Part 7

151 10 0
                                    

[Հաջորդ առավոտ։Խորհրդի դահլիճ]
Չոնգուկը մտնում է սենյակ և գլխով հարգանքի ժեստ տալիս նստածներին,ովքեր ոտքի են կանգնում և մի փոքր խոնարհվում։
֊Ուրախ եմ տեսնել ձեզ,պարոնայք։Նստեք։
Տղամարդիկ տեղավորվում են իրենց աթոռներին,յուրաքանչյուրի դիմաց դրված է իր անվան փորագորությամբ ապակե ցուցանակ։
֊Եվ այսպես...Այս ժողովը արտահերթ է,ինչի համար՝ ես ուզում եմ ներողություն խնդրել ձեզանից,քանի որ գիտեմ,թե դուք որքան զբաղված եք սովորաբար լինում։Ելնելով խիստ որոշակի ծանրակշիռ պատճառներից՝ այսօր ներկա չէ կլաններից մեկի առաջնորդը։Իսկ կոնկրետ՝ Մին Յունգին։Նրա բացակայության պատճառը Խորհուրդը չի պատրաստվում մանրամասնել,բայց այն ամենը ինչ ձեզ պետք է իմանալ՝ դա այն է,որ նա խախտել է Խորհրդի կողմից մշակված կոդեքսի որոշ կետեր և այսօրվանից սկսած նրա գործունեությունը շուկայում սառեցվում է՝ անորոշ ժամկետով,իսկ երկրի հյուսիսում՝ վերոհիշյալ Մին Յունգիին պատկանող առևտրային ուղիները,ժամանակավորապես փոխանցվում են երրորդ կլանի առաջնորդի ենթակայությանը։Մին Յունգին լքել է երկիրը այսօր առավոտյան։
Հավաքվածները թույլ շոկի աֆֆեկտով լի հայացքներով նայում են միմյանց՝ փորձելով հասկանալ,թե ինչպես այդքան ազդեցիկ պարագլուխը կարող էր այդպես սխալվել և թե ինչպես մահացած Ջիվոնը կարող էր հետ վերադառնալ կյանքի։Չոնգուկը շարունակում է.
֊Պարոնայք,ուրախ եմ տեղեկացնել ձեզ,որ Խորհրդին վերջապես հաջողվեց գտնել հանգուցյալ Փաք Ջիվոնի ժառանգին։
Ջիմինը դռան ետևում հասցրել էր արդեն մինչև կապտուկներ սեղմել սեփական մատերը։Նա խորը շնչում է,ուղղում է փողկապը և անվստահորեն դեպի իրեն քաշում դռան բռնակը։Խորհրդի սրահում միանգամից լռություն է տիրում։Բոլորը նայում են Ջիմինին,ով քայլում է՝ չնայելով հավաքվածներին և բարձրացնում է հայացքը միայն Չոնգուկի կողքին կանգնելուց հետո։
֊Պարոնայք։Փաք Ջինին։
Ջիմինը մի փոքր խոնարհվում է և աչքերը ծածկող մազերի տակից՝ Թեհյոնի վրա բարձրացնում տանգնապով լի հայացքը։Թեհյոնը թեթևակի գլխով է անում,մեղմ ժպտում է և միայն շուրթերով ասում. <<Դե>>։
֊Ողջույն։Ես Փաք Ջիմինն եմ։Փաք Ջիվոնի միակ ժառանգը և երրորրդ կլանի նոր առաջնորդը։Հուսամ՝ մենք կկարողանանք համագործակցել։
Բոլորը հետաքրքրությամբ նայում են Ջիմինին այնքան երկար,քանի դեռ չեն հնչում առաջին,թույլ լսելի ծափահարությունները,որոնք պատկանում են Թեհյոնին,իսկ նրան հետևում են նաև մյուս ներկաները և ոգևորող ծափահարություններով են արժանացնում նորեկին։Ջիմինը նորից խոնարհվում է,ապա շարժվում դեպի աթոռը,որի կողմ նրան մատնանշում է Չոնգուկը։Նա նստում է աթոռին և նայում իր դիմաց դրված ապակյա ցուցանակին։Ճիշտ այնպիսին՝ ինչպիսին և մնացած բոլորինը։Երկու կողմից փորագրված է <<Փաք Ջիմին>>։Տարօրինակ է այստեղ տեսնել սեփական անունը։Ջիմինը նայում է իր կողքին դրված աթոռին,որը դատարկ է։Նա բարձրացնում է հայացքը դեպի դատարկ աթոռի դիմաց դրված ապակյա ցուցանակը.<<Մին Յունգի>>։
________________________________
[Մեկուկես տարի անց։Առավոտյան 9։37։<Park Holding>]
֊Ինչու՞մ է խնդիրը։Դու հասկանում ես,որ մի ամբողջ բաժին թմրանյութ չէր կարող հենց այնպես անհետանալ,ճի՞շտ է։Այդ դեպքում ո՞ւր է այն,գրողը տանի՛։Սա արդեն երրորդ դե՛պքն է այս ամսվա մեջ։Դու ունես ժամանակ մինչև վաղը։Ինձ հետաքրքիր չէ՛։Գետնի տակից հանի՛ր,հոգիդ սատանային վաճառի՛ր,թեկուզ մեջտեղից կիսվի՛ր,բայց գտի՛ր այդ բեռնատարը,֊երիտասարդը զայրացած անջատում է հեռախոսը և նետում այն սեղանի վրա,որի շագանակագույն,փայտե մակերևույթը ծածկված է տասնյակ թղթերով։Լսվում է դռան թույլ թակոց և աշխատասենյակ է մտնում Թեհյոնը։
֊Զայրացած տեսք ունեք,պարոն Փաք,֊Թեհյոնը նստում է Ջիմինի աշխատասեղանի դիմաց դրված աթոռին և վերցնում թղթերից մի քանիսը՝ ձեռքից ձեռք փոխանցելով դրանք։
֊Մի հարցրու,֊Ջիմինը թուլացնում է փողկապը՝ արձակելով մի քանի կոճակ։
֊Ինչ֊որ բան այնպես չէ՞։
֊Թմրանյութը։
֊Թմրանյութը ի՞նչ։
֊Չի հասնում իր նպատակակետին։Թմրանյութը ուղղակի մտնում է երկրի հյուսիս և անհետանում։Արդեն երեք բեռնատար։Երե՛ք,Թեհյոն։
֊Եվ ոչ ոք ոչնչից տեղյակ չէ՞։
֊Ոչ։
֊Իսկ չե՞ս փորձել քո մարդկանց ուղեկցությամբ այն ներկրել հյուսիս։
֊Ապրանքը գալիս է Ճապոնիայից,իսկ այստեղ՝ սահմանից,հենց իմ մարդիկ են հետևում,որ ամեն ինչ հարթ ընթանա։Բայց նրանց հետ կապի դուրս գալ չի ստացվում։Մեքենաների անհետանալուց հետո՝ նրանց հետ կապը նույնպես խզվում է։
֊Իսկ ի՞նչ է ասում վաճառողը։
֊Իսկ նա ի՞նչ պետք է ասի։Ապրանքը ապահով հատել է երկրի սահմանը։Նա այլևս ոչնչի համար պատասխանատու չէ։
֊Այդպես չի կարելի։Դա ընդհանուր խնդիր է։Դու պետք է տեղեկացնես նրան,որ թմրանյութը չի հասնում հասցեատերերին։
֊Նա կասի,որ դա իր խնդիրը չէ։
֊Միգուցե և նրա խնդիրը չէ,բայց այդ դեպքում դուք կարող եք ժամանակավորապես սառեցնել ձեր պայմանագիրը,և դու ստիպված չես լինի ամեն ամգամ վճարել թմրանյութի համար,որը երկրի տարածքում անհայտ կորչում է։Իսկ այդ ժամանակահատվածը կկարողանաս օգտագործել,որպեսզի պարզես,թե ուր է անհետացել 3 բաժին թմրանյութը։
֊Դու ճիշտ ես...Ես պետք է հանդիպում նշանակեմ նրա հետ,֊Ջիմինը ոտքի է կանգնում և վերցնում հեռախոսը,֊Չգիտեմ,թե ինչ էի անելու առանց քեզ։
Մինչ Ջիմինը փնտրում է հեռախոսահամարը՝ Թեհյոնը մոտենում է նրան և գրկում մեջքից։
֊Դե,ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում,ճի՞շտ է։
֊Միգուցե..,֊Ջիմինը զգուշորեն արձակում է Թեհյոնի ձեռքերը իր մեջքին,ապա շրջվում է նրան դեմքով՝ ժպտալով մի փոքր մեղավոր։
֊Ես հիմա,֊Ջիմինը դուրս է գալիս սենյակից։Ըստ երևույթին՝ լսափողի հակառակ կողմում պատասխանեցին։
Թեհյոնը հոգնած հայացքով նայում է փակվող դռանը և նորից նստում։Մեկ տարի։Գրողի տարած մեկ տարի է ինչ նա և Ջիմինը "հանդիպում են",բայց Ջիմինը միշտ պահում է իրեն հենց այսպես։Դիստանցիայի վրա։Ջիմինի համար,թվում է,թե այս ամենը սեր չէ և անգամ սիրահարվածության նման չէ։Ավելի շատ հիշեցնում է պարզ,մարդկային կապվածություն,որը հաճախ կարելի է շփոթել այլ քնքուշ զգացմունքների հետ։Ջիմինը կապված է Թեհյոնին։Այնպես,ինչպես ոչ ոքի։Թեհյոնը այն մեկն է,ով եղել է Ջիմինի կողքին նրա կյանքի ամենաբեկումնալից պահին։Այն մեկն է,ով սովորեցրել է Ջիմինին ամեն֊ամեն ինչ և չի զայրացել նրա սխալների վրա։Թեհյոնը երբեք էլ չէր պլանավորում սիրահարվել Ջիմինին,բայց դա տեղի ունեցավ այնքան պատահական,որ անգամ հենց ինքը՝ Թեհյոնը,չկարողացավ գիտակցել այդ պահը։Իսկ երբ եկավ գիտակցումը,նա հասկացավ,թե որքան հիմար է եղել Յունգին։Թեհյոնն ու Յունգին միշտ են եղել լավագույն ընկերներ։Լավագույն թշնամիներ նույնպես։Ու թեպետ նրանցից ոչ ոք երբեք չէր ընդունի մյուսի գերազանցությունը,բայց ոչ ոք էլ չէր ժխտի,որ մյուսը ոչնչով չի զիջում։Այն միտքը,որ Ջիմինը բաժին է հասել նրան,այլ ոչ թե Յունգիին՝ ստիպում է Թեհյոնին՝ առաջին անգամ, հաղթանակած զգալ իրեն։Իսկ Ջիմինը...Դե,Ջիմինը ատում է ինքն իրեն։Որ չի կարողանում թողնել այն,ինչը արդեն իսկ գնացել է,որ ժամանակը,պարզվում է,ամենևին էլ չի բուժում։Այն սովորեցնում է համակերպվել։Ջիմինը առաջին անգամ չէր հետաքրքրված որևէ մեկով։Ջիմինը առաջին անգամ չէր նստում որևէ սրճարանում որևէ մեկի հետ։Ջիմինը առաջին անգամ չէր համբուրվում որևէ մեկի հետ։Բայց այդ ամենը այնքան տարբեր էր այն ամենից ինչ֊որ եղել էր "մինչև" և "հետո"։Ջիմինին կոտրել էին։Ու թեպետ Թեհյոնը ամեն ձև փորձում էր հավաքել նրան հետ՝ մի ամբողջի մեջ,ակնհայտ էր,որ մի բան հաստատ էլ առաջվանը չէ։Ջիմինին կոտրել էին։Ու սա այն դեպքը չէ,որ նրան անհնար է հետ հավաքել,ուղղակի...Կան մարդիկ,որոնք՝ ասես <<Սառցե թագուհին>> հեքիաթում,կոտրելուց հետո տանում են իրենց հետ մի մասնիկ։Ու թվում է,թե դա ընդամենը մի փոքր մասնիկ է,ի՞նչ դա կարող է փոխել։Բայց արի ու տես,որ առանց այդ մասնիկի՝ ոչինչ էլ հնարավոր չի լինի վերջնականապես վերականգնել։Յունգին հենց այդ մասնիկն է Ջիմինի կյանքում։Ու թող որ դա ոչ ոք չիմանա։
Թեհյոնին մտքերից դուրս է քաշում փակվող դռան ձայնը։
֊Ես պայմանավորվեցի հանդիպման համար։
֊Ի՞նչ ասաց նա։
֊Նա չէր։Նրա քարտուղարն էր։Այսօր երեկոյան նշանակեց հանդիպումը։
֊Երեկոյա՞ն։Այստե՞ղ։Բայց նա Ճապոնիայում է,ինչպես եք դուք...
֊Նրա քարտուղարն ասաց,որ ինչ֊որ հանգամանքների բերումով նա հիմա գտնվում է Կորեայում։
֊Մի փոքր տարօրինակ է...Բայց ինչևէ։Քանի որ այսօր ես ստիպված եմ լինելու մենակ ընթրել,դու պարտավոր ես ինձ հետ ճաշել։
֊Լավ,բայց մենք ունենք ընդամենը մեկ ժամ,֊Ջիմինը վերցնում է պիջակը և գնում դեպի դուռը։
֊Քո աշխատանքը խլում է քեզ ինձանից։Ես սկսում եմ խանդել աշխատասենյակիդ։Այն քեզ ինձանից շատ է տեսնում..,֊Թեհյոնը ասում է այս ամենը դժգոհ ձայնով՝ փակելով սենյակի դուռը։
_____________________________
[Երեկոյան 20։45։ SHADOW CLUB]
Մուտքի մոտ կայանել են մի քանի թանկարժեք մեքենաներ,որոնցից մեկի կողքին
կանգ է առնում Ջիմինին պատկանող սև Bentley Mulsanne֊ը։Չէր հասցրել Ջիմինը իջնել մեքենայից,երբ մուտքի մյուս կողմում նկատում է ծանոթ Rolls-Royce Ghost֊ը։
֊Միայն թե ոչ սա..,֊Ջիմինը մի դատապարտված հոգոց է հանում և մոտենում է մեքենային,որից դուրս է գալիս Թեհյոնը,֊Թեհյոն,ես խնդրել էի։
֊Ես միևնույն է չեմ գալու քեզ հետ հանդիպման։Ես ուղղակի կնստեմ ակումբում,ինչ֊որ բան կխմեմ՝ մինչև որ կվերջացնես։
֊Դու ինձ հետ վերաբերվում ես այնպես՝ ասես ես երեխա եմ։
֊Դա այդպես չէ,֊Թեհյոնը մեղմ ժպտում է,֊Ես ուղղակի անհանգստանում եմ։Ճիշտ է՝ դու արդեն մեկ տարուց ավել է ինչ այս գործի մեջ ես,բայց կան շատ բաներ,որոնց դու դեռ ծանոթ չես։Երբեք։Ոչ ոքի։Չի կարելի վստահել մինչև վերջ։
֊Անգամ քե՞զ,֊Ջիմինը թեքում է գլուխը դեպի ուսը և նայում է քմծիծաղով։
֊Հեյ,մի օգտգործիր իմ բառերը իմ դեմ։Ես բացառություն եմ։Ինձ կարելի է։Այնպես որ՝ ես ուղղակի մոտակայքում կլինեմ։
Եվ Ջիմինը գիտի,որ այս ամենի դեմ ոչինչ չի կարող ասել,որովհետև այո։Շատ բաների նա դեռ ծանոթ չէ։Ջիմինը խորը շնչում է՝ շարժվելով մուտքի դռների կողմ և թույլ ժպտում է,երբ ետևից քայլող Թեհյոնը գցում է ձեռքը նրա ուսին՝ ասես փորձելով ցույց տալ,որ Ջիմինը մենակ չէ։
Ակումբը կիսադատարկ է,որովհետև խրախճանքը սկսվում է միայն կեսգիշերից հետո։Առաջին հարկը ամբողջությամբ ողողված է նեոնային լույսերով,բարի մոտ բարմենը պատրաստում է ինչ֊որ ֆանտաստիկ գույնի կոկտեյլ,իսկ սրահում բարձր հնչում են "I tried so hard,and got so far,but in the end it doesn't even matter" տողերը՝ Ջիմինի համար ծանոթ երգից։Մի քանի վայրկյան անց՝ նրանց են մոտենում երկուսը և հարցնում՝ արդյոք նրանք եկել են հանդիպման համար։
֊Միայն ես,֊Ջիմինը մեկ քայլ ընդառաջ է անում։
֊Բարի։Ձեզ արդեն սպասում են,պարոն Փաք։
Թեհյոնը շրջում է Ջիմինին իր կողմ և կռանում է դեպի նրա ականջը։
֊Ես այստեղ եմ,լա՞վ,֊նա ասում է սա շշուկով,ապա մեկ քայլ հետ է անում և ուղղում է Ջիմինի օձիքը։Իրականում դրա կարիքը չկար,բայց դա հասարակ հոգատարություն է՝ իր տեսակի մեջ։Ջիմինը միայն ժպտում է այդ ժեստին,հետո շրջվում է և հետևում այն նույն երկուսին։
______________
Երկրորդ հարկի VIP սենյակները ամբողջությամբ ձայնամեկուսացված են,բայց փոխարենը ունեն պատից պատ ձգվող և պատի ամբողջ բարձրությամբ տեղադրված պատուհաններ,որոնցից ներս ոչինչ չի կարելի տեսնել,բայց ներսում գտնվողների համար տեսանելի է ակումբի ամբողջ սրահը։Բարձրահասակ,սևահեր երիտասարդը կանգնած է պատուհաններից մեկի մոտ և քմծիծաղով հետևում է ներքևում բացված տեսարանին։Ինչպիսի վարդագույն մթնոլորտ։Նա անտարբեր հայացքով հետևում է ներքևում կանգնածներին,այնուհետև նույնքան անտարբեր հայացքով ուղեկցում՝ դեպի աստիճանները շարժվող, կոստյումով տղային։Մի քանի վայրկյան անց սենյակի դուռը բացվում է։Նա շարունակում է մնալ անշարժ՝ հետևելով ակումբի սրահին,թեպետ գիտի,որ նա կանգնած է իր մեջքի ետևում։
֊Բարի երեկո։
Ջիմինը սպասում է պատասխանի,բայց որը սակայն՝ չի ստանում։Մթնոլորտը լարվում է էլ ավելի,որովհետև սենյանում նրանք երկուսն են,իսկ լռությունը դառնում է չափազանց ճնշող։Ջիմինը շարունակում է.
֊Ես Փաք Ջիմինն եմ։Երրորդ կլանի առաջնորդը։Ուզում էի խոսել թմրանյութի մասին,որ ներկրվում է երկիր։Այն ուղղակի անհետանում է։Ես կցանկանայի սառեցնել մեր պայամանգիրը՝ քանի դեռ չեմ պարզել դրա անհետացման պատճառը։
Անծանոթը գլխով է անում,բայց և այնպես շարունակում է անշարժ մնալ։Իսկ Ջիմինի համբերությունը երկաթյա չէ։Նա մի քանի քայլ է անում դեպի անծանոթը։
֊Միգուցե դուք նույնպե՞ս ներկայանայիք։
Անծանոթը քմծիծաղում է և դանդաղ շրջվում դեպի Ջիմինը։Ժամանակը մի պահ կանգ է առնում,իսկ Ջիմինը գամվում է հատակին՝ առանց հնարավորության հետ կամ առաջ քայլելու։Ցածր ձայնը լցնում է սենյակը.
֊Մին Յունգի։Երկրորդ կլանի առաջնորդը։

DANGERWhere stories live. Discover now