Վախենում եմ...
Արևիկը նույնպե՞ս ունի վախի զգացում... գիտեի՞ք։ Օ՜, դժվար իմանայիք, քանի որ նա ընդհանրապես վախի զգացում չունի( այսպես են կարծում շատերը), բայց իմ սրտում կա մեկը ում ես այդ արյունոտ, չբաբախող, ջարդված սրտից չեմ ցանկանում հանել։ Նրա անունը Արման է, մենք սովորում ենք նույն դպրոցի տարբեր դասարաններում։ Միշտ զարմացել եմ թե ինչպես մարդ կարող է երազել ուրիշի մասին, բայց Արմանը իմ ամենագեղեցիկ երազանքն է։
Ունեի մի տետր, որտեղ Արմանի մասին ամեն ինչ գրել էի, մեր ապրած օրերի ու իմ զգացմունքների մասին։ Մոտենում էր Նոր տարին և ինչպես բոլորին է հայտնի, այդ գիշերը հրաշքներ են կատարվում։ Այնքան դժվար էր այդ պահին բանականությամբ որոշում կայացնելը, ինչ որոշել էր սիրտս ես էլ էի դա ուզում, իսկ ինչ ասում էր ուղեղս ես դա չէի ցանկանում։ Ես կատարեցի մի վճռական որոշում, կամ միգուցե այս տարիքում է այն վճռական համարվում, կամ իսկապես վճռական էր։ Ես վարցրեցի տետրս, նրա բաց էջերը լրացնող գրիչը ու դուրս եկա։ Զանգեցի նրան, խնդրեցի որ իջնի։ Իջավ. սկիզբը շատ ջերմ էր, տիրում էի մշտական հարցերի մթնոլորտը .<<ինչպե՞ս ես>> , << տրամադրությունդ լա՞վ է>> և շարունակ։
Վերջապես ես սկսեցի ասել այն' ինչի համար գնացել էի։ Տետրը ամուր բռնած ես 2 ձեռքս առաջ պարզեցի և Արմանը այն վերցրեց։
Խնդրում եմ հիմա չբացես։ Թույլ տուր ասելիքս ասեմ ու գնամ։
-Լսում եմ։
-Երևի այն'ինչը ցանկանում եմ ասել, դու գիտես վաղուց։ Ես ցանկանում եմ զգացմունքներս թողնել այս թվում իսկ հաջորդ տարին սկսել սպիտակ էջից։
-ես դա գիտեի:- ժպտացի, քանի որ բացի դրանից ուրիշ բան անել , կամ ասել չէի կարող։ Ճիշտ է բառերը դիզվել էին կոկորդումս, բայց չէի կարողանում խոսել։ Եթե ձայն հանեի, ապա արցունքներս շիթ-շիթ կհոսեին ներքև։
Շրջվեցի, որ գնամ, բայց և' ոտքերս էին կպել, և' արցունքներս չթողեցին շարժվել։ Այնպիսի տպավորություն էր, որ բան եմ մոռացել։ Հետ շրջվեցի... Արմանը դեռ չէր գնացել... մանր քայլերով մոտեցա նրան և ամու՜ր-ամուր գրկեցի։ Ա՜խ, միայն թե դուք պատկերացնում այդժամ իմ երջանկության չափը։ Երբ գրկեցի' զգացի նրա սրտի զարկերը, նրանք այնքան արագ ու անկեղծ էին բաբախում։
- Հավատու՞մ ես, որ Նոր տարվա գիշերը հրաշքներ են կատարվում։
- Եթե կատարվի այն հրաշքը, որին ես սպասում եմ, ապա կհավատամ։