Շաբաթ օր էր, Թեմմին կարող էր երկար քնել, սակայն Ժամը 8ն էր և ես արթնացա նրա ձայնից։
-Էդգար, Էդգար արթնացիր։
Ես, արագորեն բացելով աչքերս, անհանգստացա.
-Քո հետ ամեն ինչ կարգին է? Ինչ է պատահել?
-Սպանություն։Արագ հագա շորերս և գնացի դեպքի վայր։Արդեն ոստիկանությունն այստեղ էր և կար արգելք կողմնակի մարդկանց համար։Բայց կարողացա նկատել մահացածի դին։ Դա բժիշկ Լազարևն էր...
Նա իր անկողնու կողքին ընկած էր։ Նրա ընտանիքից այստեղ էր միայն նրա ավագ որդին,որը շարունակ ծխում էր և քայլում, իսկ մնացածը երևի ապահովության համար լքել էին տունը։
Հեռվից ճանաչեցի կապիտանին, ով ամենայն հավանականությամբ պետք է զբաղվեր այս գործով։ Ցանկացա մոտիկից զննել դին, բայց ոստիկանները չթողեցին մտնել սենյակ.
-Թողեք, - ասաց կապիտանը, - թող գա։ Էդգար, ինչքան ժամանակ է չենք տեսել իրար։
-Բավականին երկար քո մասին մոռանալու համար։ Ինչից է մահացել։
-Եղբաայր, մի տաքացիր։ Արի թողնենք ամենինչ անցյալում։
-Ճիշտ է, դժվար է մոռանալ ինչպես խայտառակորեն բաց թողեցիք իմ կողմից ջրի երես հանած երկրի գլխավոր կաշառակերին, բայց ինչևիցե։
-Թունավորում։
Նրա մաշկը չորացած էր և նույնիսկ տեղ տեղ փոշիացած։
-Լսիր ընկերս։ Ինձ այս գործի համար խոստացել են պաշտոնի բարձրացում։ Կարող ես օգնել?
-Օգնել? Ես ոչմեկի հետ չեմ համագործակցում։
-Լավությանտ տակից դուրս կգամ։
-Դե կա 2 պայման։ Ատրճանակ և լիովին ազատություն հետաքննության ընթացքում։
-Լաավ, լաավ, - դժկամորեն պատասխանեց կապիտանը, - կստանաս ինչ ուզում ես, միայն թե օգնիր։
Մոտ 5 րոպե անց ոստիկաններից մեկը բերեց լրիվ նոր ատրճանակ և մի քանի փամփշտատուփ։ ևս 5 րոպե և ոչմի ոստիկան այլևս այստեղ չէր։Դրսում ոչոք չկար, բացի հայր ու տղա մարզիկներից, որոնք իրենց ամենօրյա վազքն էին անում և զրուցում։ Պատուհանից ձեռքով արեցի, բայց նրանք մեկ հայացք նետեցին և շարունակեցին վազել։ Նրանք էլ հաստատ տեղյակ կլինեին միջադեպի մասին, բայց կարծես թե նրանց համար մեկ էր և ոչմի վտանգ չէին զգում ։ Մնացած Հարևանները փակված էին տներում։ Չնայած այսօր շաբաթ օր էր, չէր լսվում ջութակի ձայնը։ Խորհրդավոր լռություն... Ամպերը սևացել էին և կուտակվել մեր գլխավերևում, անձրև էր սպասվում։ Գնացի տուն։ Նախաճաշը արդեն պատրաստ էր։
-Հը, ինչ պարզվեց,-հետաքրքրվեց Թեմմին, - ինչ է պատահել?
-Դեռ միայն մտքեր են։
-Մեզ վտանգ սպառնում է?
-Չեմ կարող վստահ լինել, դրա համար կապիտանից նոր ատրճանակ վերցրեցի։
-Հուսամ պետք չի գա...
Սկսեց հորդառատ անձրև։ Պետք էր մտնել բոլորի տուն՝ հարցաքննության, բայց որտեղից սկսել։ Բժշկի որդուն մի քանի հարց տվեցի, նա հրաժարվեց պատասխանել, բայց նրա մայրը մի քանի տեղեկություն տվեց։
-Բարև ձեզ տիկին Լազարևա, ցավակցում եմ ձեր ամուսնու մահվան կապակցությամբ ։ Կարող եք պատմել ինչ եք տեսել կամ լսել այդ գիշեր?
-Ժամը մոտ 3ը կամ 3անց կես էր գիշերվա։ Ես և ամուսինս արթնացանք հանկարծակի ձայնից։ 1ին հարկից էր։ Իջա ներքև, պատուհանն էր բացվել։ Փակեցի և երբ արդեն բարձրանում էի վերև՝ լսեցի նրա ձայնը, նա գոռում էր։ Ես չեմ ցանկանում ևս մեկ անգամ վերհիշել այն։
-Այսքանը նույնպես բավական է։ Շնորհակալություն չմերժելու համար։ Հոգեբանի կարիք զգալու դեպքում կարող եք դիմել տիկնոջս։
-Ես ոչմեկի կարիքը չունեմ հաջողություն!
-հաջ... Անջատեց։
-և? Ինչոր բան պարզվեց? - հարցրեց Թեմմին:
-Թերևս մի բան։ Մարդասպանը ամեն գիշեր ազատության մեջ է...
ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Հետաքննություն
ЮморԴետեկտիվ, իսկ վերջում մի փոքր ֆանտազիա; Գիրքն ավարտված է, սակայն 2րդ մասը կլինի, եթե ցանկանաք;