- Արև հասկանում եմ չես ներում ինձ։
-Արմա՜ն, ես քեզ վաղուց եմ ներել.- ու արցունքներ հոսեցին իմ աչքերից։
- Մի լացի, սրբի արցունքներդ, ես չպետք է թույլ տամ, որ իմ սիրելի աղջիկը լացի։
Ես ցնցվեցի այս խոսքերից։
-ի՞նչ սիրելու մասին է խոսքը։
-Արև չհասկացա՞ր։
Ես գլխով "չէ"-ի նշան արեցի։
- Սիրում եմ քեզ շատ-շատ: Սիրում եմ հասկանու՞մ ես։ - Այս խոսքերը լսելուց հետո, մի այնպիսի հաճելի ներքին ջերմություն զգացի, որ ձեռքերս իրան-իրան առաջ մղվեցին և գրկեցին Արմանի Իրանը։
- Արև՜:
-Արման, դեռ ինչքան էի սպասելու, որ ասեիր այդ կախարդական խոսքերը։ Բայց դու պետք է հիմա գնաս, ընկերներդ քեզ են սպասում։
- Կգա՞ս վաղը ճանապարհելու ինձ։
- Արման չեմ կարող խոստանալ։
Զգացի, որ նա ինձանից ուրիշ պատասխան էր ակընկալում։ Մի պահ լուռ կանգնացեինք ու ես նրա գրկից հետ քաշվեցի։ Ձեռքերս տարա դեպի պարանոցս և արձակեցին վզնոցս ու այն պահեցի 2 ձեռքով ամուր-ամուր։ Ձգվեցի ոտքերիս թաթերի վրա ու այն իբրև հրաժեշտի նվեր, կախեցի նրա վզից։
ВЫ ЧИТАЕТЕ
Անչափահաս չափահասները
Подростковая литература☀ Ահա՜, նրանք դարձան չափահաս իրենց անչափահաս տարիքում