Ու ինչի՞ համար է էս ամբողջ դրաման

49 4 9
                                    

Ջիմինի հիշողությունները գետի ափի հետ կապված շատ չեն: Անգամ չնչին են: Բայց նա լիովին հասկանում է. գետի ափ չպետք է գաս ձմռանը: Ձմռանն այն չի քաշում, չի հրապուրում: Այստեղ պիտի գաս կամ գարնան կեսերին, կամ ամռանը: Այլ տարբերակ չկա: Այստեղ պետք է գաս այն ժամանակ, երբ ամենը կանաչ է և հնարավոր է տեսնել լուսատիտիկներին: Այստեղ պետք է գաս, երբ պիկնիկ ես ուզում կազմակերպել: Այստեղ պետք է գաս, եթե ուզում ես լսել ճռռիկների ձայնն ու գետի շաչոցը՝ միախառնված կանաչին: Իսկ այդ ամենը կանաչն էր ծնում: Հա: Գարունն էր ծնում ու ամառն էր ծնում: Այստեղ պետք է գաս վերածնունդը տեսնելու: Ու այստեղ չպետք է գաս, երբ էդքան մտքեր ունես:

Թե՞ պետք է գաս:

Վերածնվելու:

Նամջունն էլ էր չէ՞ եկել: Ջիմինն ուզում է հասկանալ՝ դա նրան ինչ-որ բան տվե՞ց:

Ախր տվեց:

Այն օրը Յունգին էլ եկավ, չէ՞: Հաշտվեցին, իվերջո: Ընկերներ էին, իվերջո, որ իրար ունեին ու, անգամ եթե չէին բարձրաձայնում, հարգում էին ու իրար սիրում: Հիմա էլ: Հարգում են ու սիրում: 

Ջիմինն ուզում է, որ Ջեհյոնն էլ գա: Ու խոսեն: Առաջվա պես գետը կտանի նրանց խոսքերն ու կթափի օվկիանոսները: Կհոգնի անվերջ զղջման խոսքերից, տխրությունից, խղճահարությունից: Երևի զայրույթից նույնպես: Բայց հո կտանի ու կթափի: Ու կմոռանա:

Ասում են՝ ջուրը հիշողություն է պահում: Բայց Ջիմինը կարծում է, որ նրա հիշողությունը շատ կարճ է: Անընդհատ չէ: Նա տանում է թափում բոլոր հիշողություններն ու խոսքերն ու մոռանում: Վերջ: Ինչ-որ մեկի կյանքի փակված էջ է: Դրան վերադառնալ էլ պետք չի: 

Ինչու՞ են մարդիկ կառչում անցյալից: Որովետև էնտեղ նրանց ինչ-որ բան է պահու՞մ, թե՞...

Պահում է:

Ջիմինը, ախր, սրա մասին չպիտի մտածի: Բայց մտածում է: Սեփական մտածմունքներն, ախր, էդքան քիչ չեն: Ինչու՞ հիմա նա պիտի մտածի, որ գետը հոգնել է: Ինքն էլ է հոգնել: 

Նա ուզում է ապրել հանգիստ ու ոչ մեկի հետ կոնֆլիկտի մեջ չմտնել: Ու նա չէր պատկերացնում, որ կոնֆլիկտի մեջ կմտնի անգամ Ջեհյոնի հետ: Հետաքրքիր է: Նա մտածում էր, որ եթե Թեհյոնը կողքին չլինի, նա կպակասի: Ինչ-որ բան կպակասի: Չի կարող: Բայց հիմա պակասել է նույնպես: Մի քիչ էլ քարացել: Էմոցիոնալ: Ինչու՞ է մտածում էդքանի մասին: Նա պատասխանատու չի մարդկանց մտքերի ու մտածելակերպի մասին: Թքած, նա պատասխանատու չի նրանց համար, ում ընտելացրել է*: Մանավանդ, որ չի ընտելացրել: Դե հիմա... էդպես ուղղակի ստացվել է: Ի՞նչ կարող է անել: 

Երևի իրեն են ընտելացրել:

Ցուրտ է: Գետը սառը օդ է հասցնում թոքերին, ու Ջիմինը կարող է հեռանալ, բայց չի հեռանում: Տեսնես գարնանն ինչքա՞ն կբարձրանա գետի մակարդակը:

Քո պեպենները/Freckles of yoursМесто, где живут истории. Откройте их для себя