Անսպասելի էր

122 11 2
                                    

Սկսվեց բաժանումը. սկզբում հոգիների, հետո մարմինների։ Եդ երազում էի գնալ այստեղից, բայց ստացվելու էր հակառակը, գնալու էր Արմանը։ Իր գնալու կապակցությամբ նա հավաքել էր իր բոլոր ընկերներին, դե իհարկե ես չկայի այդ ցանկում։ Ինձ համար այնքան անսպասելի էր գիշերով նրա զանգը, ես աչքերիս չէի հավատում։ Դեռ չէի քնել, նրա մասին մտքերը, պատկերացումները, ապագան( թեկուզ այն չէր լինելու) ինձ հանգիստ չէին թողնում։ Իսկ այդ զանգը... այն բոլորովին խառնեց իմ ներքին աշխարհը։ Առաջին անգամը երջանկությունից չպատասխանեցի, բայց այ 2-րդ անգամը...
-ա՜_ա՜_ալյո՜
-Բարև Արև, ի՞նչ ես անում, կարո՞ղ ես իջնել։
- Բարև Արման, ինչ-որ բան ա՞յն չէ:
-Կարող ես իջնել... խնդրում եմ, արի այնտեղ ( դու հասկացար😃)։
-Լավ. սպասիր:
- Շնորհակալ եմ Արև, որ չմերժեցիր։
  Իջա։ Արմանը այնտեղ իմձ էր սպասում, այս անգամ տաք հագնված, բայց ես այնքան էի շտապում, որ մոռացա վերարկուս վերցնել։ Մոտեցա նրան, հարցրեց. <<ինչպե՞ս ես>> ,<< ինչո՞վ ես այսքան ժամանակ զբաղվել>> և այլն։ Ես այնքան լարված ու շփոթված էի, որ չեմ էլ հիշում ինչ պատասխաններ եմ տվել։
   Արմանը հետ վերադարձրեց տետրը և խնդրեց, որ գնամ տուն նոր կարդամ։ Ես այն վերցրի ու ուզում էի տուն գնալ, բայց.
- Արև կանգնի'ր։
-Արման ցուրտ է, պետք է գնամ: Քեզ էլ ընկերներդ են սպասում։
- Ընկերնե՞րս։ Ա՜հ, ճիշտ է, այսօր ես հրաժեշտ եմ տալիս նրանց, բայց քեզ'Արև, ո'չ։- Մոտեցավ ինձ, ցուցամատով ցույց տվեց սիրտս ու շարունակեց.- ես քո սրտում եմ,- հետո վերցրեց իմ ձեռքը ու դրեց իր սրտի վրա ու ասաց.- Իսկ դու իմ սրտում ես հավետ։
- Արմա՜ն, ի՞նչ ես անում, ինչե՞ր ես խոսում, քանի՞ բաժակ ես խմել, ուշքի' եկ։
- Չեմ խմել ոչ մի կաթիլ, Արև, վաղը թռիչքս է։
- Գիտեմ Արման, ես դա շատ լավ գիտեմ։
- Այդ դեպքում խոստացիր, որ մինչև հեը գալս սիրտդ միայն իմն է լինելու։
- Ես չե'մ հասկանում դու ինչ ես խոսում։
   Ցանկանում էի գնալ, բայց երջանիկ էի այդ ամենը նրանից լսել։ Ձեռքիցս քաշեց և ես շփոթված ընկա նրա գիրկը։ Նա գրկել էր ինձ այնպես, ինչպես այն ժամանակ ես  նրան։ Ես էլ էի ցանկանում նրան գրկել, բայց ա՜խ այդ անիծյալ հպարտությունը կապել էր ձեռքերս։ Եթե այդ պահին չլիներ հպարտությունը գուցե ամեն ինչ իր տեղը ընկներ։ Արմանը 2 ձեռքով բռնեց ուսերիցս ու հետ հրեց։ Նա զգաց այն ինչ ես էի զգացել։ Բայց չէ որ ես սիրում էի նրան խի խելագարի պես։ Ուզում էի նորից գրկեր, գրկեր ու բաց չթողներ, չտար ոչ մեկի, ուզում էի ասեր, որ իրեն եմ պատկանում, բայց լսվեց մի այլ բան։

Անչափահաս չափահասներըМесто, где живут истории. Откройте их для себя