Ձմեռվա մասին շարադրություններում առաջին հերթին գրվում է.
Ճերմակ վերմակը ծածկել է դաշտերն ու անտառները:
Այն, իրականում, մի գիշերվա մեջ չկարողացավ լավ ծածկել դրանք, բայց Չվե պապիկը առավոտյան ութին արթնացել ու մաքրում էր դարբասի առջևը: Ջիմինն, իրականում, ուրախ է նրան էդ ժամին տեսնել, կարևորը՝ առույգ տեսնել, բայց մի քիչ էլ անհնագիստ է. ձյունն այնքան չի ծածկել փողոցը, նա կարող է մրսել.
- Չվե պապիկ, բարի լույս:
Չվե պապիկը շրջվում է դեպի նա ու կիսով չափ ժպիտ ցույց տալիս՝ բահը ձեռքին.
- Բարի լույս: Իսկ դու... ո՞վ ես:
Ջիմինը մոռացել էր... երբեմն, երբ Չվե պապիկի հիշողությունը տեղն է լինում, Ջիմինն ինքն է մոռանում, որ նա ամնեզիա ունի: Վերհիշեց.
- Փաք Ջիմինն եմ, Ձեր հարևանը:
Պապիկը կկոցում է աչքերն ու հետո փայլում.
- Այգու՜, Ջիմին-ա, ինչքան ես մեծացել:
Կապ չունի, որ երկու օր առաջ են իրար տեսել:
Ճանապարհի կողմից լսվում են ոտնաձայներ: Ոտնաձայներ, որոնք մխրճվում են ձյան մեջ: Ջիմինը չի հասցնում այդ կողմը նայել, իսկ Չոնինը նոր է դուրս գալիս դարբասից: Ու Չվե պապիկը, ով արդեն անցել էր դարբասներից ներս.
- Թեհյոն-ա՜, - Ջիմինի ձայնը անհանգստությամբ լի էր, մինչ Չոնինինը՝ ծիծաղից էր ձևափոխվել: Թեհյոնը սահել էր ու ընկել, դե արդեն պարզ է, - էս ի՞նչ ես անում:
- Եկել եմ՝ իրար հետ գնանք դպրոց, - թափ տալով հագուստը, - ուֆ, ձյուն չէին խոստանում ախր: Բայց լավ եղանակ է, - հակասում է ինքն իրեն:
- Ես էլ եմ ձեզ հետ, - Չոնինը ցատկով մոտենում է նրանց:
Թեհյոնը լուրջ է տրամադրված, դրա համար բռնում է ընկերոջ թևն ու քաշում առաջ.
- Դա քեզ միայն թվում է: Մենք կարևոր բան ունենք խոսելու:
Ջիմինն էդպես էլ գիտեր. Թեհյոնը հենց էնպես իրենց թաղ չէր հասնի: Չոնինը չի հակաճառում: Չի հակաճառում, որովհետև ինչ-որ տեղ հասկանում է, որ ինչքան էլ ցանկանա մոտ լինել, անցյալի, թեկուզ մանկական, ստվերները ազդել են նրա վրա: Չոնինը նրան չի մեղադրում, որոշ չափով մեղադրում է ինքն իրեն: Ներողությունը, կարծում է, շատ բան չի փոխել: Սեփական անցյալի ստվերները ստիպում են դա լավ գիտակցել:
Ջիմինը մեծ ցանկություն չունի իր հետ շփվելու: Եվ միևնույնն է, որոշ չափով իր մասին տպավորությունը Ջիմինի մոտ փոխելու համար նա կանի որոշ քայլեր:
ВЫ ЧИТАЕТЕ
Քո պեպենները/Freckles of yours
Fanfic[Յունմին] Յունգի հյոնը հրաշալի պեպեններ ունի... որոնք ատում է։ [Ֆանֆիկի գլխավոր երգը] Hozier - Like real people do Playlist (երաժշտացանկ) - https://www.youtube.com/playlist?list=PLfvjqIHQCvwGpyZjQohyXMqyDRyqoTf83