Այս նոր ուսումնական տարում ես որոշել էի վերականգնել իմ ու Էլենի ընկերությունը։ Դա շոկային ու ուրախացուցիչ էր Անիի ու Իրինայի համար։ Բայց ես այդքան էլ ուրախ չէի այդ որոշմանս, չէ՞ որ պիտի քիչ- քիչ հեռանայի Նարեից։ Բայց ես սեպտեմբերի 2ից սկսեցի մի քիչ մի քիչ խոսել Էլենի հետ։ Օրինակ՝ "Էլեն, Անին էս քեզ փոխանցեց"։ Ես որոշել էի որ Էլենը այլևս երբեք չի լինի իմ ամեն ինչը։
Հոկտեմբերի 3 երեքշաբթի
Վաղը Էլենի ծննդյան օրն է։ Ես դեռ նրա հետ չեմ խոսում՝ որպես ընկերուհի։ Դասերից մեկի ժամանակ հարցրի "Էլ, ակնոցներդ խի չես դնում?" Ինքն էլ պատասխանեց "ջորդել եմ"։ Այդ ամենից հետո ես էնքան երջանկացա, չհասկացա թե ինչու։ Դասերի վերջում Էլենը մոտեցավ ու ասաց,որ գնանք միջանցք, որովհետև խոսելու բան ունի իմ հետ։ Մենք դուրս եկանք դասարանից, գնացինք միջանցքի պատուհանների մոտ։ Ինքն ասաց.-Մար, վաղը կգաս ծնունդիս?
Ես խառնվեցի։ Չէի սպասում։-Ինչ? Ես?-շփոթցած ասացի ես։
-Ըհը, չեմ ուզում էլ կռված մնանք, սենց էլ չեմ ուզում լինի։
-Բայց ինձ հետաքրքիր էր, թե մենք ինչի էինք կռված։
-Հարցդ ուղղի ինքդ քեզ, ես պատասխանը չգիտեմ,-ծիծաղելով ասաց Էլենը, ու շարունակեց,- հիմա ինչ, վաղը կգաս?
-Հա, իհարկե,-առանց մտածելու ասացի ես, վաղը ջութակի էի, ինչ էի անելու, եթե դասատույիս ճիշտն ասեի կվառեր ինձ գիշերը, դրա համար ես կասեմ նրան, որ հիվանդ եմ ու բարձր ջերմություն ունեմ։
Էլենը ուղղակի ամուր գրկեց ինձ իսկ ես արտաբերեցի "կարոտել էի" ի պատասխան լսելով "ես էլ"։
Հոկտեմբերի 4 սպասցած օր
Անձրևում էր։ Ես ու Նարեն նշանակված ժամին հանդիպեցինք այգում ու միասին գնում էինք Էլենենց տուն։ Ինձ զանգեց, ավելի ճիշտ ծնգցրեց Իրինան։ Ես իհարկե չէի կարող հետ զանգել, դրա համար էլ Նարեին ասեցի որ հետ զանգի։ Անին ու Իրինան եկան ու մեզ հասան և մենք արդեն չորսով շարժվեցինք Էլենենց տուն։
Չնայած որ շաաաատ մոտ է այգին Էլենենց տանը՝ մենք միևնույն է ուշացանք։ Բայց դեռ պատրաստ չէր "խնջույքը"։ Մեզ պետք է միանար ևս մի աղջիկ՝ իմ ու Էլենի մանկապարտեզի ընկերուհի Էլինան։ Նա եկավ կորեան սթայլով հագնված՝ գոլֆեր, կիսաշրջազգեստ, նեղ վերև։ Ես ու Նարեն միանգամից իրար նայեցինք ու իրար հետ ասեցինք "կարողա քեյ փոփերա?" Հետո իրար հետ պատասխանեցինք "չգիտեմ" ու սկսեցիքն ծիծաղել։ Պարզվեց, որ Էլինան ատում է քեյ-փոփը։
Եկավ Էլենը պիցցաները ձեռքին։ Որ պատկերացնեք թե ով է Էլենը՝ կնկարագրեմ՝ մոտ իմ հասակի(1;55), մուսկուլոտ, չէի ասի գեղեցիկ, բայց հաճելի մարդ։
Մենք ամբողջ օրը պարեցինք։ Տուն գնացինք ուշ, հարբած ու գոհ։ Պետք էր պատրաստվել հաջորդ ծծնդյան օրվան, որը իմն էր՝ ուղիղ երկու շաբաթ հետո՝ հոկտեմբերի 18ին։ Էլենի ծննդյան օրը ես ունեի ամեն ինչ երջանիկ լինելու համար։
"Չի կարելի լինել միանգամայն երջանիկ"Սիրեք ինքներդ ձեզ։ Գրեք ձեր կարծիքները։ Հաջորդ մասը կլինի Աստված գիտի երբ։
ВЫ ЧИТАЕТЕ
Ոչնչից ամեն ինչ և հակառակը
De TodoԱյս պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա,որոնք կատարվել են իմ(հեղինակի) հետ։ Մեր դասարան տեղափոխվեցին 2 աղջիկ' Նարեն և Էդիտան։Այդտեղից էլ սկսվեց ամեն-ինչ... Պատմությունը իմ և Նարեի մասին է։