,որ այսուհետ չի ընդունվելու ոչ մի կասկածելի աշխատանքի։Ջիմինը լոգանք է ընդունում,հագնում է սպորտային տաբատ,չափսով մի քանի անգամ մեծ սպիտակ շապիկ և մտնում է խոհանոց։Սուրճ պատրաստելուց հետո՝ նա վերցնում է իր սմարթֆոնը և գնում հյուրասենյակ,որտեղ փորձում է խլացնել գլխացավը թունդ սուրճով և փնտրել նոր աշխատանք։Ակումբ նա հետ չի գնա։Ոչ մի դեպքում։Չնայած...Ակումբը,հավանաբար, կփակվի նման դեպքից հետո։Ջիմինը դնում է դատարկ բաժակը և սմարթֆոնը սեղանին,մատերով սեղմում է քունքերը՝ փորձելով մի փոքր նվազեցնել ցավը։Գլխում սկսում են պտտվել երեկվա դեպքերը,այն երիտասարդը,ով այլևս չկա և նրա խոսքերը իր հոր մասին։Բայց նրան սպանեցին։Նրա մոտ ինչ֊որ բան էին փնտրում։Հնարավո՞ր է,որ դա հենց այն է,ինչ նա տվեց Ջիմինին։
֊130613...
Ջիմինը նորից վերհիշում է հասցեն ու թվերը՝ զարմանալով,որ ընդհանրապես մտապահել է դրանք։Մտովի ինքն իրեն խոստանալով,որ հետո կզբաղվի այդ թվերով,Ջիմինը մոտենում է սառնարանին,որպեսզի նախաճաշի համար ինչ֊որ բան պատրաստի։Կարծես թե,նա արդեն սկսելու է նախաճաշել տանը,ոչ թե գործից վերադառնալու ճանապարհին՝ ինչ֊որ սրճարանում։
֊Հիասքանչ է,֊Ջիմինը փակում է սառնարանի դուռը,որտեղ այդպես էլ չգտավ ոչ֊մի հարմար բան։Նա գնում է միջանցք,վերցնում է դրամապանակը և միայն հետո հիշում,որ բջջայինը թողել է հյուրասենյակում։Ջիմինը պատրաստվում է վերադառնալ և վերցնել այն,երբ նրան կանգնեցնում է թակոցը։
Նա շրջվում է դեպի դուռը և մի քանի վայրկյան չի կողմնորոշվում՝ բացե՞լ,թե՞ ոչ։Երեկվա դեպքերը ոչ մի լավ հետևանքներ չեն խոստանում,բայց և այնպես,Ջիմինը պատրաստվում էր տանից դուրս գալ,ուստի դուռը չբացելու տարբերակ չի մնում։Նա մոտենում է և բացում դուռը՝ քարանալով շեմին:
-Բարև ձեզ..,֊Ջիմինը նայում է իր դիմաց կանգնած երկու բարձրահասակ և թիկնեղ տղաներին՝ մտածելով,որ նրանք հաստատ առաքման ծառայությունից չեն՝ հաշվի առնելով նաև այն,որ Ջիմինը ոչինչ էլ չի պատվիրել։
֊Փաք Ջիմի՞ն։
֊Այո..,֊ստացվում է մեխանիկորեն և շատ ավելի արագ,քան Ջիմինը կհասցներ մտածել հետևանքների մասին։Տղաները նայում են միմյանց,նրանցից մեկը քմծիծաղ է տալիս և նրանք անցնում են ներս։Հրավեր չի եղել,բայց դա,կարծես թե,նրանց ընդհանրապես չի հուզում։
__________________
Ջիմինը ուշքի է գալիս անծանոթ մեքենայում և գլխացավից մշուշված ուղեղով՝ փորձում հասկանալ,թե ինչ է անում այդտեղ։Երբ գիտակցությունը ամբողջովին տեղն է գալիս,Ջիմինը սարսափի մեջ նայում է շուրջ և իր դիմաց նստած երկու տղաներին.
֊Հե՛յ։Այս ի՞նչ եք անում։Բա՛ց թողեք,իջեցրե՛ք ինձ այստեղ։
Տղաները ռեակցիա չեն տալիս,իսկ Ջիմինը փորձում է մեկնել ձեռքը դեպի մեքենայի դուռը և ի սարսափ իրեն՝ բացահայտում է,որ ձեռքերը կապված են,դռները կողպված,իսկ մեքենան շարժվում է անծանոթ ճանապարհներով։Ջիմինը համակերպվում է իր անհույս կարգավիճակի հետ,երբ տղաներից մեկը ատրճանակը պահում է նրա ճակատին՝ սպառնալով,որ Ջիմինը այս մեքենայից ողջ դուրս չի գա։Չնայած այդ սպառնալիքները ուղղակի տեսական էին,որովհետև գործնականում,կարգադրված էր նրան բերել ողջ և առողջ։Որոշ ժամանակ անց,մեքենան կանգ է առնում երկհարկանի տան դիմաց,որի ցանկապատը տունը ծածկում է բոլոր կողմնակի հայացքներից։Դարպասները բացվում են,և մեքենան անցնում է ներս՝ կանգ առնելով մուտքի մոտ։Ջիմինին՝ ով արդեն հասցրել էր ներողություն խնդրել բոլոր իր վատ և ոչ այնքան արարքների համար,քարշ տալով դուրս են հանում մեքենայից և տանում են ներս։Ջիմինը հասկանում է,որ սա,միգուցե,իր վերջին հնարավորությունն է։Նա արմունկով կտրուկ հարվածում է տղաներից մեկի որովայնին,ով իրեն բռնում է,և փորձում է վազել դեպի դուռը,բայց մյուս թիկնապահը կտրում է նրա ճանապարհը՝ հենց դռան մոտ,և կոպտորեն ձգում ձեռքից,որն առանց այդ էլ արդեն անզգհայացած էր։Եվ Ջիմինը հասկանում է,որ վերջ։Տարբերակները հավասարվում են նրա պայծառ ապագայի շանսերին։Այսինքն՝ գոյություն չունեն։
Նա կախում է գլուխը և համակերպված հոգոց է հանում։Շագանակագույն,փայտե հատակը ոտքերի տակ փոխարինվում է սպիտակ գորգով և Ջիմինին՝ բառի բուն իմաստով,շպրտում են բազկաթոռի դիմաց՝ ինչ֊որ մեկի ոտքերի առաջ։
֊Նորից բարև,֊Շուգան ոտքի է կանգնում՝ սեղանի վրա դնելով վիսկիով բաժակը,և միայն այդ ժամանակ է Ջիմինը բարձրացնում հայացքը։
֊Ես արդեն ասացի այն ինչ֊որ գիտեյի,մինչև հիմա ձեզ չեն գտել,որովհետև ես լեզուս ատամներիս ետևում պահել գիտեմ ու ես անգամ նրանց նման չեմ,֊Ջիմինը հայացքով ցույց է տալիս թիկնապահներին՝ ի նկատի ունենալով մարմնի չափերը,֊Ինչի՞դ եմ պետք հիմա։Ի՞նչը ես այնպես չեմ արել։
Շուգան ուշադիր չափում է իր ոտքերի առաջ նստած տղային,ով նայում է նրա աչքերի մեջ այնպես,ասես չգիտի,որ մահվան դուռն է չոքել։
֊Ջիմին,այո՞։Ուրեմն լսիր,Ջիմին։Ամենից շատ,ես ատում եմ դավաճաններին և ստախոսներին։
֊Եվ ի՞նչ ես պետք է անեմ այդ ինֆորմացիայի հետ։
Շուգան քմծիծաղ է տալիս՝ մտածելով այն մասին,որ տղան կամ կյանքից ձեռք քաշած մեկն է կամ էլ ուղղակի չափազանց խիզախ։Իսկ գուցե երկուսն էլ միասին։
֊Օգտագործես ի փրկություն սեփական հոգու և մարմնի։Երեկվա տեսաձայնագրությունները մեզ շատ հետաքրքիր բաներ պատմեցին,գիտե՞ս։
Ջիմինը կտրուկ գունատվում է և կարծես չի էլ շնչում։Շուգային զվարճացնում է նրա ռեակցիան։
֊Նա քեզ ինչ֊որ բան է տվել,ճի՞շտ է։Չնայած այլ պատասխան չի էլ կարող լինել։Եվ դու դա այրել ես,֊Շուգայի քմծիծաղը կտրուկ փոխարինվում է դաժան ու սառը հայացքով,որը ողջ֊ողջ մասերի է բաժանում մարմինը։
֊Նա...Նա տվեց ինձ այդ թուղթը...Ասաց,որ այրեմ,որովհետև նրա մոտ կրակայրիչ չկար...
Հաջորդ վայրկյանին ամեն ինչ լռում է,իսկ Ջիմինի այտը միանգամից սկսում է այրվել՝ ստացած ապտակից։
֊Ստու՛մ ես։Ստու՛մ,֊Շուգան կտրուկ մոտենում է և սեղմում մատերի տակ Ջիմինի պարանոցը,֊Դու ինձ ստում ես...Ի՞նչ էր գրված թղթի վրա։
֊Ես չեմ հիշում,֊Ջիմինը նայում է ատելությամբ լի հայացքով՝ փորձելով կուլ տալ վիրավորանքի արցունքները։
֊Դու նորից ստում ես,֊Շուգան սա ասում է ցածր՝ նայելով ուղիղ Փաքի աչքերի մեջ,և Ջիմինը զգում է նրա տաք շնչառությունը սեփական մաշկի վրա։
֊Ոչ։
Շուգան զգում է։Նա զգում է այդ սուտը Ջիմինի այդքան մաքուր ու պարզ աչքերում,ու թվում է,թե նման աչքերով մարդը ունակ չէ ստելու։Բայց նա ստում է։Նայում է Շուգայի աչքերի մեջ և ստում է։Ու դա վերջնականապես կոտրում է Շուգայի համբերությունը։Նա սեղմում է մատերը բռունցքի մեջ և հարվածում է՝ տեղափոխելով ձեռքը,բռնելով Ջիմինի շապիկից,սեղմելով այն մատերի տակ և թույլ չտալով հետ ընկնել։
Ջիմինը սեղմում է ատամները ցավից,իսկ կզակի վրայով ներքև է սահում արյան կաթիլը՝ վնասված շուրթերից։Շուգան մոտ է ձգում նրան՝ կզակից բարձրացնելով նրա դեմքը և ստիպելով նայել աչքերի մեջ։
֊Դու ինքնասպա՞ն ես։Դժվա՞ր է ուղղակի ասել ճշմարտությունը։
Ջիմինի շուրթերից դուրս է թռչում մի ցածր ու ցավով լի տնքոց.
֊Եվ...Դու ինձ բա՞ց կթողնես։
Շուգան նայում է նրա աչքերի մեջ,ապա արյանը որ հոսում է շուրթերի անկյունից։Մատով անցկացնում է Ջիմինի շուրթերի վրայով՝ մի փոքր տարածելով արյունը,ապա քմծիծաղ է տալիս։
֊Միգուցե։
֊Խոստացիր...
֊Չհամարձակվես պահանջել ինձանից ինչ֊որ բան,֊Շուգան կտրուկ թողնում է նրան և Ջիմինը մեջքով ընկնում է հատակին։Ջիմինը միակ ողջ մարդն է,որ տեսել է,թե ինչ է գրված այդ գրողի տարած թղթի վրա,բայց համառորեն լռում է,իսկ Շուգան երկաթյա չէ։Նա նյարդային շարժումով քաշում է փողկապը պարանոցից,նետում է բազմոցին և շրջվում է իր մարդկանց կողմ։
֊Մաքսը այսօր ճաշե՞լ է։
֊Ոչ,դուք ինքներդ ասացիք,որ նրան այսօր չկերակրենք։
֊Հիասքանչ է,֊Շուգան քմծիծաղ է տալիս,֊Մենք գնում ենք ճաշելու,֊և չխկացնում է մատերը օդի մեջ,ինչից հետո թիկնապահները մոտենում են և քարշ տալիս Ջիմինին դեպի դուռը։Այն Ջիմինին,ով ոչ ոքի ոչ մի վատ բան չի արել,ում կյանքը այսպես թե այնպես շաքարավազ չէ և ով չի հասկանում,թե որ մեղքի համար նրան այս ամենը։
____________
֊Մա՛քս,֊Շուգան մոտենում է վանդակին և ծափ տալիս։Ձայնի վրա լսվում է արձագանք՝ վանդայի ամենախորը անկյունից։Նա ժպիտով նայում է վանդակից այն կողմ գտնվող մոխրագույն գայլին,ով քաղցից արդեն հասել է իր ագրեսիայի ապոգեյին։
֊Բերեք դրան,֊Շուգան մի կողմ է կանգնում և Ջիմինին սկսում են տանել դեպի վանդակը։Ջիմինը միայն հիմա է հասկանում,թե ինչ է կատարվում,թե ով է ճաշելու և թե ինչ են նրան հյուրասիրելու։Ում։
֊Ոչ...Ո՛չ֊ո՛չ֊ո՛չ,֊Ջիմինը փորձում է դուրս գալ իրեն պահող ամուր ձեռքերից,֊Բա՛ց թողեք։
֊Երբեք չեմ հասկացել այն մարդկանց տրամաբանությունը,ովքեր նման պահերին գոռում են "բաց թողեք"։Այդ դեպքում,ինչո՞ւ էի ես քեզ ընդհանրապես բերում այստեղ։Որ դու ուղղակի ասես բաց թողեք,և ես ժպիտով համաձայնե՞մ,֊Շուգան նայում է Ջիմինի աչքերի մեջ՝ ասես սպասելով պատասխանի,որը ինչպես և ակնկալվում էր,չի հաջորդում։Շուգան նորից չխկացնում է մատերով և Ջիմինը անգամ հասցնում է քմծիծաղ տալ "Մատերի չխկոց. հազարավոր խոսքերի փոխարեն" հիպոթեզին,մինչ նրան քարշ են տալիս դեպի վանդակի դուռը՝ բացելով այն և շպրտելով նրան ներս։
֊Արձակեք,֊Շուգան մի քանի քայլ հեռու է կանգնում վանդակից և հետևում է՝ պահելով ձեռքերը գրպաններում։Կարծես թե,միայն հիմա է Ջիմինը հասկանում,որ այն օրը վախը այդքան էլ սարսափելի չէր։Այն ամենը ուղղակի բողբոջներ էին։Ծաղիկները հիմա են,երբ երախը բաց գիշատիչը նայում է քեզ այնպես,որ մաշկդ ինքն է պոկվում մարմնիցդ։Այս հայացքը ինչ֊որ տեղ հիշեցնում է նաև Շուգայի հայացքը,բայց դրա մասին մտածելու ամենահարմար ժամանակը չէ։Ջիմինը սեղմվում է մեջքով վանդակի ճաղերին,մատերի տակ սեղմելով հողը,որի վրա նստած է և ծանր շնչելով հետևում է,թե ինչպես է թիկնապահներից մեկը մոտենում վանդակից դուրս գտնվող կողպեքին՝ որից և ձգվում է շղթան դեպի գայլի վզկապը,ու իջեցնում է բանալին կողպեքի մեջ։Շղթան սկսում է օրորվել՝ դիպչելով վանդակի ճաղերին,և հնչած մետաղական ձայնից Ջիմինի գիտակցությունը վերջնականապես մթագնում է։Եվս մի քանի վայրկյան և թիկնապահը կհանի բանալին կողպեքից ու էլ ոչինչ չի խանգարի գիշատչին ունենալ լիարժեք ճաշ։Ջիմինը սարսափած նայում է գայլի երախին,ապա մի քանի քայլ այն կողմ կանգնած Շուգային,ով հետևում է այս ամենին անտարբեր հայացքով՝ ասես զզվեցրած սերիալ,որտեղ միշտ նույն տեսարաններն են։Իսկ միգուցե,այդպես էլ կա։Շնչել,արտաշնչել։Գայլը արդեն կատաղի շարժումներով ձգում է շղթան,որը դեռ թիկնապահի ձեռքում է և Ջիմինը հասկանում է,որ ինքնապահպանման բնազդը հաղթում է։Նա կտրուկ շրջվում է և գոռում.
֊Կասե՛մ։Կպատմե՛մ ամեն ինչ։
Ճակատով հպվում է սառը ճաղերին՝ փակելով աչքերը և սպասելով,որ իրեն չլսեցին,ու հիմա֊հիմա նա կզգա ժանիքները,որոնք կխրվեն իր կոկորդը։
֊Սպասիր,֊Շուգան ձեռքով հրահանգ է տալիս թիկնապահին,որպեսզի վերջինս հետ կողպի շղթան, մոտենում է վանդակին դռանը և ծալելով ոտքերը ծնկների հատվածում՝ իջնում է Ջիմինի դիմաց։Ձգում է ձեռքը ճաղերից ներս և շոյում է Ջիմինի մազերը,ով,մեղմ ասած,շոկի մեջ է ընկնում նման քնքշությունից,բայց հետ ձգվելու փորձ չի անում՝ հիասքանչ իմանալով,թե ինչ է սպասվում մեջքի ետևում։
֊Ամենասկզբից էր պետք այսպես,֊Շուգան քմծիծաղ է տալիս՝ ոտքի կանգնելով և կարգադրելով բացել վանդակը։