Նորություններում ասվում էր երեկվա դեպքի մասին,որին ես ականատես էի եղել։Ես քարացած լսում էի...
«Երեկ երեկոյան ժամը 10։00-ից 11:00-ն ընկած հաստածում տեղի է ունեցել հանցագործություն ******* թաղամասում։Երկու հոգի զինված անձիք մտել են մի 40-50 տարեկան կնոջ տուն,թալանել տունը,պատճառելով նյութական մեծ վնասներ։Ապա դաժանաբար սպանել կնոջը և հեռացել։Հանցագործները աշխատել են շատ լավ՝չթողնելով իրենց ետևից ոչ մի հետք։Ոստիկանությունը զբաղվում է հանցագործների որոնմամաբ։»
Մի քանի րոպե քարացած նստած էի,չէի հասկանում ինչ էր կատարվում։Անընդհատ աչքերիս առաջ հայտնվում էր այն դիմակով տղայի ժպիտը...
Վերջապես մի փոքր ուշքի գալով վեր կացա նստածս տեղից և շարժվեցի դեպի լոգարան։Սառը ցնցուղը այդ պահին ամենալավ միջոցն էր։
Երբ դուրս եկա լոգարանից մթնել էր արդեն։Գնացի իմ սենյակ,պարկեցի անկողնուս վրա։Վերցրի հեռախոսս և որոշեցի գրել Հոսոկին։-Բարև (ես)
-Բարև (Հոս)
-Լավ ե՞ս (Հոս)
-Լավ ապրես,դու՞ (ես)
-Լավ (Հոս)
-Եսօր ընկերներիցդ իմացա որ զոաղված էիր դրա համար չես եկել,իսկ վաղը կգա՞ս(ես)
-Հա երևի (Հոս)
-Որ խնդրեմ վաղը կգաս իմ տան մոտից դիմավորես,գնանք իրար հե՞տ(ես)
-Ինչ որ բանա եղե՞լ (Հոս)
-Չէ,բան չի եղել (ես)
-Հաստա՞տ (Հոս)
-Հա (ես)
-Դե որ ամեն ինչ նորմալա մենակ արի հա՞։ (Հոս)
-Զբաղված ե՞ս (ես)
-Հա,ընկերներիս հետ պետքա գնամ։Խոստացել եմ։ (Հոս)
- .....
-Կներես... (Հոս)
-Ոչինչ...(ես)
-Լավ դե բարի գիշեր (ես)
-Բարի գիշեր (Հոս)Հեռախոսս անջատեցի և դրեցի այն կողմ։Ստիպված էի կրկին միայնակ գնալ։Չուզեցա ասլել տեսածս և որ վախեցած եմ։Իսկ նա միշտ ժամանակ ունի ընկերների համար իսկ ինձ համար ոչ... Աչքերս փակեցի և մի քանի րոպե անց քնած էի արդեն։
Առավոտյան վեր կացա,նայեցի ժամացույցին արդեն ուշ էր պետք է արագ հագնվեի և վազեի համալսարան։
Հագնվեցի և դուրս եկա տանից,գնացի համալսարան և մի փոքր ուշացած մտա լսարան։Դասախոսը թույլ տվեց նստել տեղումս...
Դասերը վերջացան մի փոքր ուշ,ես այդ օրը գործեր ունեի համալսարանից դուրս։Երբ գործերս վերջացրի արդեն մթնում էր,քանի որ արդեն օրերը կարճանում էին և մայրամուտը ավելի շուտ էր լինում։Ճանապարհով քայլում էի,արդեն մեր թաղամասում էի,բայց փողոցում մարդ չկար։Երևի բոլորն էլ վախեցած էին երեկվա լսածից։
Քայլում էի,երբ ետևումս մեքենայի լույս զգացի։Պտտվեցի որ նայեմ բայց չտեսա ոչինչ բացի լույսերից,քանի որ դրաք շատ ուժեղ էին։Կրկին պտտվեցի և շարունակեցի շարժվել առաջ ։Ինձ մի պահ թվաց թե ետևումս մարդ կա,գլուխս շրջեցի,բայց ոչ ոք չկար,մեքենաի լույսերը նույնպես չէին երևում։Շարունակեցի քայլել,արդեն մոտենում էի իմ տանը երբ գլխիս ետևի մասում ուժեղ ցավ զգացի։Եվ կորցրի գտակցությունս...
Աչքերս բացեցի...