Անունս Արևիկ է...
Ունեմ շագանակագույն խոշոր աչքեր,լայն ճակատ, երկար մազեր. արտաքին բոլոր դիմագծերս խոշոր են։
Երբ փոքր էի, կարծում էի աշխարհի ամենա համերաշխ ընտանիքը իմն է,բայց երբ մեծացա փոխվեց նաև իմ աշխարհայացքը։ Փոքր տարիքում ես շատ բարի էի, նուրբ էի, մտածում էի բոլորի մասին, բայց երբ մեծացա դարձա կոպիտ, համառ, բարդ, սառնասիրտ, անտարբեր... և մի շարք այլ բացասական հատկանիշներ ձեռք բերի։ Իմ կարծիքով սրանք բացասական հատկանիշներ չեն, այլ մարդ իրավունք ունի հասարակությունից տարբերվելու սեփական բնավորության գծերով։ Բայց բարոյագետները ապացուցում են հակառակը։
-Արև՜, այ Արև, արի հաց ուտելու:
- Չեմ ուզում։
-Արև ես փող չունեմ հիվանդ պահելու։
-Մամ ես սոված չեմ։
-Արև խնդրում եմ արի մի բան կեր։
-Մամ քանի անգամ ասեմ, որ չեմ ուզում։
-Արև ինչու՞ ինձ չես ենթարկվում: Ցանկանու՞մ ես հայրդ քեզ հետ խոսի:
-Մամ...
Ես չեմ վախենում հայրիկից, պարզապես նա երկար ժամանակով հաճախ բացակայում է տնից,իսկ ես կարոտում եմ։