Տնօրենի աշխատասենյակի դռան մոտ՝ դրսից, հազարից մեկ է լինում, որ մարդ չլինի։ Դե ներսից նույնպես։ Մի օր մեկն է մի չարություն արել, օրինակ Բոմգյուի պես մեկը, ով երեկ ազատ պատ էր գտել նկարելու համար։ Կամ էլ Միյոնի պես մեկը, ով դասին նստելու փոխարեն, երաժշտության դասարանում միամիտ քնել էր։ Ջեհյոնը դեռ հարցուփորձ կանի։ Այսինքն արած կլինի էլի, դեպքը երեկ էր եղել։
Կամ էլ էսօրվա պես։Տնօրենի սենյակում մեկը կա, իսկ դրսում, ամեքը մի պատի մոտի նստարանին նստած, լուռ սպասում են իրենց հերթին երկու հոգի։ Չէ, Նուրին ոչինչ չի արել, եկել է տեսնի՝ արդյո՞ք թույլ կտա տիկին Բյոնը ռեպորտաժ նկարահանել։ Իսկ մյուս պատի մոտ Ջոնգուկն է։ Ջոնգուկը «միամիտ» բասկետբոլի ժամանակ ուժեղ հարվածել է թիմակիցներից մեկին։ Իսկ թիմակիցներին ոչ հրում են, ոչ հարվածում, չէ՞։
Նուրին շուրթերն է կրծում, գլուխն էլ կախ է։ Նուրին շուրթերն է կրծում ու չի համարձակվում հայացքը բարձրացնել։ Ներսում ինչ-որ բան կրծում է մեծ ջանքով։ Ներսում, մտքում։ «Ի՞նչ ես արել, ինչու՞ ես էստեղ»։ Հարցնել է ուզում, որովհետև չգիտի, որովհետև․․․ էդ որովհետևների ու ինչուների շարքը ե՞րբ է վերջանալու, գրողը տանի։
Ջոնգուկն էլ հենվել է հենակին, ձեռքերը կրծքին ծալած։ Մի տեսակ թքած ունի, որովհետև ճիշտ է վարվել։ Ինքն է էդպես կարծում։ Երևի ճիշտ է արել, ո՞վ գիտի։ Հայացքն առաստաղին է, մտքերում լիքը բան։ Օրինակ՝ «դու՞ ինչու ես էստեղ, ի՞նչ ես արել»։ Քմծիծաղում է, մտածում՝ ի՞նչ կարող էր Նուրին անել։ Իհարկե ոչինչ, խելոք աղջիկները ոչ մի վատ բան էլ չեն կարող անել, խելոք աղջիկներին էդ հարցով տնօրենի մոտ չեն կանչում։ Առաստաղին գամված հայացքն իջեցնում է, գլուխն էլ ուղղում, մի քիչ թեքում։ Հիշում շատ կտրուկ։
«- Ի՞նչ ես անում, - աղջնակն է հարցնում։ Շշուկով։ Որովհետև դաս է, իսկ հիմարն էլի խաղում է իր մազերի հետ։
-Հյուսում եմ, մի շարժվիր»։Հայացքն ընկնում է մազերին, որոնք հիմա ուսերին մի կերպ են հասնում։
Թվում է՝ ինչու՞ է Նուրին հիմա այդպես կախել գլուխը։ Մեղավո՞ր է։ Մեղքը չի գտնում։ Ուղղակի նայելն է դժվար, իսկ հայացքը փախցնելն այդքան էլ հեշտ չէ, մանավանդ երբ դեմ-դիմաց է նստած, իսկ մտքերը դեռ կրծում են։ Ձգի՛ր ուսերդ, դու մեղավոր չես։ Մի նայիր, բայց կուչ էլ մի գա, մի սեղմվիր։ Էդպես ավելի կցավա։Խորը շունչ, ձգվեց։
Մի՛ նայիր։
Բայց հարցրու․
- Բա՞ն է եղել, - հայացքը փախցնելով։
Բայց դե Ջոնգուկը դեռ նայում է։ Ախ, չի կարելի։ Էլի հենեց գլուխը, հայացքն էլի առաստաղին։ Լռությունը երկար տևեց, չնայած հարցից էլ փոքր-ինչ զարմացավ՝ այդքան էլ ցանկություն չունենալով պատասխանելու․
ВЫ ЧИТАЕТЕ
Ֆանֆիկների ժողովածու
FanfictionՍիրելիներ, էստեղ կլինեն հիմնականում կարճ դռաբլներ, քանզի ամեն անգամ չեմ ուզում նոր, կարճ պատմության համար նոր գիրք բացել։ Հետաքրքրությունը, կարծում եմ, ապահոված կլինեմ😊💜(Ջին-շին ինքնագնահատականիս ուսուցիչն է😂) Բարի գալու՜ստ, բարի ընթերցու՜մ💜