*հեռախոսազրույց*
-Ան,գալիս ես գնանք գրքերը ստանալու,վաղը դասի ենք,-հարցրի ես ընկերուհուս(մեր դասարանից)։
-Հա,Մար,Իրինային(Անիի ամենամոտիկ ընկերուհին, իմ ընկերուհին) էլ զանգեմ երեքով կգնանք։
-Օկ,Էլենին(իմ ամենամոտիկ ընկերուհին) էլ զանգեմ?
-Հիմա քնալծ կլինի։
-Լավ,15 րոպեից ձեր շենքի մոտ կլինեմ։
-Օկ։
Ես արագ հագնվեցի ու դուրս վազեցի տնից։ 5 րոպե անց ես արդեն Անիենց շենքի բակում էի(Անին ու Իրինան նույն շենքում են բնակվում)։Մենք գրկախառնվեցինք ու մեր սովորության համաձայն տարվեցինք խոսքով ու չնկատեցինք,որ ուշանում ենք։
-Էրեխեք,ուշանում ենք,էկեք վազելով գնանք,-իրար խառնվելով ասաց Իրինան։
-Թեթև տար,ոչ-մեկ ճիշտ ժամանակին չի գալու😂։
Մենք գնացինք դպրոց։Ես շատ էի ուզում տեսնել Էլենին բայց...նա ԴԵՌ ՔՆԱԾ ԷՐ։Մենք տեսանք մեր դասղեկին' Ընկեր Գալստյանին,ում կողքին հավաքվել էր դասարանի կեսը,ես նկատեցի նաև նրա կողքին կանգնած 2 անծանոթ աղջիկներին։
Մենք մոտեցանք ընկեր Գալստյանին և դասարանին։-Բարև ձեզ,ընկեր Գալստյան,ինչպես եք?-համարյա թե միաձայն ասացինք մենք։
-Լավ եմ աղջիկներ,դուք ինչպես եք? Վաղուց ձեզ չեմ տեսել,նույնիսկ կարոտել եմ ձեր չարաճճիություններին։
Մենք ծիծաղեցինք։
Հավաքվեց նաև դասարանի մյուս կեսը բացառությամբ մի երկու հուգու։Ընկեր Գալստյանը սկսեց.
-Երեխաներ,ծանոթացեք,ձեր նոր դասընկերուհիներն են' Նարեն և Էդիտան։
Մենք հերթով միմյանց ձեռք սեղմեցինք ու բարձրացանք դասարան գրքերը ստանալու։Անին ու Իրինան նստեցին իրար հետ,Էդիտան նստեց մեր դասարանի ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻ աշակերտուհի Հռիփսիմեի հետ,ես ու Նարեն էլ նստեցինք միասին, որովհետև Էլենը չէր եկել։
-Նարե,կուզես սովորեցնեմ,թե այս դասարանում ով ինչ դիրք ունի?
-Իհարկե
-Դե ուրեմն ուշադիր լսիր. Յուրին մեր դասարանի լիդերն է,եթե մի բան ասեց ուրեմն քննարկման ենթակա չի,Աշուտը Յուրիի մոտիկ ընկերն է'Յուրիի շողքի տակ իրեն լավ տղա է պատկերացնում։Նրանց ընկերն է Էրիկը,ով մի քիչ քնած է😂,Ռաֆայելը մեր դասարանի ջրիկն է,մյուս տղաների հետ դու դժվար էլ շփում ունենաս։Անցնենք աղջիկներին?
-Լավ ես բացատրում։
-Սկզբից ինձ ներկայացնեմ. Ես Մարիետտան եմ, գերազանց եմ սովորում,ջութակ եմ նվագում,ու սիրում եմ երգել ու պարել,իմ ամենամոտիկ ընկերուհի Էլենը չի եկել։ Ես ու Էլենը կարելի է ասել իրար հետ ենք ծնվել,իրար հետ մանկապարտեզ գնացել,նույնիս մեր ծնողները մինչև մեր ծնվելը շփվել են...
-Օհո
-Անին ու Իրինան,իմ ու Էլենի նման են,ամենամոտիկ ընկերուհիներ,անբաժան։Հռիփսիմեն մեր դասարանի քայլող հանրագիտարանն է,երևի պատկերացրիր,նրա ընկերուհիներն են 2 Անահիտները' Միրաքյան և Գուրունյան։Մնացած աղջիկների հետ դու դժվար էլ շփում ունենաս։ Պարզ է?
-Այո,սենսեյ😂😂
Մենք ստացանք գրքերը և համարներով փոխանակվելուց հետո ցրվեցինք տներով։
Քոմմենթներում գրեք ձեր կարծիքները,դրանք ինձ համար շատ կարևոր են։
ВЫ ЧИТАЕТЕ
Ոչնչից ամեն ինչ և հակառակը
RandomԱյս պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա,որոնք կատարվել են իմ(հեղինակի) հետ։ Մեր դասարան տեղափոխվեցին 2 աղջիկ' Նարեն և Էդիտան։Այդտեղից էլ սկսվեց ամեն-ինչ... Պատմությունը իմ և Նարեի մասին է։