Ջոնգուկը գիտի, որ Ջիմինն էս ժամին քնած է։ Ջիմինին 12-ից շուտ արթնացնելը մեղք է, պատճառներից ամենամեծը մահից հետո դժոխքում հայտնվելու։
Բայց Ջոնգուկը թքած ունի, որովհետև Ջիմինին քնաթաթախ տեսնելը մի ուրիշ աշխարհ է, իսկ ձայնը լսելը' մի ամբողջ տիեզերքի չբացահայտված երաժշտություն։Ջոնգուկը գիտի, որ աստղերը ձայն ունեն, համացանցում մի քանի տեղ տեսել ու լսել է։ Դա գեղեցիկ է։
Բայց ավելի գեղեցիկ կլիներ, եթե դրանք ունենային քնաթաթախ Ջիմինի ձայնը։
Թքած ունի բոլոր պայմանավորվածությունների վրա, այն է'《մի քիչ հարգանք ունեցիր հյոնիդ հանդեպ, առավոտյան մի արթնացրու》։ Ջիմինն է ասել։ Բայց Ջոնգուկը խորամանկ ժպիտով փակում է ականջները, չլսելու տալիս ու գնում Ջիմինի տուն, որը սեփականից մի քիչ է հեռու, կանգնում հատակի մակերևույթից մի քիչ բարձր երկար պատուհանի առջև, վերցնում աչքի տակ ընկած ջրի ցնցուղն ու պահում պատուհանին' կանչելով փոքրիկ հյոնին.
- Ջիմին-հյո՜ն... - պատասխան չկա, - Ջիմին-շի՜, Ջիմինի՜, Ջիմինա՜, Փաք Ջիմի՜ն, - առանց հերթ տալու։
Որովհետև շատ լավ է ճանաչում փոքրիկ հյոնին ու հաշվում է մինչև երեքը։ Որովհետև երրորդից հետո նա հայտնվում է պատուհանի մոտ։ Ջոնգուկի առջև հայտնվում է քնաթաթախ, խառը մազերով, կիսափակ աչքերով, ուռած թուշիկներով, բադիկ արած շուրթերով հյոնը, որի ձայնը կլսվի մի երկու վայրկյան անց ու Ջոնգուկը, որը նայում է, ասես, աշխարհից վերացած, հիացած, հիմար ժպիտով, կհամոզվի, որ աստղերին հենց էս ձայնն է պակասում.
- Անուղղելի։
Ու ջրի շիթն է ուղղվում դեպի փոքրիկ հյոնը' Ջոնգուկի երեխայական ծիծաղի հետ միասին.
- Բարի լու՜յս, Ջիմին-շի։
Ջիմին-շիի ու ցնցուղի հետ հյոնը կիսափակում է պատուհանը, որ ջուրը ներս չանցնի, ու միաժամանակ հանում հագից քստիկն ու նետում հանգիստը խափանած, այնքան կպչուն երեխայի վրա.
- Յա, հյո՜ն, - քստիկից ծիծաղով մանևրելով, - ախր ես սիրո՜վ։
- Քո սերը իմ քնելուն վնաս է, փոքրիկ սատանա։
- Բացիր, գամ։ Միասին քնենք, ու տես, որ վնաս չի։
- Փշտ, կորի, - ու փակում է վերջնական պատուհանը, միայն շատ փոքր անցք թողնելով, մինչ ջրի շիթը հասնում է իրեն։
Ջոնգուկը մի քիչ հուսահատվում է։ Սա ինչքանով որ մեծ էր օրը դրական սկսելու համար, այնքանով էլ շա՜տ քիչ էր բավարարվելու համար.
- Ջիմին-շի՜, - դրսից ինքը։
- Հիմա՞ ի՜նչ, - ներսից' Ջիմինը։
- Քստիկդ մոռացար։
Ու էլի երևում է Ջիմինը' էս անգամ վերնաշապիկը փոխած։ Ջոնգուկը համոզվում է, որ նրան բոլոր գույներն են սազում։
Քստիկը մի ձեռքին, մյուսում ջրի ցնցուղը։ Ժպիտը դեմքին։ Ջիմինը կասկածում է էս երեխայի հոգեկան ստաբիլության վրա' չհասկանալով, ինչպես կարելի է այսքան առույգ սկսել օրը։ Բայց ասես ինքն էլ է առույգանում, երբ փոքրիկ սատանան, ինչպես ինքն է անվանում կրտսերին, ձեռքից գցում է ցնցուղը, մի ձեռքի երկու մատներով սրտիկ ցույց տալիս, իսկ մյուսով նետում քստիկը Ջիմինին' դիպչելով դեռ չարթնացած տղայի ճակատին.
- Ա՜յշ։
- Ախր ես սիրո՜վ, - հիշեցնելով, որ երկու վայրկյան առաջ մյուս ձեռքով էլ սրտիկ էր արել։
- Փոքրիկ սատանա։
ВЫ ЧИТАЕТЕ
Ֆանֆիկների ժողովածու
FanfictionՍիրելիներ, էստեղ կլինեն հիմնականում կարճ դռաբլներ, քանզի ամեն անգամ չեմ ուզում նոր, կարճ պատմության համար նոր գիրք բացել։ Հետաքրքրությունը, կարծում եմ, ապահոված կլինեմ😊💜(Ջին-շին ինքնագնահատականիս ուսուցիչն է😂) Բարի գալու՜ստ, բարի ընթերցու՜մ💜