ես՝ հիմա 08.11.19

38 4 0
                                    

Բարև, համարյա մեկ ամիս առաջ լրացավ իմ 15 տարեկանը։ Ես փոխվել եմ, հիմա էլ դպրոցում չեմ սովորում։ Ընտիր ավարտեցի ու պատվով հեռացա։ Ընդունվել եմ վարժարան, իմ երազանքի հոսք՝ լրագրություն։ Սա իմ, չստացված ընկերներիս, լպիրշ դասարանցիներիս, սուիցիսային մտքերիս ու տանջանքներիս մասին պատմության վերջին մասն է։ Այստեղ կբացվեն բոլոր խաղաքարտերն՝ առանց գեղարվեստականության։ Համաձայն եմ, համարյա ոչինչ չեմ պատմել, որ մի բան էլ խաղաքարտեր բացեմ կամ չբացեմ։ Բայց ամեն դեպքում։ Իմ ու Էլենի բարիշելուց երկու ամիս հետո՝ դեկտեմբերի 8֊ին ես արեցի մի հիմարություն, որը հիմա ուղղակի հիմարություն, կատակ կամ ուղղակի երեխայություն չի թվում իմ աչքերին։ Ես իրոք վատ բան եմ արել, առանց մտածելու, թե ինչ կզգա Նարեն։ Հետաքրքիրա? Ես իրան գրեցի, իբր թե իմ անունից քույս է խոսում, իսկ ես՝ ինքնասպան եմ էղել։ Ես ուղղակի մտածում էի, որ կատակ եմ անում, Նարեն եթե նեղվի էլ, մի քանի օրից կանցնի։ Անցան ամիսներ, Նարեն իհարկե խոսում էր հետս, շփվում էինք, բայց էլ մոտիկ ընկերներ իրար չէինք կարող համարել։ Եթե ինձ հարցնեն, թե ինչը քանդեց իմ ու Նարեի ընկերությունը, ես վստահաբար իմ էդ հիմարությունը կնշեմ։ Ես ընդունում եմ իմ մեղավորությունն ու չեմ էլ փորձի արդարանալ։ Էս ամենը կարդացողին միայն մի բան կասեմ։ Երբեք, լսո՞ւմ ես, երբեք չկրկնես իմ արածը, ամեն անգամ ինչ֊որ թեկուզ չնչին կատակ անելիս, ինչ֊որ բան ասելիս մտածիր հետևանքների մասին, հազար անգամ մտածիր ու հետո միայն ասա։ Հաստատ իմացիր, որ այդքան մտածելուց հետո շատ բաներ ուղղակի չես ասի, կպահպանես նեռվերդ է՛լ, ընկերներիդ նեռվերն է՛լ։ Նարեն հիմա Իրինայի կուրսեցին է, մենք իրար հետ դասի ենք գնում ամեն օր, ամեն օր ժպտում իրար բարևելիս, կարծես ժամանակին իրար չենք գրկել էնպես, որ իրար վզի ոսկորները ջարդվեն։ Բայց հիմա իմ մեջ չկա այն կիրքը (?) նրա հետ ընկերությունը պահելու։ Միայն հիմա եմ հասկանում, որ նա՝ որպես մարդ, այքան էլ իմ տեսակը չի, ըստ իմ մտածելակերպի՝ նրա սխալները չափից դուսր շատ են։ Ճիշտ են ասում, որ լինում է այն, ինչ պիտի լինի։ Երևի էտ հիմար կատակը, Էլենի հետ բարիշելը ու մյուս իրենից հեռու պահող հանգամանքներն էլ պիտի լինեին։ Ես միայն ուրախ եմ կյանքի այսպիսի դասավորվածության համար։ Ի դեպ Էլենի հետ ես...մենք մոտ ընկերներ էինք մինչև վերջի...կես տարին։ Հա, կես տարի արդեն անցավ։ Նա ուղղակի սկսեց իրեն ինձնից հեռու պահել, իսկ մի օր ես նրան տեսա այն աղջկա հետ, իր այն "ընկերուհու", որ ակնհայտ ցույց էր տալիս, որ մեղմ ասած չի հավանում ինձ։ Ոնց որ դավաճանություն լիներ։ Դա տեսնելով՝ ես գնացի տուն ու միանգամից գրեցի նրան "ես ամեն ինչ հասկացա, չեմ խանգարի, ցտեսություն" ինչին հաջորդեց նրա պատասխանը՝ "լավ" ու...ու վերջ։ Հիմա? Հիմա մենք ամեն օր մետրոյի նույն վագոնով դասի ենք գնում ու ետ գալիս, բայց իրար կարծես չենք տեսնում։ Պատկերացնո՞ւմ ես։ Իմ 14 տարվա ընկերուհին, ում հետ ես ծնվել եմ, ում հետ անցկացրել եմ իմ գիտակից կյանքի մեծ մասը, ուղղակի չի տեսնում ինձ, չի բարևում։ Ծիծաղելի է անգամ։ Մի խելացի մարդ ասել է, թե եթե մարդը ճահճի մեջ է, մի փորձիր նրան դուրս բերել, հակառակ դեպքում քեզ էլ հետը կտանի, ավելի լավ է ձեռքը բաց թողնես...
Իսկ ինչպե՞ս ես ազատվեցի անվեջ ծաղրանքից։ Ես միշտ մտածել եմ, որ եթե նրանց նորմալ վերաբերվեմ, լինեմ բարեհամբույր, չպատասխանեմ վիրավորանքին, ապա ամեն ինչ լավ կլինի։ ԴԱ ՍԽԱԼ ԷՐ։ Մի անգամ ես էլ չդիմացա ու կանգնեցի ամբողջ դպրոցի մեջտեղում, փոխտնօրենի սենյակի ու ուսուցչանոցի առաջ ու ուղղակի բարձր գոռացի, ավելի ճիշտ ճվացի իմ սիրելի դասարանցիների վրա, երվեցի, ասելով, որ եթե մի անգամ էլ մոտենան ես հերթով բոլորի ոտքերը կջարդեմ ու գլխներին կսոսնձեմ։ Եվ ես իրոք պատրաստ էի դա անել։ Այդ օրվանից հետո նրանցից յուրաքանչյուրը, երբ փորձում էր մոտենալ կամ խոսել հետս ես միանգամից սկսում էի գոռալ, հիստերիկանալ։ Վայ մամ ջան, ես հենց նոր հասկացա, թե երբվանից էր իմ մոտ ձևավորվում գապտոֆոբիան (վախ ուրիշների դիպչելուց), ես իրոք գրելու ընթացքում հասկացա ու ամբողջ մարմնովս սարսուռ անցավ։ Հիմա ինձ ծաղրող նախկին դասարանցիներիս տեսնելիս բարևում եմ, ինչպես բոլոր նորմալ դասարանցիները, հարցնում որպիսությունը։ Կողքից տեսնողը չի էլ մտածի, որ ես նրանց պատճառով դարձել եմ հիստերիկ, ինքնասպանության փորձ կատարել, դարձել անտանելի դաժան, ստացել գապտոֆոբիա..իրականում այս ցուցակը չափազանց երկար է։

Հիմա իմ կյանքում ամեն ինչ լավ է։ Դասարանցիներս լավ ու գիտակից մարդիկ են, դպրոցս՝ ավելի լավը լինել չէր կարող։  Այսքան ժամանակ ես սովորել եմ լավին տարբերել վատից, հրաժարվել մարդկանցից, երբ նրանք ինձ թողնում են։ Սովորել եմ կառավարել էմոցիաներս ու արդեն առաջ եկած հիստերիկությունը ուղղակի զսպել։ Սովորել եմ ուրախանալ ամեն փոքր բանից անգամ։ Սովորել եմ ապրել հիմա և այստեղ՝ չմտածելով երեկվա կամ վաղվա մասին։ Սովորել եմ ամեն հարցին նայել մի քանի տեսանկյունից ու հասկանալ բոլորի մտահոգությունները։ Սովորել եմ չխոսել, բայց լսել։ Անցել է մեկ ու կես տարի, ինչ ես սկսել են գրել այս պատմությունը, ու հիմա մի քանի բան ունեմ ասելու։ Եթե մարդը պիտի լինի քո կյանքում, ապա նա անպայման ետ կգա։ Դա ես պատրաստ եմ ապացուցել իմ սեփական փորձով, սակայն դա արդեն մի ուրիշ պատմություն է։ Ու ևս մի բան։ Ամեն ինչ ավարտվում է այն ժամանակ, երբ հաղթում են լավն ու բարին, ու քանի դեռ ապրում են չարն ու վատը, ուրեմն դա դեռ ավարտը չի։ Մի ճապոնացի գրող ասել է, թե երբ անապատում պտտահողմը իր մանր հատիկներով քերծում է մաշկդ ու գցում գետնին, պետք է կարողանաս վեր բարձրանալ, որովհետև, երբ մրրիկից դուրս սողաս՝ արյունոտ վերքերով, կնայես հետ ու կհասկանաս, որ բոլոր ցավերը, վատ օրերը, հիասթափություններն արդեն անցել են, ամեն ինչ լավ է։

Սիրելի ընթերցող, ահա և վերջ։ Կցանկանայի մի երկու բառ ասել անձամբ քեզ։ Մարդը սխալական է, բոլորն էլ իրավունք ունեն սխալվելու, բոլորն էլ մարդ են։ Եթե հիմա դու դժվարություններ ունես կյանքիդ որևիցե ոլորտում, ուրեմն իմացիր, որ դա կանցնի։ Հաստատ։ Հետ նայիր։ Ինչերի միջով ես անցել? Մի՞թե դրանք ավելի դժվարանացանելի չէին քան սա։  Սթափվիր։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ես էլ չէի հավատում, բայց արի ու տես, որ էդպես էլ է լինում։ Ես քեզ հետ եմ։ Փակիր աչքերդ ու խորը շունչ քաշիր, իսկ հետո ուղղակի ժպտա ամենամեղմ ժպիտով ու կհասկանաս, որ կյանքը մի անգամ ենք ապրում ու ապրում ենք ոչ թե տառապելու, այլ այն վայելելու համար։ Կյանքը չափազանց կարճ է այն տանջանքի վրա վատնելու համար։ Ծանոթացիր։ Ընկերացիր։ Սիրիր։ Ապրիր։ Վայելիր։ Շնորհակալություն։ Մինչ նոր հանդիպում։ Ցտեսություն..♡

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Nov 08, 2019 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

Ոչնչից ամեն ինչ և հակառակըМесто, где живут истории. Откройте их для себя