Գլուխ 1
Սեր իմ...
Մին Յունգին արքայազնին վայել մանկություն է ունեցել։ Մին Հեսուն' ավագ եղբայրը, ապագա արքային վայել մանկություն-պատանեկություն-երիտասարդություն է ունեցել։ Երկուսի դեպքում էլ վայել նշանակում է մարտրվեստ, կրթություն, քաղաքական հարցեր։ Բայց մեկի դեպքում դա հաստատ էր, մյուսի դեպքում երբեմն հնարավորոււթյուն էր ընձեռնվում փախչելու, մանկականը չմոռանալու, պալատի միջանցքներով վազելու։
Մինչ ավագը պատրաստվում էր արքայական կյանքին, Յունգին մտածում էր էդ կյանքի հոգնեցնող ու ձանձրացնող լինելու մասին։
Յունգիի մտքով երբեք չէր էլ անցնում եղբոր ապագայում հայտնվելը.
- Ձերդ մեծությու՛ն... արքայազն Յունգի՛։
Եթե մանուկ հասակում նրան գտնելը բարդ բան էր, Մին դինաստիայի տասնվեցամյա, կրտսեր արքայազն Յունգիի տեղը գտնելը շատ հեշտ էր։ Ու՞ր պիտի փախչեր մեծացած, բոլոր հոգսերի ծանրությունից ուսերն իջեցրած ու ձանձրացող Յունգին։ Երբ բոլորը գիտեին նրա սիրո ու զբաղմունքի, ու որ ամենակարևորն է' թաքստոցի մասին։
Արքայազնը նստած է պալատի տարածքում գտնվող փոքրիկ այգու մեծ ծառի տակ, մեջքը հենած հաստ բնին, իսկ ձեռքերում շվին էր։ Շվին, որը շոյում էր իր հաճելի ծլվլոցով, շվին, որը նուրբ բռնել էին արքայական ձեռքերն, ասես շոյում էին։ Շվին, որ դժվար պահերի լավագույն ընկերն էր։
Բայց ամենադժվար պահին այն էդպես էլ օգնել չկարողացավ։
- Վայ, - շնչակտուր կանգ է առնում դայակը' կտրուկ դադարեցնելով իր ներկայությամբ շվիի նուրբ ծլվլոցը, - ես էլ ամենուրեք Ձեզ եմ փնտրում, արքայազն...
- Ի՞նչ է եղել, - հոգոց է հանում դեռահասը' կանգնելով ու շվին գոտու տակ գցելով։
- Ես... արքան...
Ու փաստ էր մի բան' դիմացի օմեգան մի կերպ էր զսպում էմոցիաները, ու դա սկսում է անհանգստացնել կրտսեր Մինին.
- Սոկջին-հյոն։
Հյոնը լավն է, հյոնը միշտ փորձում է օգնել, հյոնը փորձում է ճիշտ ուղու վրա դնել, ճիշտ կրթել։ Հյոնին էսպիսին տեսնելը մի քիչ սովորականից շեղված բան է։
Վախենալու։
Սոկջինը հոգոց է հանում' միայն զգուշացնելով.
- Կայսրը քեզ է փնտրում։
Յունգին կիտում է հոնքերը.
- Ի՞նչ է եղել։
- Նա քեզ կբացատրի։
Սոկջին հյոնը միշտ բարձրաձայն է խոսում, միշտ զվարթ է, միշտ դրական։
ВЫ ЧИТАЕТЕ
Ֆանֆիկների ժողովածու
FanfictionՍիրելիներ, էստեղ կլինեն հիմնականում կարճ դռաբլներ, քանզի ամեն անգամ չեմ ուզում նոր, կարճ պատմության համար նոր գիրք բացել։ Հետաքրքրությունը, կարծում եմ, ապահոված կլինեմ😊💜(Ջին-շին ինքնագնահատականիս ուսուցիչն է😂) Բարի գալու՜ստ, բարի ընթերցու՜մ💜