Նամջուն

101 6 8
                                    

Ցուրտ է։ Աշնան վերջին օրերը հիշեցնում են, որ ահա, մի քանի օր էլ, ու ձմեռը մեծամտորեն կծիծաղի' պարծենալով, որ իր ժամանակն է գալիս։ Նամջունը չի զգում դա, կամ էլ ուշադրություն չի դարձնում, որովհետև գլուխը լիքն է այլ հարցերով։ Հարցեր, որոնք առաջնահերթ են, հարցեր, որոնք տխրեցնելու հետ մեկտեղ ջերմացնում են, որովհետև կյանքի նոր էտապ է սկսվում.

- Պարոն, այս շենքն է՞, - կանգ է առնում մեքենան, ու տաքսու վարորդը հիշեցնում է Նամջունին, որ այս ճանապարհը հավերժ չէ։ Նամջունն ինչքան էլ սիրում է երկար ճանապարհներ, բայց այսօր ուրիշ օր է։ Անհամբերությունը լցրել է սիրտը։

Հայացքը թեքվում է դեպի բազմահարկ շենքը, դեպի հինգերորդ հարկը, որի բնակարանների պատուհանները պինդ-պինդ փակ էին, որովհետև ձմեռն է մոտենում, իսկ մի բնակարանն էլ պարզապես դատարկ էր, չի հիշեցնում անգամ մեկ բնակչի մասին, որովհետև մարած լույսերը հիշեցնում են'《մարդ չկա》։

- Հա, սա է։

Իրերը իջեցնելուց հետո, վարորդն օգնում է դրանք տեղափոխել նաև վերելակ։ Իրերը շատ չէին, Նամջունը մինիմալիստ է.

- Շնորհակալություն, - ժպիտից առաջացած փոսիկները փայլում են, ու վարորդը մտածում է'《ախ, եթե բոլորն էսպես սիրալիր լինեին》։

Հրաշալի է, ամեն ինչ հրաշալի է սկսվել։

Ամեն ձեռքում մի պայուսակ է, մեկում էլ, պայուսակի հետ մեկտեղ, թևի տակ պինդ պահած ծաղկաման։ Հողով։ Ծաղիկով, որը դեռ մեծանալու տեղ ունի։ Ծաղկելու տեղ ունի, ինչպես Նամջունի կյանքը դեռ ընթանալու ու զարգանալու տեղ ունի։ Նամջունը ոգևորված է ինչպես երբեք։ Առջևում բացվում է հինգերորդ հարկի միջանցքը, իսկ դռները հաշվելու կարիք կա։ Ցանկություն կա։ Որ հանկարծ 505-րդ բնակարանը տեսադաշտից չկորցնի։ Ու գտավ։ Հանկարծ բնակարանի դուռը դարձավ մի ամբողջ հեքիաթային աշխարհի կամուրջ, որը նկարագրված է հայտնի ֆիլմերից մեկում, իսկ Նամջունը նմանվեց ֆիլմի գլխավոր հերոսին' փայլուն ու զարմացած աչքերով։ Որովհետև կամուրջից այն կողմ նոր կյանք է սպասվում։ Ու հա, նոր կյանք սկսելը գնահատվում է նոր բնակարանով։

Ոգևորությունը եռում է երակներում, ու հանկարծ հիշում է բանալու մասին, որն ամբողջ ճանապարհին շոշափել է վերարկուի գրպանում, ինչպես շոշափում են երթուղայինով գնացողները իրենց վերջին հարյուր դրամը' չկորցնելու համար։ Բանալին տեղում է, մի պայուսակը ձեռքին, մյուսը, փառք, գոնե ֆայմել է դնել գետնին, իսկ մյուս ձեռքում դեռ հարմարված է ծաղկամանը։ Ասես մի կարաս ոսկի է։ Որովհետև գետնին դնել չի ուզում ու տանջվում է, քանզի բանալին դժվար է մտնում կողպեքի մեջ։

Ֆանֆիկների ժողովածուМесто, где живут истории. Откройте их для себя