Ես շուտ էի արթնացել։ Հագել էի նոր շորերս' սպիտակ վերնաշապիկ' անգլերենի անկանոն բայերը վրան, ու սև, կաշվե կիսաշրջազգեստ ու այդ ամենը ավարտել էի բաց վարդագույն բոթասներով։ Այս օրվան ես սպասել էի իմ քեյ-փոփեր դառնալուց ի վեր։ Այդ օրը Չոնգուկի ծննդյան օրն էր։ Ես ու Նարեն այդ օրը պլանավորել էինք մինչև ամենաչնչին դետալները։ Ու հիմա, երբ այդ օրն արդեն եկել էր, մենք ուրախությունից մեր տեղը չէինք գտնում։
Ես ու քույրս դուրս վազեցինք։ Դպրոց հասնելուն պես ես կանգնեցի 8-րդ' իմ դասարանի հետ, իսկ քույրս' 7-րդ դասարանի։ Նարեն, Էդիտան ու ես իրար գրկելու հերթ չէինք տալիս։ Մենք ուրախ էինք։ Մեզ դպրոց էին կանչել ժամը 8-ին, իսկ արարողությունը սկսվելու էր 8;45։ Այդքան ժամանակ, պարզ է, որ անկապ չէինք կանգնելու ու նայեինք իրար երեսի, հետևաբար այնքան խոսեցինք մինչև դասատուները սկսեցին մեզ լռեցնել։ Ուսուցիչներն արդեն սովորել էին որ եթե նույն տեղում կանգնած են Մարիետտան ու Նարեն ապա այդ տեղում լինելու է բարձր ձայնով, շատ երկար խոսակցություն, անմարդկային ձայնարկություններ, ճվճվոցներ ու ծիծաղի գոռոցներ։ Մեզ լռեցնելն էլ չօգնեց, մենք սկսեցինք նկարվել։ Նկարվելը շատ մեծ տեղ ուներ մեր կյանքում, քանի որ մենք ուզում էինք հիշել ամեն վայրկյանը։ Մեզ մոտեցան ինձ ծաղրող տղաներից մի քանիսը ու առաջարկեցին իրար հետ նկարվել։ Դա այդ ամբողջ օրվա ամենակարևոր պահն էր, որը ես կհիշեմ ամբողջ կյանքում։ Մենք նկարվեցինք հինգով' ես, Նարեն, Էդիտան, Աշոտն ու Յուրին։ Հիմա այդ նկարին նայելիս ակամա հուզվում եմ, չէ՞ որ այս պահի դրությամբ Աշոտն ու Յուրին կռված են, ես,Նարեն ու Էդիտան չենք խոսում իրար հետ, ամեն ինչ մասնատվել է այդ նկարի մեջ։
Նորից սկսվեց այն արարողությունը, որին ես կանատե եմ լինում արդեն 8-րդ անգամ։ Միջոցառման ավարտից հետո բարձրացանք դասարան։ Ծիծաղելի էր տեսնել մերդասարանի տղաների դեմքը երբ որ նրանք նկատեցին մեր դասարանի նոր վարդագույն վարագույրները։ Այդ օրը բոլոր դասատուները մտնում էին մեր դասարան ու ասում "դուք արդեն մեծ եք" ու շարունակում էին ինչպես միշտ "դե պատմեք ինչպես անցկացրիք ձեր ամառային արձակուրդները?"։ Այսինքն մենք ամբողջ օրը դաս չարեցինք։ Դասերից հետո եկավ այն ինչին մենք սպասում էինք ամենաշատը' Չոնի ծնունդը նշելը։ Ես, Էդիտան, Նարեն, քույրս գնացինք պոնչիկանոց ու ամբողջ ճանապարհը վիդեո նկարեցինք։ Այդ վիդեոն ամենաթանկ բան է այդ օրվանից մնացած։ Մենք փողոցում երգում էինք happy birthday մի քանի լեզվով' հայերեն, ռուսերեն, անգլերեն, կորեերեն, գժություն էինք անում, ուրախանում էինք։ Պոնչիկանոցից հետո Էդիտան գնաց տուն, իսկ ես, Նարեն ու քույս' մոտակա այգի' BTS-ի նկարները կրկնելու։ Մոտ ժամը 6-ին ցրվեցինք տներով։ Տանը էլի սկսեցինք իրար զանգել ու ժամերով խոսել։ Մենք անընդհատ խոսում էինք ու միշտ թեմա գտնում էինք խոսելու։ Մենք միշտ իրար պատմելու բան ունեինք։ Այսպես անցավ իմ կյանքի ամենաուրախ ու հիշարժան սեպտեմբերի 1-ը։ Սեպտեմբերի երկուսին ամեն ինչ շարունակվեց իր բնականոն հունով։ Ես էլ չէի լացում դասերի ժամանակ։ Ես լացում էի միայն դասամիջոցներին, քանի որ դասարանցիներս միայն դասամիջոցներին կարող էին ինձ ծաղրել։ Չնայած վերոհիշյալ ծաղրանքների ես լիարժեք էի։
"Անփոխարինելի մարդ չկա"Հաջորդ մասը կլինի իմ ու Էլենի մասին, երևի վաղը։ Գրեք ձեր կարծիքները։
ВЫ ЧИТАЕТЕ
Ոչնչից ամեն ինչ և հակառակը
RandomԱյս պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա,որոնք կատարվել են իմ(հեղինակի) հետ։ Մեր դասարան տեղափոխվեցին 2 աղջիկ' Նարեն և Էդիտան։Այդտեղից էլ սկսվեց ամեն-ինչ... Պատմությունը իմ և Նարեի մասին է։