Մի Մեծ Օրագիր

133 5 8
                                    

Թեմմին մոտ 10 րոպե անց կարողացավ շոկից դուրս գալ։ Նրա ձեռքերը ամբողջովին արյունոտ էին։ Բերեց մի բաժակ ջուր, մինչ ես զենքով հետևում էի Հելենին, և շփեց նրա դեմքին։ Նա կամաց բացեց աչքերը և նայեց շուրջ բոլորը։
- Եվս մեկ զոհ։ Սա էր ուզածդ?
- Երբ? Ով?
- Քո արձակած փամփուշտից մահացավ մեր շունը՝ Ռոզին։
- Ամենաքիչը ես հենց նրա մահը կցանկանայի։
- Իսկ հիմա պատմիր ամեն ինչ։ Սկզբից!
- Հմ, իսկ եթե ոչ?
- Իսկ եթե ոչ, ուրեմն փամփուշտներս կբավականացնեն,  քեզ զոհերի մոտ ուղարկելու համար։
- Ամեն ինչ սկսվել է իմ մանկությունից։ Ես եղել եմ որբ։ Ծնողներս հրդեհի ժամանակ մահացան։ Ինձ բժիշկները հազիվ են փրկել, բայց լավ կլիներ չանեին դա։ Ինձ մեծացրել է պապիկս։ Այն մարդը, որը փոխեց իմ կարծիքը մարդկանց վերաբերյալ։ Նա հրեշ էր։ Ես նրա ծառան էի։ Նա ինձ ուղարկում էր մուրացկանություն անելու, իսկ երբ գիշերը վերադառնում էի տուն, ստիպում էր տան գործերը անել։Նա ինձ ամեն օր ծեծում էր։ Ես բազմիցս փախնում էի, սակայն ոստիկանության ձեռքն էի ընկնում և նրանք նորից ինձ հետ էին բերում։ Ես ցանկանում էի նրանց պատմել ամեն ինչ, բայց վախենում էի ծերուկի զայրույթից։ ԵՎ գիտեք ինչ արեցի ես? Սպանեցի! 20 դանակի հարված , երբ նա քնած էր։
Եթե իմ ուժերը հերիքեր ես 1000ը կանեի ։ Ինձ ուղարկեցին հոգեբուժարան։ Ես հանգիստ չէի։ Ցանկանում էի 100 անգամ ևս սպանել հրեշին։ Ես ատում եմ բոլոր զառամյալներին։ Իմ մտքում պլան ծագեց։ Վերացնել բոլորին, խղճիս հանգստության համար։
- Դու պատրաստվում ես բոլորին հերթով թունավորել ինչ է?
- Հմ, Այո իհարկե։
- Լրջացիր և պատմիր ամեն ինչ հիմար, - ձգանը քաշելով ասացի ես։
- Դուք նույնիսկ չգիտեք, որ դա ոչ թե  թույն է, այլ վարակ, հահահա։ Այն ես եմ պատրաստել և անվանել շատ պարզ՝ ՄԱՀ։ Այն ազդում է տարբեր ժամանակահատվածներում։ Թույլ իմունիտետ ունեցող մարդկանց վրա արագ,իսկ կայուն իմունիտետ ունեցողների վրա երկար ժամանակահատվածում ։ Կարող եք վստահել ձեր իմունիտետին։ Թեյի մեջ նույնպես կար ՄԱհ։ Մնացած ընտանիքները միայն աղբյուրներ էին որոնցից կտարածվեր վարակը։ Առաջինը ձեզ էի պլանավորել սպանել, բայց մի անգամ ձեր շունը պատառոտեց զգեստս և ոտքս, իսկ հաջորդ անգամ ստիպված կոտրեցի նրա ոտքը, որպեսզի այլևս չխանգարի։ Որոշեցի ձեզ վերջում թողնել։ Այսպիսով առաջին զոհը դարձավ պարոն Լազարևը։ Նա ամենազառամյալն էր և վաղուց ինձ դուր չէր գալիս։Մտա նրանց տուն։ Գետնին գցեցի թավան, որպեսզի ուշադրություն շեղեմ։ Կինը իջավ, որպեսզի ստուգի ամեն ինչ, իսկ այդ վախկոտ և հիմար ծերուկին ինչոր մեկը զանգահարեց։Դուք էիք չէ պարոն? Շան համար էիք զանգահարել։ Հահահա, ամենինչ կատարյալ էր պլանավորված։ Բարձրացա երկրորդ հարկ դրսի կողմից՝ իրենց իսկ այգու աստիճանով։ Լցրեցի ՄԱհը նրա  ջրով բաժակի մեջ։ Երկրորդը որոշեցի սպանել պարոն Ալեքսանյանին։ Ուղակի նրա խմիչքը մատուցելուց ավելացրի Մահը և վերջ։ Երրորդ զոհը դա Արամյանն էր։ Նախապես մտերմացել էի նրա կնոջ հետ և հեռախոսահամարս թողել։ Երբ նրանց տանը սուրճ էինք խմում և քննարկում իր ամուսնու վիճակի մասին, առաջարկեցի տեսակցության գնալ և ապուր  տանել նրան։ Համաձայնվեց։ Մի պահ էր պետք տան աղը թռցնելու համար։ Նա արդեն ձեզ իր թշնամին էր համարում և միակ մարդը ում աղի համար կդիմեր դա ես էի։ Մնում էր աղի փոխարեն ՄԱՀի փոքր չափաբաժին տալ։ 4րդ մահը Եղավ Խաչատրյանների ընտանիքում։ Նրանց ընտանիքը առանձնապես ինձ չէր հուզում, դրա համար որոշել էի նրանց թողնել վերջում։ Գիշերը նրանք միշտ բաց էին պահում պատուհանը։ Ներս մտա։ Համապատասխան հյութի շիշը փոխարինեցի վարակվածով և պատրաստ էր։
- Ինչպես է վարակը տարածվում?
- Օդակաթիլային ճանապարհով։ Սպասեք, կտեսնեք վաղը որքան մահեր կլինեն։
- Որն է բուժման միջոցը?
- Կամ բարելավվիր իմունետդ ամեն վայրկյան կամ մահացիր։ Իմիջիայլոց դուք էլ եք վարակակիր։
- Դու գոնե հասկանում ես, որ կյանքիտ մնացած մասը անցկացնելու ես բանտում?
- Հահահա, ես թքած ունեմ, ես պատրաստ եմ հենց հիմա էլ մեռնել։ Իմ նպատակը արդեն կատարված է։
Պետք էր ինչոր բան անել։ Վարակը ամեն վայրկյան տարածվում էր։ Զանգեցի կապիտանին, հիվանդանոց, 911։ Մնում էր մեկուսացնել բոլորին։ Ամեն ինչ շատ վատ էր...

2025.03.11
... Գտել եմ օրագիրը։ Կրկնում եմ, գտել եմ օրագիրը։ Վերադառնում եմ բազա։
- Պարոն գեներալ, մենք գտանք օրագիրը, սակայն բուժման ոչմի ձև չկա գրած։
- Ինչպեես!?, միայն մնում է հույսներս դնենք մեր բժիշկների վրա։ Զինվոր, դու հազում ես?
- Ոչ, ոչ պարոն։ Կոկորդիս բան էր մնացել։
- Տարեք նրան, դուրս նետեք վահանից, տեղափոխվում ենք այստեղից։
-Ոչ, խնդրում եմ ոոոչ...
- Պարոն գեներալ, Քաղաքի վահանի 15րդ բազայում՝ դրսի կողմից, մարդկանց շարժ կա։ Ցանկանում են ներս մտնել։
- Հրամայեք հեռու գնան, իսկ եթե չլսեն...
- Պարզ է պարոն գեներալ...

Արյունոտ ՀետաքննությունМесто, где живут истории. Откройте их для себя