Ձյունն, ընդհանրապես, գեղեցիկ բան է։ Գեղեցիկ է, երբ մաքուր է, գեղեցիկ է, երբ ոտնահետքերն են տպվում՝ տարբեր կոշիկների ամենատարբեր զարդանախշերով, գեղեցիկ է, երբ թափվում է արագ ու երբ թափվում է դանդաղ, հա, արագությունը կապ չունի, ուղղակի սիրուն է, երբ թափվում է վարսերին, թարթիչներին, հագուստին։
Ձյունն ուղղակի է գեղեցիկ, առանց պատճառի։ Ջիմինը սիրում է ձմեռը, ցուրտը, ձյունն առանց պատճառի։ Չնայած չէ, սառնությունն ու ձյունը սիրելու լիքը պատճառներ կան։ Այտերն են վարդագունում, սառնությունն է շոյում, թոքերում մաքրություն ու թարմություն է, որ ասես ստիպում է ավելի ու ավելի խորը շնչել ու արտաշնչել այնքան տաք գոլորշին, որն էդքան էլ յոլա չի գնում սառը եղանակի հետ՝ միանգամից ցնդելով։
Իսկ քաղաքում էսպիսի ձյուն, էսպիսի առատ ձյուն միշտ չի լինում, ինչը ստիպում է ավելի ու ավելի վայելել պահը չկորցնելու համար։
Ջիմինը պահեր կորցնել չի սիրում։
Մինչ առջևում Թեհյոնն ու Ջոնգուկը, երկու երեխա, ամբողջ փողոցով ծիծաղում ու ձնագնդի են խաղում՝ ամեն հարմար պահի ձյունը մայթերից մաքրողներին հասցնելով զգուշացնել, որ չմաքրեն, ետևից քայլում է Ջիմինը՝ նայելով նրանց, ժպտալով, ոտքերին նայելով ու ձյան վրա կոկիկ ոտնահետքեր թողնելով։
Բայց հետո ազարտն է վեր բարձրանում։
Ձյունը տեղավորում է ձեռքերում, այնքան《մշակում》, որ այն գրեթե իդեալական գունդ է դառնում։ Առաջին կիզակետում հայտնվում է Թեհյոնը։
Ուղղակի Ջիմինը ուղիղ կիզակետ պահելու մեջ միշտ անհաջող է եղել։ Թվում էր հիմա հաջողությունն իր կողմում է, բայց․․․
Բայց Թեհյոնն ընդամենը թեքվեց, երբ ձնագունդն արդեն օդում էր։ Երբ Թեհյոնը թեքվեց, երբ Թեհյոնի փոխարեն ուրիշը հայտնվեց կիզակետում, երբ Ջիմինը հասցրեց անսպասելիությունից ու ապշելուց ձեռքով միայն բերանը փակել ու նկատել, թե ինչպես է գունդն իր սահուն հարվածը հասցնում ու՞մ։
Շնորհավորում ենք Մին Յունգիին ձմռան առաջին օրով ձյան առաջին գունդն ուտելու համար։
Իդեպ՝ Յունգիի հետ ուղղակի պիտի հանդիպեին։ Յունգիի, ով Թեհյոնի ընկերներից է, ով երկու կուրս բարձր է սովորում, ով միշտ մոխրագույն ամպի է նման ընկերների կարծիքով (բայց ոչ Ջիմինի), ով ձյան պես սպիտակ մաշկ ունի, ով ուղղակի պինդ փակել է աչքերն ու քարացել՝ թողնելով ձյանը տաքություն ստանալ սեփական դեմքից ու սահել-ընկնել։
Մինչ Ջիմինն ապշած նայում է, իսկ Ջոնգուկն ու Թեհյոնը ծիծաղից քիչ է մնում թավալվել ձյան մեջ։
ВЫ ЧИТАЕТЕ
Ֆանֆիկների ժողովածու
FanficՍիրելիներ, էստեղ կլինեն հիմնականում կարճ դռաբլներ, քանզի ամեն անգամ չեմ ուզում նոր, կարճ պատմության համար նոր գիրք բացել։ Հետաքրքրությունը, կարծում եմ, ապահոված կլինեմ😊💜(Ջին-շին ինքնագնահատականիս ուսուցիչն է😂) Բարի գալու՜ստ, բարի ընթերցու՜մ💜