... Լսեցի ծանոթ ձայն.
- Խնդրում եմ, մի կրակեք պարոն։
Դա Հելենն էր՝ Ալեքսանյանների տան աշխատակիցը։
- Խնդրում եմ ներս թողեք։ Ես վախենում եմ այն տանը մնալ սպանությունից հետո։ Բոլորը ագրեսիվ են դարձել այնտեղ։
- Լավ, ներս արի, բայց այս ժամին բավական վտանգավոր է փողոցում գտնվելը, - ապա դիմեցի Թեմմիին, - Թեմմի, կարող ես դուրս գալ։
Թեմմին սենյակի դուռը զարմացած բացեց։
- Հելեն? Ինչ է պատահել։
Հելենը այս անգամ էլ ամեն ինչ բացատրեց Թեմմիին։
- Ես լուրջ կասկածներ ունեմ որ մարդասպանը դա տիկին Ալեքսանյանն է, - շարունակեց Հելենը, - նա սպանության գիշերը բավականին լարված էր։
- Ինչոր պատճառ ուներ դա անելու?
- Նա հարևաններից ոչմեկին էլ չէր սիրում, իսկ ամուսնու հետ հաճախ էր կռվում։
- Բայց չսիրելը պատճառ է սպանության համար?
- Նա պնդում էր որ այս հողերը հնուց ի վեր իրենցն է եղել և ամենայն հավանականությամբ ցանկացել է վախեցնել բնակիչներին և այն մարդկանց որոնք կցանկանային գնել այս տներից մեկը։ Հետո նա աճուրդով կգներ բոլոր կալվածքները և քանի որ արդեն ազատվել է ամուսնուց, կդառնար այս բոլոր կալվածքների տիրուհին։
- Ամեն ինչ տրամաբանական է, - համաձայնվեց Թեմմին։
Այսինքն մնում էր գտնել պատշաճ ապացույցներ և ձերբակալել մարդասպանին։
Հելենը առաջարկեց խմել իր բերած թեյը։ Այդպես էլ արեցինք։ Խոսեցինք նրա պլանների մասին։ Ցանկանում էր մինչև առավոտ մնալ, այնուհետև ինչ-որ մեկի ավտոմեքենայով կհասներ քաղաք։ Արդեն պատվիրել էր ԱՄՆ չվող տոմսեր։ Կսկսեր նոր կյանք։ Նա կարծես լարված լիներ և ինչ-որ բան սպասեր։ Երևի այդ լարվածությունը մնացել էր Ալեքսանյանների տնից։Ինչևիցե, արդեն կարծես ամենինչ պարզ էր և գիտեինք թե ումից է պետք զգուշանալ։ Որոշեցի զենքը վստահել նրան, նրան այս պահին ավելի էր պետք գալու։ Տիկին Ալեքսանյանը հասկացած կլիներ Հելենի բացակայության պատճառը և կցանկանար վերացնել "վկային"։ Զենքը դրեցի սեղանին։ Թեմմին բաժակները տարավ խոհանոց, երբ զանգահարեցին տան հեռախոսին։ Այն գտնվում էր խոհանոցի ճանապարհին՝ միջանցքում։ Տիկին Արամյանն էր զանգահարում.
- Պարոն, կներեք որ այս ժամին անհանգստացնում եմ, բայց նկատեցի որ ձեր լույսը վառ է և որոշեցի զանգահարել։ Հիշեցի ապուրը ինչը կարող էր թունավորել։ Մեր տանը աղ չկար և որոշեցի զանգահարել հարևաններից մեկին։ Քանի որ ունեյի Ալեքսանյանների տան աշխատակցի համարը, եթե չեմ սխալվում Հելենի, զանգահարեցի նրան, իսկ երեխային ուղարկեցի այն բերելու համար...
Ես հեռախոսը անջատեցի։ Մարդասպանը մեր տանը զենքով նստած էր հիմա!
Թեմմին ցանկանում էր վերադառնալ հյուրի մոտ, չթողեցի, պատմեցի զանգի մասին։ Թաքուն նայեցի դռան արանքից։ Նա զենքը ձեռքն էր առել և ձեռքերում տանում բերում էր։ Ինչ անել? Պետք էր չեզոքացնել զենքը։ Ինչպես? Դա արդեն բարդ էր։ Հանկարծ լսվեց նրա ձայնը.
- Ամեն ինչ կարգին է? Օգնության կարիք չունեք?
-Ոչ, ոչ, հիմա կգանք ։
Որոշեցինք նրա երկու ձեռքերը ինչոր բանով զբաղեցնել, որպեսզի զենքը ցած դնի և կարողանանք չեզոքացնել։ Կոնֆետ? Պետք էր փորձել։ Առաջին եկած միտքը դա էր և ինչքան էլ այն անլուրջ հնչեր պետք էր արագ գործել և մեզ բնական պահել։ Վերցրեցի կոնֆետով ափսեն և գնացի սեղանի մոտ, իսկ միքիչ հետո եկավ նաև Թեմմին։
- Հյուրասիրվիր Հելեն։
Նա միքիչ մտածեց, ապա զենքը դրեց իր կողքին և վերցրեց մեկը։ Արդեն լավ էր որ զենքը նրա ձեռքում չէր, բայց մենք սպասում էինք, որ նա զենքը կդնի սեղանին։ Պետք էր կտրուկ գործել, այլապես կհասցներ վերցնել զենքը և կրակել։
Բռնեցի աջ ձեռքից և քաշեցի իմ ուղղությամբ, սակայն նա հասցրեց մյուս ձեռքով վերցնել ատրճանակը։ Թեմմին երկու ձեռքով բռնեց նրա ձեռքից։ Լսվեց կրակոց... Փամփուշտը դիպավ Ռոզիին, ով քնած էր իր համար։ Ես արագ վերցրեցի զենքը և դրանով իսկ հարվածեցի նրա գլխին։ Նա ուշագնաց եղավ։ Թեմմին վազեց շան մոտ։ Փամփուշտը ծակել էր նրա վիզը և արնաքամ էր լինում։Անմիջապես փաթաթեց վերքը։ Ռոզիի աչքերը կիսափակ էին։ Նա նայում էր տխուր՝ առաջին անգամ։ Աչքերը դանդաղ փակվում էին։ Այլևս չէր շնչում...
Թեմմին սկսեց լացել, որը նույնպես հազվադեպ էր։ Ցանկանում էի տեղում սպանել Հելենին, բայց նա իր պատիժը դեռ կստանա...
ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Հետաքննություն
ЮморԴետեկտիվ, իսկ վերջում մի փոքր ֆանտազիա; Գիրքն ավարտված է, սակայն 2րդ մասը կլինի, եթե ցանկանաք;