Լարված Գիշերը

125 4 0
                                    

Մոտ 10 րոպե տան մոտակայքում Ռոզիին փնտրելուց հետո լսեցինք նրա ուրախ հաչոցը։Ցավոք նա այս անգամ վիրավոր էր։ Ոտքը կաղում էր։ Տարանք տուն։ Զանգեցինք հարևան բժիշկին և ինքներս ամեն ինչ արեցինք։ Թեմմին բինտի կտորը ատամներով պոկելով հարցրեց.
-Այսինքն մեզ բացահայտ վտանգ է սպառնում ?
-Դեե, կարելի է այդպես ասել։
-Ոստիկանություն փորձել ես զանգահարել?
-Այդ հիմարներին? Ես ամենինչ ինքնուրույն կբացահայտեմ։
-Իսկ ինչպես պետք է մեզ ապահովագրես վտանգից?
-Հասկանում եմ որ այս 2 օրում ամեն ինչ կարող էր վատ ավարտ ունենալ, բայց վստահիր ինձ։
-Լավ, ինչ վարկածներ ունես ?
-Դե իմ մասնագիտական հոտառություն շնորհիվ կարող եմ ենթադրել, որ մեզ ահաբեկողը պետք է մոտակայքից լինի։ Նա առանց մեքենայի էր, ուրեմն մոտակա բնակելի թաղամաս հասնելու համար պետք է վազեր մոտ 1 ժամ, իսկ ինձ չի թվում, որ նա կարող էր այդքան հիմար լինել։
-Ուրեմն նա մեր հարևաններից մեկն է, բայց որ մեկը..
-Նույն հարցն ինձ է տանջում։
-Իսկ իմ քունը ինչպես ես պատրաստվում ապահովել?
-Ամբողջ ցանկապատի երկայնքով ազդանշաններ կդնենք։
-Այնքան էլ հուսալի տարբերակ չէ, բայց այլ տարբերակ չկա։ Արի արագացնենք։
-Դու գնա պառկիր, ես ինքս կանեմ։
Որոշեցինք քնել մեր 2րդ սենյակում, Այնտեղ հիմնականում հյուրեր էինք ընդունում։ Թեմմին գնաց քնելու, իսկ ես՝ նկուղից հավաքելով ազդանշանային համակարգը, գնացի ցանկապատի մոտ։ Մոտ 20 րոպե հետո ամենինչ պատրաստ էր, իսկ ազդանշանը կապած բջջայինիս։ Մնում էր ուշադիր լինել։
Ես նույնպես գնացի պառկելու։ Ռոզին բավական հոգնած տեսք ուներ, դրա համար թույլ տվեցի մեզ հետ պառկել։
Չէի ցանկանում քնել։ Ամեն վայրկյան լարված էր, ամեն ձայն ստիպում էր կենտրոնանալ այդ ուղղությամբ, ամեն պահի սպասում էի որ ազդանշանը ուր որ է կմիանա, կվերցնեյի ատրճանակս, որը որ լիցքավորված չէր, կգնայի դռան մոտ և կստիպեյի այդ հիմարին հանել դիմակը։ Բայց այդպես էլ ազդանշանը չմիացավ, իսկ հոգնածությունը տեղի էր տալիս։ Փակվեցին աչքերս և ես խորը քուն մտա...

Առավոտ
ԻՆՉ?!
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԻՇԵՐԸ?!

Արյունոտ ՀետաքննությունМесто, где живут истории. Откройте их для себя