Երևի մտածեցիք, որ նա ինձ փոխադարձ սիրով պատասխանեց։ Սկզբում ես էլ էի այդպես կարծում, բայց նա պարզապես ասաց.
- Ցուրտ է, գնա տուն։
Չէի ցանկանում նրան բաց թողնել, չէի ցանկանում վերջին անգամ լսել նրա սրտի զարկերը։ Բայց իմ ցանկությունները պարզապես հավասար էին զրոյի։
Դանդաղ հետ քաշվեցի ու ժպտացի։ Ինքս էլ չհասկացա ինչու,երևի զգում էի, որ դա կլինի մեր վերջին հանդիպումը։
Արմանը դեռ չէր գնացել և հանկարծ ասաց.
- Ցուրտ է:- ու ձեռքերը շփեց իրար:
Մրսում էր... երևի։ Ես ցանկանում էի ավելի երկար մնալ, բայց չէ որ Արմանը մրսում էր։ Նկատելով դա ես հազիվ զսպելով ձայնիս տատանումները, ասացի.
- Օ՜հ, չեմ ուզում, որ դու հիվանդանաս, գնա տուն։
Երբ ուզում էր գնա, մի պահ ինձ նայեց, լավ էր, որ մութ էր, արցունքներս չէր տեսնի։ Դա ինձ հանգստացնում էր, բայց նա բոլորից լավ էր իմ լայն ժպիտից հասկանում, թե ինչքան արցունք պիտի կորցնեմ այդ գիշեր։
_____
Այս օրվանից անցել է բավականին երկար ժամանակ, բայց արդյո՞ք ես կմոռանամ.
- Արևիկ դու ինչ էիր մտածում ճանապարհին, երբ գալիս էիր ինձ մոտ։
- Եթե անկեղծ, ես անգամ մտածել չհասցրի, կներես, որ մեր ընկերությունը այսպես քանդվեց։
- Կներես, բայց ես առիթ/ պատճառ չեմ տեսնում քո հետ խոսելու... հաջողություն։
-Ես անկեղծ երջանիկ եմ, որ ծանոթացել ու շփվել եմ քո հետ։
- Իսկ ես երջանիկ չեմ, որ ծանոթացել եմ քեզ հետ։
-Կներես...((
-...
ВЫ ЧИТАЕТЕ
Անչափահաս չափահասները
Roman pour Adolescents☀ Ահա՜, նրանք դարձան չափահաս իրենց անչափահաս տարիքում