Թեմմին վերադարձավ հանդիպումից հոգնած։
-Տանն եմ արդեն։
-Քաղցած ես սիրելիս?
-Բավականին։
-Շատ լավ։ Ընթրիքը պատրաստ է, արի նստիր։
-Էդգար?
-Այո։
-Դու քեզ նման չես։ Լսիր եթե դու նորից պանիր ես հալ...
-Ոչ ոչ, ամեն ինչ կարգին է։ Ուղակի մենք քիչ ենք իրար ժամանակ հատկացնում ։
-Դե կյանքն է այդպես...
Իսկ ես այդ ընթացքում շարունակում էի գինի լցնել նրա բաժակի մեջ, որպեսզի նա ցրվի և չնկատի կոտրված ապակին։ Ապակին այսօրվա միջադեպից էր կոտրվել։ Լավ է որ Թեմմին մի քանի բաժակից հարբում է։Հանեցի նրա ջինսից բաճկոնը, արձակեցի մազերը, պառկեցրի բազմոցին, իսկ Ռոզին անմիջապես պառկեց նրա կողքին։Ժամը երևի արդեն գիշերվա մեկն էր։ Ես գնացի սենյակ, մտածեցի բոլոր հնարավոր տարբերակները թե ով կարող էր լիներ։ Մի՞թե ես թշնամիներ ունեի։ Արդյո՞ք մենք վտանգի մեջ ենք։ Հարևաններ կային մոտակայքում, բայց բոլորին էլ շատ թե քիչ ճանաչում էի։ Մեզ ամենամոտ տունը Լազարեվներինն էր։ Ռուսաստանից ժամանած ընտանիքը արդեն ապրում էր այստեղ մոտ 30 տարի։ Ընտանիքում առաջնային մասնագիտությունը բժիշկն էր։ Նրանց պապը այստեղ էր եկել 88ի երկրաշարժի ժամանակ, որպեսզի հոգ տանի հիվանդների մասին։ Տուն է հաստատել և որոշել մնալ։ Այդ քայլը գնահատվել է տեղացիների կողմից և նրանց ընտանիքը հիմա էլ հեղինակություն է վայելում։
Մեր աջ հարևանությամբ, մոտ 100 մետր հեռավորության վրա ապրում էր Արամյանների կամ ինչպես ընդունված է այստեղ նրանց կոչել ՝ Մուսալեռցիների ընտանիքը։ Անունից էլ պարզ է որ նրանց արմատները Մուսա լեռան գյուղերից են։ Նրանց այգին փարթամ է տարին կլոր։ Շատ աշխատասեր են իրենց բնույթով։ Կարողացել են ոչնչից կառուցել տուն և այգի։ Առիթ ունեցել ենք 1 անգամ՝ զատկին նրանց հյուրընկալելու։ 5 հոգի են ընտանիքում։ Կինը, ամուսինը և 3 երեխաները։ Ամուսինը ունի հոգեկան թեթև շեղումներ, բայց հյուր ընդունել լավ գիտի։ Կինս կարողանում էր լեզու գտնել նրա հետ մասնագիտության շնորհիվ, իսկ ես մի փոքր լարված էի զգում ինձ նրա ներկայությամբ։ 3րդ ընտանիքը Ալեքսանյաններն էին։ Նրանց տունը մեր դիմաց էր մոտ 70֊80 մետր հեռավորության վրա։ Նրանք հայտնի են սպորտային աշխարհում գրանցած հաջողություններով։ Ամեն առավոտյան կարելի է տեսնել նրա որդուն և հորը վազելիս։ Զարմանալին այն է որ նրանց տուն դեռ ոչոք ոտք չէր դրել և նրանք էլ առանձնապես շփվող չէին։
4րդ ընտանիքը՝ Խաչատրյանները։Նրանց տունը գտնվում է Ալեքսյանների հարևանությամբ։ Երաժիշտներ ի ծնե։ Երբեմն հանգստյան օրերին կարելի է նկատել թե ինչպես են բոլորը իրենց առօրյաից կտրված ականջ դնում ընտանիքի անդամների կատարումները ՝ջութակով, դաշնամուրով կամ մեկ այլ գործիքով։
Այս 4 ընտանիքներն էին մեր մոտակայքում, մեկը մեկից տարբեր ։Որոշեցի արդեն պառկել երբ լսեցի շան հաչոցը։ Անմիջապես դուրս եկա սենյակից, միացրեցի լույսը։ Ինչոր մեկը կանգնած էր դռան մոտ, երեսին դիմակ։ Տեսնելով ինձ փախավ, շունը նրա հետևից, իսկ ես շան։ միքիչ վազելուց հետո հիշեցի. ԹԵՄՄԻՆ!
Հետ վերադարձա տուն։Թեմմին բազմոցին չէր!
-Էդգար՜, գրողը տանի, ինչ է կատարվում?!
Թեմմին բարձրացավ սեղանի տակից որտեղ թաքնված էր։ Դե ինչ, ուրիշ ելք չկար բացի պատմելուց ողջ եղելությունը...
ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Հետաքննություն
ЮморԴետեկտիվ, իսկ վերջում մի փոքր ֆանտազիա; Գիրքն ավարտված է, սակայն 2րդ մասը կլինի, եթե ցանկանաք;