HOPE

102 10 6
                                    

Ջեյ-Հոուփ։ Անուն, որ լսվում է ամենուրեք։ Հարցրեք յուրաքանչյուր պարով հետաքրքրվողի, թե ով է պարի արքան, կպատասխանեն՝ Ջեյ Հոուփ։ Հարցրեք՝ ո՞րն է ամենալավ, ամենատարածված, ամենակյանք պարգևող, տրամադրություն ապահովող ու մոտիվացնող պարի ստուդին։ Կպատասխանեն՝ HOPE WORLD։ Մարդիկ, ու հատկապես նպատակասլաց մարդիկ, ամեն ինչ կանեն իրենց բաղձալի երազանքին հասնելու համար։ Լավագույն օրինակը՝ Չոն Հոսոկ։

Միշտ ժպտերես, միշտ ակտիվ, էներգիայով լի «HOPE WORLD»-ի տիրակալն ու գլխավոր պարուսույցը։ Ցույց տվեք որևէ մեկին, որ չհիանա նրանով։ Փաստ՝ այդպիսի մարդ չկա։

Շատերը գալիս են այստեղ պարելու, դանդաղ երազանքները իրականացնելու, իսկ մյուս մասը գալիս է հենց այս ժպտերես երիտասարդին տեսնելու, նրա շարժումները տեսնելու, նրա ժպիտին արժանանալու ու, գոնե մեկ անգամ, հայացքին արժանանալու համար։ Իսկ նրան այդ ամենը դուր է գալիս։ Դուր են գալիս այդ հայացքները, հիացմունքի խոսքերը, գովեստները ու պարզապես նրանց բղաված «Ջեյ Հոու՜փը»։ Բայց, միևնույն է, բոլորի նրան այդպես անվանելու առիթը տվել է լավագույն ընկերը՝ Մին Յունգին, երբ գալիս էր, նստում պարասենյակի մի անկյունում, հետևում նրա շարժումներին, իսկ վերջում բղավում՝ «Ջեյ Հոու՜փ»։ Հա, դա էլ է նրան դուր գալիս։

Յուրաքանչյուր ժպիտի տակ մի բան կա, եկեք համաձայնվենք այդ փաստի հետ։ Դա կարող է լինել երջանկություն, ուրախություն, շնորհակալություն, ամոթխած ներողություն, ու... տխրություն, նյարդայնություն, գաղտնիքներ ու ուղղակի խնդիրներ։ Հա, նա կարողանում է ժպտալ ամեն օր, կարողանում է՝ չնայած խնդիրներին ընտանիքում, չնայած ֆիզիկական ու հոգեկան ցավին։ Դրանք ոչ մեկին պետք չեն, ճիշտը պահելն է։ Բացի Յունգիից։ Իզուր չէ լավագույն ընկեր։

Հա, Հոսոկը ժպտում է ամեն օր։ Ինչպես և այսօր։ Կայանում է մեքենան, դուրս գալիս, ժպտում յուրաքանչյուր ծանոթի՝ շարժվելով դեպի տարիների արդյունքում ստեղծած շինությունը։ 25 տարեկան հասակում սեփական ստուդիայի տերն է։ Հրաշալի՛ է։ Ոչ բոլորն են կարող։

Քայլ միջանցքով՝ ողջույններ ու հիացած ժպիտներ, փայլող աչքեր։ Կրկնեմ՝ դա նրան, գրողը տանի, դուր է գալիս։ Այնպիսի տպավորություն է, ասես նրանց ուղղակի կյանք է տալիս։ Ու դրա հետ համաձայն են բոլորը։

Ամեն ինչ լավ է, ամեն ինչ հանգիստ է։ Պարզապես, Չոն Հոսոկ, մի մտածիր ոչնչի մասին, մտիր աշխատասենյակ, էլի ծաղրանքով հայացք գցիր բազմոցին պառկած ընկերոջդ վրա, մնա, վախացրու, ստացիր երեքհարկանի անեծքներ ու հայհոյանքներ ու գնա պարի սենյակ՝ երջանկացնելու աշակերտներիդ։ Բայց դուրս գալ չի ստացվում։ Զանգ։ Հայացքը հեռախոսի էկրանին, իսկ տրամադրությունն ընկնում է լույսի արագությամբ։ Դնում է ականջին ու ընկերոջ քնած հայացքի ներքո լսում.

Ֆանֆիկների ժողովածուМесто, где живут истории. Откройте их для себя