Անսպասելի Օրվա Վերջ

382 9 0
                                    

Ես Էդգարն եմ, 38 տարեկան,մասնագիտությամբ փաստաբան և հիմնականում զբաղվում եմ անձնական գործերի բացահայտմամբ կամ ինչպես սիրված է ասել հետախուզությամբ։ Ապրում եմ ԱՄՆ-ում կնոջս հետ։ Նրա անունը Թեմմի է. Երբեմն այն նմանացնում եմ Թեդի արջուկի անվանման հետ։ Նա մասնագիտությամբ հոգեբան է, ու բավականին հայտնի էր Հայաստանում։ Ինչու եմ խոսում անցյալով?
Տեղափոխվենք 5 տարի առաջ՝ Երևան.

-Սիրելիս ուշանում եմ, պետք է դուրս գամ, - վերջնական իրեն կարգի բերելով ասաց Թեմմին, - ուտելիքը սառնարանում է։ Խնդրում եմ անցած անգամվա էքսպերիմենտդ չկրկնես։
-Քանի անգամ ասեմ որ ես նախընտրում եմ հալած պանիր...
-Հա դե տոստերը շատ հարմար էր պանիր հալեցնելու համար։ Լավ, կուշանամ։ Հոսանքի վարձը կվճարես ու շանը կտանես զբոսանքի։
-Ահա... , - կիսաձայն ասացի ես՝ թղթերիս լեռան միջից, իսկ Թեմմին համբուրեց և շտապեց հանդիպման։Ապրում ենք առանձնատանը, քաղաքից մի փոքր հեռու և պետք էր տնից շուտ դուրս գալ չուշանալու համար։

Հերթական գործն է, որի համար բավական լավ կվճարեն։ Պատվերը անանուն եմ ստացել, որը մեր գործում սովորական բնույթ է կրում ։ Պետք է գտնել պատվիրատուի մահացած հոր "ապօրինի" երեխաներին, որոնք կարող են պահանջներ ներկայացնել հորից մնացած ժառանգության նկատմամբ։ Թե ինչ կլինի հետո ինձ այնքան էլ չի հետաքրքրում, ես միայն իմ գործն եմ կատարում։ Ոմանք կարող են ինձ էգոիստ համարել, բայց չլինեի էգոիստ վաղուց վնասված կլինեին ընտանիքիս անդամները, որոնք որ ամենաթանկ են ինձ համար։

Արևը արդեն մայր էր մտնում ու ես ամեն ինչ ավարտել էի։ Մնում էր շանը տանել զբոսանքի, երբ հանկարծ լսեցի Ռոզիի(մեր շան) հաչոցը, որը միանգամից փոխակերպվեց վնգստունի։ հենց բարձրացա որպեսզի գնամ դեպի ձայնը, Ռոզին անմիջապես վազելով իմ ուղղությամբ՝ ինձ գցեց թղթերիս կույտի վրա։
Նրա դեմքը և սպիտակ մորթին արյունոտ էին, իսկ բերանին ինչոր կտոր կար պատառոտված ։ վազեցի դեպի պատուհանը բայց ոչոք չկար։Կտորը, որը Ռոզիի ժանիքներում մխրճված էր, մի ձև հանեցի և պահեցի ապահով տեղում։ Լողացրի շանը։ Բարեբախտաբար նրա վրա վերք չնկատեցի։ Բայց ի՞նչ կարող էր պատահած լիներ, դա դեռ ինձ հայտնի չէ։Թեմմին շատ զգայուն է, պետք է դեռ այս ամենը գաղտնի պահել նրանից...

Արյունոտ ՀետաքննությունМесто, где живут истории. Откройте их для себя