Part 3

170 8 0
                                    

Ջիմինը նստած է Շուգայի դիմաց՝ գրասեղանի առաջ և չի բարձրացնում հայացքը ձեռքերից,որոնցով սեղմում է սեփական ծնկները։Նա դեռ ուշքի չի եկել վերջին ապրումներից և ամեն ինչ ընկալվում է ասես դանդաղեցված նկարահանման ժամանակ։
֊Դե՞,֊Շուգայի ոտքերը խաղաղ հանգստանում են սեղանի վրա,իսկ ինքը թիկնել է կաշվե աթոռին և դանդաղ ներքաշում է ծխախոտի ծուխը։
֊Այնտեղ...
֊Մինչ դու կհասցներ որևէ բան ասել՝ զգուշացնեմ,որ քո տված ինֆորմացիան ստուգվելու է և եթե պարզվի,որ դու ստել ես...Մաքսը լավիկն էր,ճի՞շտ է,֊Շուգան քմծիծաղ է տալիս,երբ գայլի անունը հիշատակելիս,Ջիմինի ուսերը ցնցվում են։
֊Հասցե։Այնտեղ ինչ֊որ հասցե էր և...Թվեր։Ես չգիտեմ ինչ թվեր էին դրանք...
Շուգան իջեցնում է ոտքերը սեղանից,բացում է գրասեղանի դարակներից մեկը՝ դուրս քաշելով թուղթ և գրիչ,ապա դնում է Ջիմինի դիմաց։Ջիմինը՝ մի փոքր դողացող ձեռքերով,վերցնում է դրանք և երկար նայում է թղթին։
֊Անտառաճանա՞չ ես։
֊Ոչ...
֊Այդ դեպքում,ու՞մ ես սպասում։
Ջիմինը կծում է սեփական շուրթերը և անվստահ գրում է հասցեն ու թվերը։Հենց որ նա վայր է դնում գրիչը՝ Շուգան ոտքի է կանգնում,վերցնում է թուղթը և կարդում է հասցեն։
֊Իսկ հիմա...Ես կարո՞ղ եմ գնալ։
Շուգան կտրում է հայացքը թղթից և նայում է Ջիմինի սարսափով լի աչքերի մեջ։
֊Իսկ մենք ունեի՞նք նման պայմանավորվածություն։
֊Ոչ,բայց ես..Դու...
֊Դու հիմա կգաս ինձ հետ։Եվ եթե այս հասցեն մեզ չբերի ինչ֊որ կոնկրետ ու կարևոր տեղի,սեփական կաշվով ես պատասխան տալու։Շարժվում ենք,֊Շուգան գնում է դեպի դուռը,իսկ թիկնապահները բռնում են Ջիմինի ձեռքերից՝ տանելով նրան նույն ուղղությամբ։
_________________
Հասցեն բերում է ինչ֊որ՝ քաղաքից ոչ շատ հեռու գտնվող,էլիտայով բնակեցված թաղամաս։Մեքենան կանգ է առնում տներից մեկի դիմաց,և Շուգան ևս մեկ անգամ ստուգում է հասցեն։Ամեն ինչ ճիշտ է։Տունը շրջափակված է պարսպով,որը բացելը առանձակի դժվարություն չներկայացրեց Շուգայի մարդկանց համար։Մեքենան անցնում է բակ,որը ավելի շուտ հիշեցնում է ինչ֊որ ծաղկանոց,որովհետև այդ մռայլ,մոխրագույն,քարից տունը այնքան անսովոր է տեսնել շրջապատված ծաղիկներով ու ծառերով։Ինչևէ։Եվս երկու կրակոց և մուտքի դուռը նույնպես բաց է։Շուգան առաջինն է մտնում ներս՝ հայացքով սահելով տան ներքին կահավորանքի վրայով։Նրանից հետո մտնում են իր մարդիկ,որոնցից մեկը ներս է բերում նաև Ջիմինին,ով կարծես թե,սկսել է զգալ իրեն մսի կտորի կարգավիճակում։
֊Խուզարկեք տան յուրաքանչյուր անկյուն՝ առանց բաց թողնելու որևէ տեղ,տարածք կամ սանտիմետր,֊Շուգան չխկացնում է մատերով(կարծես թե,դա դառնում է ավանդական),և կոստյումով մարդիկ միանգամից ցրվում են տան մեջ։Շուգան անցնում է հյուրասենյակ և սկսում է ուսումնասիրել տունը,որտեղ նրանց բերեց Ջիմինի գրած հասցեն։
Անցնում է որոշ ժամանակ,իսկ ոչինչ դեռ գտնված չէ։Շուգան նյարդայնացած պտտում է ձեռքում ատրճանակը,ապա դանդաղ քայլերով մոտենում է Ջիմինին։Նա բարձրացնում է ատրճանակը՝ երկաթե սառ փողը սահեցնելով Ջիմինի այտի վրայով։
֊Չեմ նախանձում այն ամենին,ինչը որ քեզ սպասվում է,եթե մենք այստեղ ոչինչ չգտնենք...
֊Պարո՛ն,֊տղաներից մեկը մտնում է հյուրասենյակի,֊Տղաները աշխատասենյակում սեյֆ են գտել։Պատին կախված նկարի տակ։
Շուգան նայում է Ջիմինի աչքերը մեջ և քմծիծաղ տալիս՝ իջեցնելով ատրճանակը։
֊Հաջողակ ես։
Շուգան գնում է թիկնապահի ետևից և մտնում սենյակ՝ տեսնելով,որ տղաները արդեն իջեցրել են նկարը։Նա մոտենում է սեյֆին և հայացքով սահում է հաշվիչ մասի վրայով։
֊Պարոն,կարող ենք այրել այն կամ...
֊Կարիք չկա։Լինենք մի փոքր քաղաքակիրթ,ջենթլմեններ,֊Շուգան դուրս է հանում գրպանից թուղթը,նայում է թվերին,ապա սեյֆի վրա գտնվող փոքրիկ էկրանին։Վեցանիշ ծածկագիր։Համապատասխանում է։Շուգան դանդաղ հավաքում է ծածկագիրը,ինչից հետո սեյֆը ձայնային ազդանշան է տալիս,որը հուշում է,որ դուռը բաց է։Շուգան ակնկալում էր տեսնել այնտեղ ամեն ինչ.ոսկեղեն,տան բանալիներ,մի ամբողջ ճամպրուկ գումար,բայց նա գտնում է ընդամենը մի դեղին ծրար։
֊Լու՞րջ,֊Շուգան քմծիծաղով վերցնում է այն և անցնում է սենյակի կենտրոն,֊Եվ սա այն ամենն է,ինչ իրենից հետո թողել է երրորդ կլանի առաջնո՞րդը։Սրա համա՞ր էին բոլորը կիսվում մեջտեղից։Հավանաբար այստեղ ինչ֊որ անշարժ գույքի սեփականաշնորհման..,֊Շուգան քարանում է՝ ուշադիր նայելով ձեռքում պահված թղթին։Մի քանի րոպե անց, նա բարձրացնում է հայացքը՝ սահելով սենյակի վրայով և փնտրելով.
֊Ու՞ր է։Ու՞ր է տղան։Բերե՛ք նրան այստեղ,հե՛նց հիմա։
Հաջորդ վայրկյանին սենյակ են բերում Ջիմինին,ով կարծում էր,որ ահա ամեն ինչ հիմա կավարտվի և նրան բաց կթողնեն՝ մաղթելով գնալ գրողի ծոցը,բայց ինչ֊որ բան նորից այնպես չգնաց։
֊Ազգանու՛նդ։
֊Փաք..,֊Ջիմինը շփոթված նայում է Շուգային,ով գազանի պես զայրացած մոտենում է գրասեղանին և նորից վերցնում թղթերը։Ամեն ինչ համընկնում է։Շուգան շպրտում է թղթերը հետ սեղանի վրա և մերսում է ճակատը՝ խորը շնչելով և կարգի բերելով մտքերը։
֊Արձակեք նրա ձեռքերը։
Թիկնապահը զարմացած նայում է Շուգային՝ ասես չհավատալով նրա նման կտրուկ տրամադրության փոփոխությանը։
֊Խո՞ւլ ես։
Թիկնապահը միայն ցնցում է գլուխը և սկսում է փնտրել բանալիները,որոնք գտնելուց հետո՝ արձակում է ձեռնաշղթաները։
Ջիմինը միանգամից տրորում է դաստակները,որոնք հասցրել էին ամբողջովին կարմրել և նայում է Շուգային զգուշավորությամբ,որովհետև չգիտես,թե ինչ կարելի է ակնկալել նրանից։Շուգան մոտենում է Ջիմինին,և վերջինս մեխանիկորեն հետ է քայլում,բայց կանգ է առնում՝ հասկանալով,որ մեջքի ետևում նույնպես Շուգայի մարդիկ են։
֊Գիտեմ,դու վախենում ես ինձանից,բայց ես չէի ուզում,որ այսպես ստացվեր։
Ջիմինը նայում է շփոթված հայացքով։
֊Ես ցավում եմ,որ քեզ հետ այդպես վարվեցի։Ես չգիտեյի,որ դու նույնպես զոհ ես։
֊Զո՞հ,֊Ջիմինը ոչինչ չի հասկանում։
֊Դու ոչ մի կապ չունեյիր այս պատմության հետ,բայց քանի որ այդ օրը,պատահմամբ,հենց դու ստացար այդ թուղթը...Դու ավտոմատ կերպով ներքաշվեցիր այս կեղտի մեջ։
֊Եվ ի՞նչ է դա նշանակում...
֊Որ դու հիմա վտանգի մեջ ես։Հասկանում ես,ես միակ մարդը չէի,ով ցանկանում էր ստանալ այդ ինֆորմացիան։Բայց դու միակ մարդն ես,ով դա ստացավ։Կռահում եմ,հիմա քեզ վրա որս է սկսվել։
֊Ո՞րս,֊Ջիմինը սարսափած նայում է Շուգայի աչքերի մեջ։
֊Այո։Բայց ես կարող եմ քեզ պաշտպանել։Դու պետք է միայն վերցնես ազգանունս,որպեսզի...
֊Սպասիր։Ոչ։Այսպես չի լինում...Ինչո՞ւ։Ինչո՞ւ ես դու ուզում ինձ օգնել։Մեկ ժամ առաջ,դու պատրաստ էիր ինձ կերակրել գայլիդ,իսկ հիմա ուզում ես օգնե՞լ։Այդպես չի լինում։
֊Ջիմին,ստացվել էր թյուրիմացություն։
֊Ես...Ես չեմ հավատում։Դուք ստացա այն,ինչ որ ուզում էիք։Հիմա հանգիստ թողեք ինձ,֊Ջիմինը շրջվում է և քայլում դեպի մուտքը,որտեղ թիկնապահները փորձում են կանգնեցնել նրան,բայց Շուգան ձեռքով բացասական ժեստ է անում և Ջիմինին թողնում են անցնել տան շեմը և դուրս գալ։Շուգան խորը շնչում է և խճճում սեփական մազերը՝ նորից հայացք նետելով սեղանին դրված թղթերի վրա։
________________________
[Flashback]
Շուգան քարանում է՝ ուշադիր նայելով ձեռքում պահված թղթին։Կտակ։Կնքված թղթերը իրենցից ներկայացնում էին երրորդ կլանի մահացած առաջնորդ Փաք Ջիվոնի կտակը,որտեղ ասվում էր,որ նա կտանում է ամբողջ ունեցվածքը միակ որդուն՝ Փաք Ջիմինին։Եվ խնդիրը անգամ այն չէ,որ նրա ունեցվածքը իր մեջ ներառում էր աստղաբաշխական թվերի գումար և անշարժ գույք։Ժառանգի գոյությունը նշանակում էր,որ երրորդ կլանը կշարունակի գոյություն ունենալ՝ նոր առաջնորդի գլխավորությամբ,և որ Շուգան ոչ մի ձև չի ստանա երրորդ կլանի թմրանյութի առևտրային ուղիները,խաղատները և սեփական ապրանքը երկրի արևմուտքում ցրելու հնարավորությունը։Իսկ բացի այդ նա պետք է թաքցնի այս ամենը մյուս կլաններից,ովքեր նույնպես որս են սկսել Փաք Ջիվոնի հետմահու թողած միակ գրառման վրա,որը ուղղում է սլաքները դեպի Ջիմինը և հենց Ջիմինից,ով անգամ չի կռահում,որ իր հայրը եղել է երկրի հզորագույն կլաններից մեկի հիմնադիրը ու առաջնորդը և որ այդ նույն կլանը,հիմա գտնվում է իր ենթակայության տակ։

DANGERWhere stories live. Discover now