-Դե տուր ձեռքդ։- եղավ նրա պատասխանը։
Բռնեց ձեռքս, ես էլ նրանը ու մեր սրտերը նույն ռիթմով սկսեցին բաբախել։ Քայլեցինք երկար։ Այն տասնհինգ րոպեի ճանապարհը մենք անցանք կես ժամում։ Այնքան մոտ էր հրաժեշտի պահը, որ կարծես զգքլիս լինեի, թե ինչպես է մահը դուռս կոտրում ու ներս մտնում։ Կանգնել էինք շքամուտքի առաջ և իրար աչքերի էինք նայում։ Միայն Աստված գիտեր մեր հաջորդ հանդիպման օրը, ու դա ավելի սարսափելի էր։
-Արև բարձրացիր տուն, երեկոյան կխոսենք։
-Արման չեմ ուզում գնաս Գերմանիա։ Իսկ եթե՞ տարիներ հետո գաս, կամ եթե՞ ավելի լավին գտնես ու մոռանաս ինձ։ Ես պարզապես սարսափում եմ։
Արցունքներս գլորվեցին։ Արմանը մոտեցավ ինձ ու գրկեց։ Նրա աչքերից երկու կաթիլ արցունք կաթեց գլխիս։ Փորձեցի հետ քաշվել ու աչքերին նայել, բայց չթողեց։ Ավելի ամուր գրկեց ու սեղմեց կրծքին։ Այդ դիրքով կանգնած մնացինք երկար ժամանակ, ու երբ աչքերը չորացան, ինքը հետ քաշվեց։
- Սիրում եմ քեզ Արման, շատ շատ եմ սիրում։
- Արև՜, իմ Արև։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Բայց լավ գիտես, որ գնալս ինձնից կախված չէ, թե չէ քեզ չէի թողնի։
Մոտեցա ու վերջին անգամ գրկեցի։ Արմանը հայացք գցեց դեպի երկինք ու ժպտաց։
-Արև, աստղերը վկա, սիրում եմ քեզ ու քեզ էլ կսիրեմ։- Ժպտացի նայելով նրա աչքերին, նրանք այնքան գեղեցիկ էին։ Աստղերը ' որոնց առջև նա խոստում տվեց, արտացոլվում էին նրա աչքերի մեջ։
Բարձրացա տուն ու գիշերը արթուն լուսացրի։ Առավոտյան ժամը 5-ին նամակ ստացա .<< Արևս, իմ միակ արև ու ջերմություն։ 15 րոպեից թռիքս է, բայց չեմ կարող քեզ տեսնել, որ տեսնեմ, հնարավոր է ինքնաթիռից դուրս թռչեմ ու գամ քեզ մոտ։ Ներիր խնդրում եմ, որ հաջողություն չարեցի, ու խնդրում եմ քեզ, յսպասես ինձ>>։
Ցանկանում էի դուրս վազել ու հասնել նրան, բայց ջանքերս զուր էին։ Մի բան գիտեմ հաստատ, որ սիրտս իրանից բացի ոչ ոքի չի ընտր, ու ուրիշի հետ երջանիկ չի լինի։Այսքանն է։ Հուսով եմ քեզ դուր եկավ սիրելի ընթերցող։ Իսկ թե ինչ եղավ հետո' դու պատկերացրու և գտիր համապատասխան ավարտ)):