իմ 13 տարեկանը

36 1 0
                                    

Հոկտեմբերի 4֊ից 18֊ն ընկած ժամանակահատվածն անցավ սովորական դարձած դասարանցիների ծաղրանքներով, անորոշությամբ ու անհամբերությամբ։
Հոկտեմբերի 17֊ին հերթով մոտենում էի ծնունդիս հրավիրվածներին ու ասում թե ժամը քանիսին ենք դուրս գալու։
Ամսի 18֊ին արդեն ամեն ինչ պատրաստ էր։
Ես մտա դասարան՝ սպասելով որ հիմա ընկերուհիներս կհարձակվեն վրաս ու կսկսեն համբուրել, գրակել շնորհավորել, բայց...նրանք նույնիսկ չնայեցին իմ վրա, ես մտածեցի "լավ երևի չեն տեսել", մյուս դասարանցիներս հերթով գալիս, գրկում ու շնորհավորում էին։ Նարեն դանդաղ մոտեցավ ինձ, գրկեց ոչ այնքան ամուր ինչքան որ սովորաբար, ինձ տվեց գրիչ ու ասաց "Մար, շնորհավոր, կներես էլի, ուղղակի ժամանակ չեմ ունեցել նոռմալ նվեր առնեմ"։ Ես ծիծաղեցի, գրկեցի Նարեին ու ամեն ինչ հասկանալով ասացի "նվերը հեչ, կարևորը դու ես գալու"։
Դասերից հետո Էլենն ասաց.

-Մար ես պիտի գնամ տուն, պապայից հարցնեմ, տեսնեմ կթողնի գամ թե չէ, արի էլի հետս, որ հավատա։

-Էլ, բայց գլուխս ցավումա, ավելի լավա ես տուն գնամ, դեղ կխմեմ։

-Չէ, արի։ Դեղը ես կտամ։

Ասելով դա Էլենը քաշեց ձեռքիցս ու տարավ դեպի իրենց տուն։ Մեր հետ եկավ մեր դասարանի Սիլվան։
Էլենենց տանը մարդ չկար։ Էլենը հագնվեց։ Ձեռքիս վրա հագցրեց նվերի տոպրակը ու նստացրեց աթոռին որ գնա դեղի համար ջուր բերի։ Սեղանին դրված Սիլվայի հեռախոսը զանգեց։ Ես ամբողջ տնով մեկ սկսեցի Սիլվային փնտրել որ տամ հեռախոսը նրան, սակայն չգտնելով նրան նայեցի զանգող համարին, որը Նարեինն էր։ Պատասխանեցի։

-Սիլվա, ուր եք, մենք արդեն Մարիետտայեց տանը պատրաստ կանգնած ենք, արագացրեք, մեռանք սպասելով,-արագ ու առանց շունչ քաշելու ասում էր Նարեն, ում կողքը բարձր աղմուկ էր։

-Նար?

-Մար, դու ես?!

-ԸՀԸ...

Նարեն անջատեց հեռախոսը։ Ես շրջվեցի ու տեսա, որ Սիլվեն կանգնած է հետևումս։ Ժպտալով ասացի.

-Լավ էիք մտածել, դզեց։

Սիլվան սկսեց ծիծաղել։ Էլենը բերեց ջուրը, ես խմեցի ցավազրկող ու մենք գնացինք մեր տուն։ Անսօասելիորեն զանգեց մայրս ու ասաց.

-Մար ջան, ուր հասաք?

-Շենքի դիմացն ենք։

-Լավ,-ասաց մաման ու արագ անջատեց հեռախոսը։

Մենք բարձրացանք տուն։ Քույրս բացեց դուռը, մաման ու քեռին սկսեցին "հեփի բրդեյ" երգել՝ տոնական գլխարկները գլխին։ Քույրս նկարում էր։ Ես ծիծաղում էի։ Ներս մտնելով ես տեսա ինչ֊որ եռանկյուն թղթեր որոնք տանում էին դեպի իմ նոր սենյակ, որտեղ իմ 6 ընկերուհիները երգում էին՝ գլխարկները գլխներին, Էլենը պայթեցրեց գմփիկը։ Նրանք արագ֊ արագ հերթով ինձ էին տալիս իմ նվերները։ Ու հենց այդ պահին...Նարեն տուփից հանեց Չոն Չոնգուկի նկարներով բաժակը։ Ես ապշել էի։ Կյանքում չէի մտածում որ տենց մի բան կնվիրի ինձ իմ Չոնգուկի ֆան ընկերուհիս։
Ես արագ փոխեցի շորերս ու մենք բոլորով գնացինք քայլելու։ Երևանի փողոցբերով քայլում էինք՝ ես, քույրս, Նարեն, Էդիտան, Էլենը, Անին ու Իրինան։ Մենք պիցցա կերանք, շաաաատ քայլեցինք, հասցրինք կռվել, հետ բարիշել ու վերջապես եկանք տուն, մեր տանը տորթ կերանք ու ցրվեցինք տներով։ Ամեն ինչ շատ մանրամասն չեմ պատմում, որ շատ երկար չլինի։ Իսկ այդ օրը ես դեռ երկար կհիշեմ։
Միշտ կա մի բան, որը խանգարում է մեզ լինել լավը։

Մյուս մասը կլինի դասարանցիներիս ծաղրանքից ազատվելու մասին։ Երբ՝ չգիտեմ։ Գրեք ձեր կարծիքները իմ պատմության վերաբերյալ։ Ուզում եմ հիշեցնել, որ այս պատմությունը իմ ու իմ կյանքի մասին է, այս ամենը իրականում կատարվել ու կատարվում է։

Ոչնչից ամեն ինչ և հակառակըМесто, где живут истории. Откройте их для себя