-Արման չե՞ս ցանկանում գնալ, բոլորը քեզ են սպասում, Իսկ այս խնջույքը քո պատվին է։
-Մի՞թե քեզ հաճելի չէ ինձ հետ։
-Ես այդպիսի բան չասացի((:
Բաց թողեցին միմյանց։ Շրջվեց, որ գնա, բայց ես չիմացա։ Վազեցի նրա հետևից և մեջքից ամուր գրկեցի, իսկ քանի որ մինչև այդ զսպել էի արցունքներս հազիվ, այլևս չկարողացա նրանց դեմն առնել։ Նրանք թափվեցին Արմանի վերարկուի վրա։ Շրջվեց։ Երկու ձեռքով սրբեց արցունքներս, ձեռքերիցս բռնեց ու ջղայն ձայնով ասաց.
- Մի' լացի, լավ կլիներ շուտ ասեիր, որ ձեռքերդ սառել են։
Նրա ասելուց հետո, նոր մարմնովս մի անտանելի դող անցավ։ Արմանը հանեց վերարկուն և ինձ հագցրեց( նրա օծանելիքի հոտը իմ մեջ դող էր առաջացնում <3) , իսկ ձեռքերս միացրեց իրար ու ամուր բռնեց։
Նա էլ էր մրսում, ես դա հասկանում էի։ Արմանի առողջությունը թույլ էր։ Ոչ թե նա ինչ-որ վտանգավոր հիվանդությամբ էր տառապում , այլ իմունիտետը բավականին ցածր էր։
- Արման դու ինձանից շատ ես մրսում, վերցրու վերարկուդ։ - ես փորձեցի հանել այն, բայց Արմանը չթողեց։
Կանգնեցինք այսպես երկար, բայց նրա մարմնով դող էր անցնում և որպեսզի շուտ գնար տուն ու տաքանար, ես ասացի.
- Քանի շատ չես մրսել ու հիվանդացել, կուղղեկցե՞ս ինձ տուն։