-Նար, արի էլի, ճիշտ ա երեկ եմ քեզ տեսել, բայց արդեն կարոտել եմ։
-Կաշխատեմ ամեն ինչ անեմ, որ մաման թողի, արդեն ժամը յոթն ա։
-Հա, դե որ հարցնես ինձ նորից զանգի։
Ես նստեցի ու հիստերիկ սպասողական շարժումներով ստիպում էի աթոռին ճռճռալ։ Անընդհատ ժամին էի նայու, սպասում էի, թե երբ պիտի հետ զանգի Նարս։ Ու վերջապես հեռախոսս զանգեց։
-Հն Նար?
-Գալիս եմ։
-Դե արագացրու, ես արդեն պատրաստ կանգնած եմ։ Սովորականի նման ժամերով չհագնվես, առաջինը ինչ ընկնի ձեռիդ տակ գցի վրետ ու արի։
-Լավ,- ծիծաղելով պատասխանեց Նարեն ու անջատեց հեռախոսը։
Ես արագ դուրս վազեցի դեպի այգի, առանց հասկանալու, որ Նարեն բացի հագնվելուց դեռ պիտի հասնի այգի։ Ոչինչ, կսպասեմ այգում։ Ահա նա' կոլոտ, գլխարկով, մազերը բաց թողած, իսկ հաստ վերարկուն նրան դրաձրել էր իսկական կլորիկ, չնայած, որ կյանքում նա հեչ էլ կլորիկ չէր։ Այնպես վազեց ու այնքան ամուր գրկեց, որ ինձ թվաց հիմա վիզս կկոտրի։ Բայց դա աչդեն սովորական էր։ Մենք շատ թանկ էինք միմյանց համար ու ամեն իրար հետ անցկացրած վայրկյանը յուրահատուկ հաճելի էր։ Մենք կարող էինք խոսել ժամերով, առանց նկատելու։ Խոսում էինք քեյ-փոփից, իրարից, դասարանից, լավ ու վատ մարդկանցից։ Հետաքրքիրն այն է, որ մենք ընդամենը համարյա 13 տարեկան լինելով արտահայտում էինք 33 տարեկան, արդեն հասուն մարդու մտքեր։ Մենք լրիվ տարբեր էինք, բայց այնքան նման։
Ամեն անգամ այգում ժամերով նստելուց հետո ես նրան ճանապարհում էի մինչև կանգառ, սպասում էի մինչև ավտոբուսը գար, հետո արդեն կարող էի գնալ։
Ես ու Նարեն ունեինք մի բան, որը առանց խոսքերի հասկացնում էր բոլոր տեսակի զգացմունքներն ու հույզերը։ Մենք ուղղակի գրկում էինք իրար ու սկսում լաց լինել կարծես թե հանգստացնելով իրար մեկս մյուսի լացով։ Ոչ, ոչ, մենք լացկան չէինք, ուղղակի կյանքը տորթի կտոր չի ու մենք երկուսս էլ ունեինք բոլոր մարդկային իրավունքնեը անդադար լաց լինելու համար։Մենք հասկանում էինք իրար ոչ թե կես բառից, այլ առանց բառերի' հայացքներով։ Մենք հաճախ էինք խոսում Էլենից։ Նարեն' հրաշալի անձնավորություն լինելով, ցանկանում էր իմ ու Էլենի հարաբերությունների վերականգնումը։ Սակայն հոգու խորքում նրան տանջում էր հարցը. "Ինչ կլինի եթե Մարս ու Էլենը բարիշեն? Մարը կգնա չէ? Չեմ ուզում։ Բայց տենց երևի ավելի ճիշտ կլինի։" Ես երևի Նարեի համար ծավ ընկերուհի չեմ եղել, չէ՞ որ անընդհատ Էլենից եմ խոսել, անընդհատ ափսոսացել, բոլոր խնդիրներս Նարեի ուղեղն եմ լցրել։
Ամառն անցնում էր։ Ես զգում էի, որ ինձ համար Նարեն ամենալավն էր, իսկ Նարեի համար ամենալավը ես էի։ Ես մոռացել էի Էլենի մասին լիովին, նույնիսկ այնքան, որ դեմ չէի անգամ մեր ընկերությունը վերականգնելուն։ Ես երջանիկ էի, իսկապես երջանիկ։ Ինձ ուրիշ ոչինչ պետք չէր, ես ունեի ծնողներ, քույր ու Նարե։Իմ կյանքի միակ լուսավոր եղանակը ամառն է։ Ամռանը ես ուրախ եմ։ Չմոռանաք գրել ձեր սիրած երղանակը քոմերում։
ВЫ ЧИТАЕТЕ
Ոչնչից ամեն ինչ և հակառակը
RandomԱյս պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա,որոնք կատարվել են իմ(հեղինակի) հետ։ Մեր դասարան տեղափոխվեցին 2 աղջիկ' Նարեն և Էդիտան։Այդտեղից էլ սկսվեց ամեն-ինչ... Պատմությունը իմ և Նարեի մասին է։