Իվերջո՝ ձյուն է սպասվում

38 4 7
                                    

Խըշ-խըշ։ Ոտքերի տակ ճչում են աշնանային տերևները։ Ջիմինը քաղաքի փոքր այգին սիրում է հատկապես աշնանը։ Տերևները շատ-շատ են ու տարբեր տեսակի։ Ընտրում է, որ չորացնի գրքերից մեկի մեջ։ Կարծես թե անցած տարվանից էլ են դրանք մնացել գրքերում։ Կարելի է հանել:

Բայց ծառերը բավականին մերկ են, հաշված տերևներ են կառչում դրանց ճյուղերից՝ քամուն զոհ չգնալու համար:

Դժվար թե կարողանան երկար դիմանալ.

- Օպպա՜, նայիր, - Սումինը փոքրիկ փունջ է ստեղծում տերևներից ու ցույց տալիս տերևի ետևից կքանստած եղբորը. Նա խոստացել էր քրոջ հետ զբոսնել այգում, - եթե մայրիկին ու տատիկին նման փունջ նվիրենք, կհավանե՞ն: Ես տեսել եմ՝ ինչպես կարելի է գեղեցիկ պատրաստել դրանք:

Ջիմինը մի պահ ծանր ու թեթև է անում. եթե դա նվիրի Սումինը, կհավանեն.

- Կարծում եմ՝ կհավանեն: 

Փոքրիկ ձեռքի մեջ փունջը գրեթե չի տեղավորվում: Սումինը կիտում է նոթերը.

- Կարելի էր զամբյուղ բերել:

- Կկարողանանք, ոչինչ, խնդիր չի: Ես էլ կհավաքեմ, դու էլ: Հեծանվի զամբյուղում կլցնենք: 

Քամին սառն է: Ջիմինը կծկվում է՝ պարանոցն ուսերի մեջ թաքցնելով: Շարֆը օգնում է չսառչել: Սումինն անհոգ է: Աննկատ ու անզգույշ անցնում է ծառերից մեկի տակ կիտված տերևների մոտ: Մինչ Ջիմինը հեռախոսով ֆիքսում է աշնանային տեսարանը, Սումինի ճիչը հասնում է ականջներին.

- Ի՞նչ: Ի՞նչ եղավ:

- Խու... խուրձը շարժվեց:

Ջիմինը թեթև հոգոց է հանում, երբ տերևների միջից փոքրիկ պոչ է տեսնում: Շան քոթոթը թափ է տալիս գլուխը, պտտվում ու, տեսնելով հյուրերին, սկսում ցատկոտել.

- Ընդամենը շնիկ է, - ժպիտով:

Սումինն սկսում է խաղալ նրա հետ: Շնիկը երբեմն պտտվում է նաև Ջիմինի ոտքերի շուրջ.

- Հեյ, երիտասարդ, - Ջիմինը ետ է շրջվում: Նրան ինչ-որ պապիկ է դիմում, - այդ ի՞նչ եղավ: Ճչոցն ամբողջ պուրակում լսվեց: 

- Քույրս տերևների շարժից վախեցավ, ներողություն աղմուկի համար, - խոնարհում: 

- Այգու՜, - հոնքերը կիտելով, - տերևների շարժը ո՞նց կարող էր վախեցնել: Բոլոր աղունիկներին վախեցրիք, չկարողացա կերակրեմ: 

Ջիմինի անհարմարություն արտացոլող ժպիտն էլ է կորչում: Նա ուզում է այս պապիկը շուտ հեռանա.

- Այգու՜, այ մարդ, ի՞նչ ես ուզում երեխաներից, - Կարծես թե՝ կինն է վրա հասնում, - էլի հավաքվել են աղունիկներդ, արի կերակրիր:

Քո պեպենները/Freckles of yoursМесто, где живут истории. Откройте их для себя