Ամանորյա նվեր (Վիհոուփ)

31 0 2
                                    

Երբևէ միայնություն զգացե՞լ եք... դե... հատկապես Ամանորի շեմին։ Ցուրտ ձմռան օրերին, երբ մարդիկ ձեռք-ձեռքի տված են քայլում' փորձելով տաքացնել միմյանց ձեռքերը, կամ երբ միասին սրճարաններում տաք սուրճ կամ թեյ, կամ կակաո են խմում' ժպտալով իրար այնքան տաքուկ ու հարմարավետ։ Կամ էլ միասին ֆիլմ են նայում։ Դպրոցականներն ինչ-որ տեղ են գնում' փողոցը լցնելով իրենց զվարթ ծիծաղի ձայներով, մեծերը օգնում են իրար գնել ամանորյա սեղանի պարագաներն ու անդադար խոսում են, խոսում, խոսում։ Զրուցում են, վախենում, որ չեն հասցնի աշխատանքի հետ, ուրախանում, որ նվերներ են ստանալու, կամ որ վերջապես հավաք են լինելու։ Ֆիլմեր են դիտելու, մի քիչ հանգստանալու են։

Դրան զուգահեռ կա մենություն։ Երբ այդ ամենին կողքից ես նայում։ Նայում' երազելով։ Նայում թեկուզ մի քիչ խաղաղվելով, մի քիչ նեղանալով։ Մի քիչ դրական էմոցիաներով, մի քիչ շատ էլ բացասական, որովհետև《ես էլ եմ ուզում》։ Թեհյոնի ներսում《ես էլ եմ ուզումների》մի ամբողջ շարք կա։ Ուզում եմ սրճարանում կակաո խմել ընկերներիս հետ... կամ էլ ընկերոջ։ Ուզում եմ նստել ու ամանորյա ֆիլմ դիտել այդ մարդու հետ։ Ուզում եմ նվեր պատրաստել ու ստանալ այդ մարդուց։ Ուզում եմ մենակ չանցկացնել այս Նոր Տարին, որովհետև ասում են' ինչպես սկսես, էնպես էլ կգնա այն։ Միայնությունը խեղդում է մի կողմից, իսկ մյուսից սփոփանք է. Ոչ մի պարտավորություն ոչ ոքի նկատմամբ։ Ուղղակի սկսելով բոլորին համոզել, որ մենակ էլ է լավ, ինձ ոչ ոք պետք չի, հասկանում ես, որ սկսում ես համոզել ինքդ քեզ' կարոտի մի սև խոռոջ ստեղծելով ներսում ու չկարողանալով այն լցնել։

Կարոտի՞։

Հա, կարոտի։ Ի՞նչ կապ ունի, որ չգիտես' ում ես սպասում, ախր կարոտում ես, չէ՞։

Թեհյոնի սիրած երգն է։

Ինչպե՞ս կարող ես կարոտել մեկին, ում երբեք չես հանդիպել։

Թեհյոնը, երևի, վաղուց էր հասկացել, որ սեփական եսին է համոզում, որ միայնությունն այնքան էլ վատ բան չէ։

Այնքան էլ։

Բայց հիմա, սրճարանից վերցնելով տաք կապուչինոն ու նայելով շուրջը, լսելով դռան զանգակի ձայնը' միախառնված զրույցների նոտաներին, հասկանում է, որ այնքան հեռու է էդ նոտաներից։ Մի խղճուկ նոտա է' ձախ ձեռքի բասի բանալիի մոտ։ Իսկ երբ դուրս է գալիս ու դրսից նայում ապակե պատուհանի ներսում տիրող ներդաշնակությանը, հասկանում է, որ էդ նոտան ինչքան հնարավոր է հազվադեպ է հանդիպում։

Բայց շուտով բոլոր նոտաների ձայնը մի վայրկյանում է հանգչում։

Որովհետև ինչ-որ մեկն այնքան եռանդով է դիպչում երիտասարդին, որ կապուչինոն թափվում է վերարկուին, իսկ ինքը, կարծես, մի քանի սանտիմետր հետ է թռչում։

Ֆանֆիկների ժողովածուМесто, где живут истории. Откройте их для себя