Մաս 10

33 7 2
                                    

Ես քայլում էի փողոցով։Իսկ արցունքներս չէին դադարում հոսել աչքերիցս։Ես այլևս մենակ էի։Ոչ ոքի չունեի այս աշխարհում ու ինձ թվում էր,որ ոչ ոքի պետք չեմ
Ուրեմն ինչի էր պետք իմ ապրելը...
Ես որոշեցի...Վերջ կտամ կյանքիս։Ինչ որ մեկը կարող է դրանից ուրախանալ,բայց ոչ ոք չի տխրի,համոզված եմ։
Իմ տան ճանապարհին մի բարձր կամուրջ կար,որի տակ հոսում էր մեծ գետ։Ես շատ էի սիրում գիշերները՝երբ փողոցը լուռ էր,զբոսնել այդ կամրջի վրա ու նայել բարձր ու արագահոս գետին։
Հենց այդտեղ,որտեղ ես սիրում եմ ժամանակ անցկացնել,այդտեղ էլ կվերջանա իմ կյանքը։
Ես գնացի դեպի կամուրջը։
Կանգնեցի այնտեղ և սկսեցի նայել գետին,ապա նայեցի երկնքին՝աչքերս փակելով։Հետո խորը շումչ քաշեցի և փորձեցի անցնել կամրջի ճաղավանդակներից այն կողմ...

~Pow Taehyung~
Ես արթնացա հատակին պարկած։Վրաս ծածկոց կար,այդ Միլան էր գցել երևի։Նշանակում է ես շանս ունեմ ներվելու։
Նայեցի նրա մահճակալին,բայց անկողինը հավաքված էր։Մտածեցի որ երևի իջել էր ներքև և նախաճաշ էր պատրաստում կամ իրա ամենասիրելի զբաղմունքով՝հեռուստացույց դիտելով էր զբաղված։Վեր կացա գետնից ու իջա ներքև։Բայց նա ոչ խոհանոցում էր ոչ էլ հյուրասենյակում։
Սկսեցի փնտրել նրան տանը երբ աչքս ընկավ մուտքի դռանը։Այն բա՞ց էր։Նա փախե՞լ էր։Չէի հավատում աչքերիս։Ինչպես կարող էր համարձակվել։
Ես շատ բարկացած էի։Ես պետք է գտնեի նրան ու այդ պահին բարկությունից պատրաստ էի նույնիսկ սպանել նրան։
Արագ հագա վերարկուս,վերցրի մեքենաի բանալիները ու դուրս եկա տնից։
Նստեցի մեքենան և առաջին տեղը որ մտքիս եկավ դա նրա տունն էր։Արագ գնում էի նրա տուն,երբ ճանապարհին ինձ զանգ եկավ։Անծանոթ հեռախոսահամար էր,բայց պատասխանեցի.
-Ալո։(Ես)
-Եսօր օրնա ու ես գալիս եմ։Հասցեդ ասա։(?)
-Ովա՞։Ու՞ր եք գալիս։(ես)
-Ես էն մարդն եմ ում դու աղջիկ պետքա վաճառեիր։(?)
Այդ պահին չգիտեմ հետս ինչ կատարվեց։Ես ոչ մի դեպքում չէի կարող նրան ոչ մեկի տալ,դա հաստատ։
-Ես...ես չեմ գտել աղջիկ։Ու ես էլ ըտենց գործերով չեմ զբաղվում,ուրիշի դիմեք։Ցտեսություն։
-Դու...(?)
Չհասցրեց ավարտել խոսքը,ես զանգը անջատեցի։
Շարունակեցի ճանապարհս ու հանկարծ,տան ճանապարհին՝ կամրջի վրայով անցնելիս մի աղջկա նկատեցի ով կարծես թե ուզում էր նետվել կամրջից։Ես անտարբեր կանցնեի եթե դա անծաոթ լիներ։
Բայց նա Միլան է՞ր։Միթե՞ նա այդպիտի բան կաներ։
Նա իսկապես Միլան էր։Ես դա տեսնելով միանգամից արգելակեցի մեքենան։Կանգնեցի հենց փողոցի մեջտեղում ու դուռը արագ բացելով վազեցի դեպի աղջիկը։
Ես իմ մեջ ուժեղ ցավ էի զգում,քանի որ նա այս վիճակին հասել էր իմ պատճառով։Արդեն ոչ թե սպանել այլ ամուր գրկել ու բաց չթողնել էի ուզում։Ուզում էի սփոփել նրան։Այնպես անել,որ այլևս երբեք չտխրի։
Ես վազեցի նրա կողմ և հասա նրան այն պահին երբնա աչքերը փակել էր և արդեն ցանկանում էր նետվել։

~Pow Mila~
Ես կանգնած էի գետի վերևում։Մեկ գրամ անգամ չէի վախենում։
Արդեն պատրաստվում էի նետվել,երբ զգացի թե անծանոթ ձեռքերը ինչպես գրկեցին ինձ։Եվ մենք միասին ընկանք գետնին։Ես աչքերս պինդ փակել էի,քանի որ չէի հասկանում թե ինչ է կատարվում այդ պահին։
Երբ աչքերս բացեցի,տեսա ինձ այդքան ծանոթ դիմագծետը։Դա Թեհյոնն էր...
Նա ինձ բարձրացրեց գետնից ու ամուր գրկեց,սեղմելով ինձ իր կրծքավադակին։Իսկ ես գլուխս դրեցի նրա ուսին ու սկսեցի լաց լինել ամբողջ ուժով։
-Կներես ինձ...Էս ամեն ինչը իմ պատճառովա...Կներես ինձ ամեն ինչի համար,ամեն մի խոսքիս համար...Կներեես որ եսքան տանջել եմ քեզ...Կներես...(Թե)
Ես ուղղակի շարունակում էի լաց լինել,ավելի բարձր տոնով։
-Ես համ էլ ուզում եմ ասեմ որ...որ սիրում եմ քեզ։Հա սիրում եմ քեզ ու խոստանում եմ էլ երբեք մենակ չթողել։(Թե)
Ես չգիտեի ինչ ասել։Ապշած էի նրա խոսքերից։Չգիտեի ինչ պատասխանել։Ես լուռ ու թաց աչքերով նայում էի նրան։Չհասցրի ոչինչ ասել,եվ այդ լռությունը խախտեց հետևից լսվող տղամարդու կոշտ ձայն...

Շարունակելի...

Տարբերվող ժպիտըWhere stories live. Discover now