Գլուխ 13.

138 16 7
                                    

- Դու ընկեր ունեցել ես։
- Ըըը...ճիշտն ասած.. կար մեկը...նրա անունը Ալեքս էր...նա դավաճանեց ինձ  և..

Էլ չկարողացա ինձ զսպել արցունքները հոսեցին աչքերիցս։Ես ևս մեկ անգամ ապացուցեցի Լիամին , որ ես շաատ թույլ եմ։

- Լավ, լավ, հերիք է , խնդրում եմ մի շարունակիր, չեմ ուզում լացես Ան։Ոչ մեկ արժանի չի քո արցունքներին Անս....

- Լավ արի ներս գնանք ։
- Լավ, գնացինք։

Ներս մտանք կրկին բարձր երաժշտություն,մարդիկ միայն խմում են ու պարում ։ Չեմ հասկանում թե ինչ են գտնում այդ խմիչքի մեջ։ Այն միայն քեզ ցավ է պատճառում։ Հիշեցնում քեզ քո անցյալը ,իր հետ տանելով նաև ներկան ու ապագան։( .. )

- Անի , Անի ,Անիի...
- Ըըը աայո... կներես մտքերով էի։
- Այո ոչինչ,բան չկա։
- Լիամ... ես ցանկանում եմ տուն գնալ։
- Այո,, նստիր ,ես կտանեմ։

Ես հասա տուն ,շնորհակալութ
յուն հայտնեցի Լիամին,և բարձրացա իմ սենյակ։
Գիտեք , ես մի ժամանակ օրագիր էի լրքցնում , բայց հասկացա , որ մի օր հոգնելու եմ դրանից, և մեկ է , անիմաստ է մտքերդ գրել մի թղթի վրա , որը քեզ չի էլ լսում։ Լավ , ինչևէ ։ Միացրի ականջակալներս և սկսեցի երգ լսել։
Չգիտեմ ինչպես քնեցի։ Արթնացա ժամը 8 ին ։ Իջա ներքև և  լսեցի մորս ու հորս ձայները։
- Ախր նա շատ ծանր կտանի այդ փաստը, նա շատ է սիրում այս տեղը ,իր սենյակը։
- Ես դա գիտեմ բայց այդպես բոլորիս համար լավ կլինի։

Ես հասկացա ,որ մենք պետք է տեղափոխվենք։ Որոշեցի ձևացնել ,որ ոչինչ չեմ լսել։ Իջա ներքև։
- Աղջիկս , մենք քեզ բան ունենք ասելու։
- Լսում եմ մամ։
- Աղջիկս,- սկսեց հայրս,- մենք պետք է տեղափոխվենք ուրիշ բնակարան,գնա և իրերդ դասավորիր,վաղը կտեղքփոխվենք։
- Լավ պապ։

Ես հանգստացա երբ իմացա որ քաղաքից չենք գնալու։Բարձրացա սենյակ և սկսեցի հավաքել իրերս։ Ժամը 11 ը էր ,ես պարկեցի և միանգամից քնեցի։ Հաջորդ առավոտ մենք տեղափոխվեցինք տունը բավականին մեծ ու հարմարավետ էր։ Ես ընտրեցի իմ սենյակը ։ Հեռախոսիս զանգ եկավ ։ Լիամն էր։ Ես պատասխանեցի և Լիամը գոռալով ասաց։

Ոչինչ Հավերժ Չէ...Место, где живут истории. Откройте их для себя