~Pow Mila~
Սովորական առավոտ...
Աչքերս բացեցի պատուհանից թափանցած արևի ճառագայթներից։Աչքերս բացելուն պես իմ առջև հայտնվեց ինձ արդեն հարազատ դարձած տեսարանը՝իմ սենյակի մարմնագույն առաստաղը,որը ամեն առավոտ տեսնելիս կարծես ինչ որ ջերմություն եմ զգում և մտքումս կրկնում «ես տանն եմ», և դա իրոք ինձ հանգստացնում է։
———————————————————
Ես Մին Միլան եմ 21 տարեկան,ուսանողուհի։Ապրում եմ Սեուլում։Ծնողներ չունեմ,ամեն անգամ այդ օրը հիշելիս ցավ եմ ապրում։Հիշում եմ թե ոնց ծնողներիս սպանեցին իմ աչքի առաջ,դեռ 7 տարեկան էի,բայց մինչև հիմա շատ լավ հիշում եմ այդ տեսարանը:Իսկ ինձ խղճացին, դեռ փոքր էի... Ինձ մեծացրել է տատիկս,բայց 2 տարի առաջ նրան էլ կորցրի...
Ունեմ շատ երազանքներ,որոնցից մեկն է դառնալ լավ փաստաբան։Սովորում եմ անվճար,նաև ստանում եմ կրթաթոշակ։
Ես ընկերներ չունեմ,ոչ մեկ չի ցանկանում շբվել որբ ու աղքատ աղջկա հետ,ով ապրում է կրթաթոշակի հույսին։
Ունեմ ընկեր Չոն Հոսոկը, 23 տարեկան,սովորում ենք նույն համալսարանում:Ինձ օգնում է գումարի հարցում։Շատ ենք կռվում։
Ես շատ սառնություն եմ զգում իմ հանդեպ,կարծես հոգս լինեմ նրա համար։Ամեն կռվից հետո նա ներողություն է խնդրում,իսկ ես ներում եմ միշտ,քանի որ սիրում եմ...Ես՝
Ընկերս՝
———————————————————
Նայեցի կողքիս պահարանին,որի վրա դրված էին ծնողներիս և տատիկիս հետ նկարները,որոնք էլ օգնում են չմոռանալ նրանց առանց այն էլ աղոտ հիշվող դեմքերը։Եվ փոքրիկ ժամացույցը։
Նայեցի ժամին,ժամը 7:12,դասերը սկսվելու էին 9։00,իսկ համալսարանը այնքան էլ հեռու չէր:Վեր կացա և գնացի լոգարան։ Դուրս եկա լոգարանից կրկին նայեցի ժամին՝ 7։25։Բացեցի պահարանս և ինչպես բոլոր սովորական աղջիկները,ես նույնպես կանգնած էի բարդ ընտրության առաջ։
Վերջապես կատարեցի ընտրությունս,ընտրելով դասական սև տաբատ և սպիտակ վերնաշապիկ։Դրսում ցուրտ չէր,աշունը նոր էր սկսվում,այնպես որ վերարկուի կամ բաճկոնի կարիք չկար։
Դուրս եկա տանից արդեն 8։35 և արագ քայլերով շտապեցի դեպի դպրոցի կողմը...~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Ահա և առաջին ֆանֆիկիս առաջին մասը։Հոսով եմ հետաքրքիր կլինի։
Եթե դուր է գալիս ապա սեղմեք ⭐️-ին։
Ձեզ համար դժվար չի լինի,իսկ ինձ շատ հաճելի կլինի🥰🤗💜