Ամեն ինչ ուղղակի հրաշալի էր, չնայած որ դրսում ցուրտ ձմեռ էր։ Ընկերուհիս' Էլենը, դասից շուտ էր տուն գնացել, ու ես ստիպված դասերի մյուս մասն անցկացրեցի մենակ, ավելի ճիշտ մյուս ընկերուհիներիս' Անիի ու Իրինայի հետ։ Երբ դասերն ավարտվեցին ես սովորականի նման տուն գնացի։ Տան wi fi-ին միանալուն պես ինձ նամակ եկավ Էլենի ոչ բարով ընկերուհի Միլենայից։
"Խնդրում եմ, հեռու մնա Էլենից, մի գրի իրան, դպրոցում մի խոսա իրա հետ որովհետև մարդ կա որ Էլենին արգելելա քո հետ խոսա"
Մոտավորապես սենց տեչքստով։ Ես միանգամից հասկացա որ Էլենին արգելել է իմ հետ շփվել իրա նույնպես ոչ բարով ընկեր Արմենը։ Հետո ես իհարկե պարզեցի որ Արմենին էտ ամեն ինչը խնդրողը եղել էր Միլենան, ով բացահայտ ցույց էր տալիս, որ ինձնից զզվում է, չնայած, որ ինքն ավելի նողկալի էր։
Մի խոսքով ընկերուհիս հայտնվել էր ոչ բարով շրջապատում։ Ես մի լավ կռիվ սարքեցի ու բաժանվեցի իմ ամենամոտ ընկերուհուց մոտ տասն ամսով։
Ես տանջվում էի։ Ես դաս չէի լսում, որովհետև իմ հետևում նստած էր իմ ամենահին ու ամենամոտ ընկերուհին, ու հետ խոսելն արգելված էր և ի՜նձ, և իրե՜ն։ Իսկ ինձ ով էր արգելել? Ես ինքս։ Ես ունեմ ինքնասիրություն, որը խոցելու դեպքում ես նույնիսկ ինքնասպանության եմ պատրաստ։ Ես ինքս ինձ խոսք էի տվել որ էլ ինչ էլ լինի ես չեմ խոսի նրա հետ, ես չեմ զանգի նրան, ես չեմ գրի նրան, ես թքած կունենամ։ Այդ վերջինը չէր ստացվում։ Ես դասերի ժամանակ գլուխս դնում էի սեղանին ու անձայն լալիս։ Այդ ամենին գումարվում էր դասարանցիների կողմից ծաղրանքներն իմ ուղղությամբ, որն ի դեպ չափազանց էր։ Նրանք ինձ ծաղրում էին իմ արտաքինի համար։ Ես թուլացած էի։ Օրերով լաց էի լինում չգիտեի թե ինչի համար։ Դասարանցիների ծաղրանքից? Ամենամոտ ընկերուհի չունենալու փաստից? Թե որ Էլենը էլ իմ հետ չի?
Սկզբում ես մտածում էի, որ պատճառը երրորդն էր, բայց իրականում ես մենակ էի... Ինձ շտապ ընկերուհի էր անհրաժեշտ, և ես հասկանալով այդ փաստը սկսեցի դասամիջոցներն անցկացնել Նարեի ու Էդիտայի հետ։ Մենք ունեին նույն նախասիրությունները, դրա համար էլ դժվար չէր լեզու գտնելը։ Ես իհարկե հասկանում էի,որ դա նրանց հաճելի չի, բայց շարունակում էի այնքան ժամանակ մինչև, որ արդեն իրենք սկսեցին ինձ կանչել դասամիջոցներին բուֆետ գնալու կամ ուղղակի զբոսնելու։ Այդ ամենի համար պահանջվեց մոտ երկու ամիս։ Բայց ես դեռ չէի դադարում դասերի ընթացքում լաց լինել։ Ամեն անգամ դասատուները հարցնում էին "Մարիետտա, ինչ-որ բանա պատահել?"
Ես գլխի բացասական շարժումներով էի պատասխանում նրանց ու վերջ։ Իսկ հիմա կար մեկը, ով այդ վերջից առաջ գալիս էր, բռնում ձեռքս ու տանում լվացվելու, խոսում էր հետս, գրկում ու մենք միասին հետ էինք վերադառնում, և միայն այդ ժամանակ' վերջ։
Այդպես անցավ ուսումնական տարին։ Արդեն ամառ էր, ես, Նարեն ու Էդիտան' որպես սովորույթ անընդհատ իրար հետ էինք ամբողջ գարնանը։ Այդ ամենը շարունակվեց նաև ամռանը, Նարեն համեմատաբար մոտ էր ապրում ու կարող էր գալ մեր մոտի այգի, իսկ Էդիտան' ոչ։ Ես ու Նարեն ամեն օր տեսնում էինք իրար։ Արդեն շատ մոտիկ ընկերուհիներ էինք։ Արդեն սովորել էինք որ մեր բիասը նույն մարդն է ու նույնիսկ կատակում էինք իրար հետ այդ թեմայով։ Որքան էլ որ ծիծաղելի չհնչի ես ու Նարեն մեր ամուսինների ցուցակն էինք կազմում (մոտ երեսուն կորեացի տղա)։ Ես իրոք երջանիկ էի։ Ես' որ ամեն գիշեր չէի քնում դժբախտությունից, ցերեկը' ժպտում էի երջանկությունից։ Ես լուծեցի Էլենին մոռանալու հարցը, լուծեցի նաև ընկերուհի ձեռք բերելու հարցը։ Մնաց ամենացավալին' անմակարդակ դասարանցիների հարցը, որի պատճառով վերջին երկու տարվա մեջ մի անգամ չի, որ մտածել եմ վերջիս մասին։Վերջապես հասանք իմ կայնքի ցավալի հատվածին։ Խնդրում եմ գրեք ձեր կարծիքները պատմվածքի վերաբերյալ։
ВЫ ЧИТАЕТЕ
Ոչնչից ամեն ինչ և հակառակը
De TodoԱյս պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա,որոնք կատարվել են իմ(հեղինակի) հետ։ Մեր դասարան տեղափոխվեցին 2 աղջիկ' Նարեն և Էդիտան։Այդտեղից էլ սկսվեց ամեն-ինչ... Պատմությունը իմ և Նարեի մասին է։