Մաս4

100 11 2
                                    

«Կյանքի իմաստը նպատակների ձգտելու գեղեցկության և ուժի մեջ է, և հարկավոր է, որ կեցության յուրաքանչյուր պահն ունենա իր բարձր նպատակը» 

Մ. Գորկի

Կամա թե ակամա գալիս է մի ժամանակահատված, երբ նույնիսկ գիտակցելով պահի լրջությունը, ստիպված ենք լինում անել քայլեր,որոնք այսպես թե այնպես անպատիժ  չեն մնալու։Պատճառն այն է,որ աշխարհից կտրված չորս պատերի մեջ բնակություն հաստատելը ու դրան համակերպվելն ամեն մարդու բան չէ։Ժամանակի ճոխ մետրոներում, երբեմն հանդիպում ենք այնպիսի կայարանների,ինչին ականատես լինելով ցանկությունը իսպառ վերանում է մետրոյից իջնելու։Դա է պատճառը,որ լարում ենք որոգայթ այն մարդկանց դեմ,ովքեր մեր ողջ կյանքի ընթացքում  մեզ ուղեկցել են դեպի կործանված կայարան։ Բացելով սենյակի դուռը տեսավ թե ինչպիսի հանգստությամբ էին քնած նրանք, արդյո՞ք շատակեր Ջոնը կարող էր համակերպվել առանց նախաճաշի։Փասին իր մտքերից  կտրեց խոհարար Շերլինը,ով անսպասելիորեն հայտվեց այնտեղ և փոքր ինչ վախեցած,դիմեց Փասին։

- Տիկին Փաս՛ հիմա ձեր նախաճաշի ժամն է,բայց  ճաշարանում բոլոր ուտելիքները վերջացել են,նույնիսկ պահեստում ոչինչ չկա։

- Ինչպե՞ս է հնարավոր Շերլին։Դու՛ գոնե հասկանո՞ւմ ես,որ միայն առավոտյան ժամը 7-ին են պահեստ ուտելիք բերում,իսկ հիմա ժամը 10:00-ն է գրողը քեզ տանի։ Նույնիսկ երեխաները չեն նախաճել,այդ դեպքում ինչպե՞ս հասկանամ ասածդ,-կշտամբանքով գոռում էր Փասը։

- Տիկի՛ն,բանը նրանում է,որ նախաճաշի մնացորդները ձեր սենյակում են։

- Ինչ՞,ինչ անհեթեթություններ ես դուրս տալիս,ուզում ես ասել դա ե՞ս եմ կերել և ամբողջովին վերացրել։
-Ոչ տիկին, ամենևին, պարզապես..,- Շերլինը չհասցրեց ավարտել իր խոսքը,երբ պահակը շնչակտուր եղած ներս մտավ։

- Տիկին՛ Հարրին է զանգահարել,ձեզ է ուզում,-առանց մեկ բառ ասելու երեքով հեռացան այդտեղից։ 

Իսկ երեք չարաճճիները դռան ետևից լսելով խոսակցությունը, լիաթոք  ծիծաղում էին։Իրենց ծրագրի առաջին մասն արդեն ավարտվել էր,մնում էր միայն սպասել իրադարձությունների հաջորդականությանը։Փասը շտապելով սենյակ,վերցրեց լսափողը։

- Տիկին, այս շաբաթ ոչ մի ուտելիք չի փոխանցվի ձեր պահեստ,ինչպես դուք էիք կարգադրել։ Շնորհակալ ենք մեկ շաբաթ, հանգստի համար,-խոսքն ավարտելուն պես զանգը ընդհատվեց։Փասը չէր էլ կարողանում հասկանալ կատարվածը։ Երեխաները կուշտ քնով էին ընկել։Ջեյմս Միլքը իմանալով կատարվածի մասին գնաց երեխաների սենյակ։Դուռը բացելով, տեսավ երեխաների ժպիտները ու ինչու չէ նաև Նրանց խորամանկ հայացքները, ինչից էլ Ջեյմսի համար ամեն-ինչ պարզ դարձավ։

- Կարող եմ ներս գալ՞։

- Իհարկե Պարոն,ներս եկեք,- ժպիտով ասաց Լուին։

- Դուք չեք նախաճաշել այնպես չէ՞,֊Երեխաներին փորձելու համար ասաց Ջեյմսը։

- Ո'չ,ո՛չ պարոն։Միթե՞ կարող էինք դրժել մեր խոստումը,- հերքեց Ջոնը։

- Ինչ՞ է,կարծու՞մ եք այդքան միամիտ եմ,-նեղսրտեց Ջեյմսը, փոքր ինչ բարկացած ձայնով,և տեսնելով  երեխաների տարակուսած և վախեցած հայացքները,հազիվ էր զսպում իր ծիծաղը։ Վայրկյաններ անց շարունակեց իրգ խոսքը,-գուցե դուք արել եք այն ինչը այս պարագայում վատ հետևանքների պատճառ է հանդիասցել,սակայն ես միայն ապշած եմ նման մտահաղացման և դրա իրականացման համար։Հրաշալի գործ էիք կատարել,- ծիծաղելով վերջացրեց Ջեյմսը։

Երեխաները մինչ այդ շունչները պահած լսում էին,իսկ այժմ միահամուռ ծիծաղում։ Իսկապես Պարոնին հաջողվեց   դառնալ երեխաների ուրախության պատճառը։ Սակայն,այն թե ինչպես են իրականացրել այդ ամենը, անշուշտ,հետաքրքրում էր Պարոն Ջեյմսին։Կտրվելով իրենց ուրախությունից, Ջեյմսը խոսեց.

- Կպատմեք՞,-ձախ ունքը վեր բարձրացնելով հարցրեց Նա։

Քանի որ երեքն էլ իրենց ներդրումն ունեին ծրագրում,որոշեցին պատմել հերթով,սկսեց Ջոնը.

- Ամենինչ ինձ համար գրեթե պարզ դարձավ այն բանից հետո,երբ Փասը մեզ զրկեց նախաճաշից։ Իրականում մեծ կապվածություն ունեմ ուտելիքի հետ։ Քմծիծաղ տալով շարունակեց Ջոնը,- Ու Չեմ սիրում,երբ անտեղի պատժում են,իսկ պատժելու դեպքում դառնում եմ էլ ավելի սկզբունքային,ինչն էլ այս պարագայում ինձ օգնեց Փասին պատժել կրկնակի և ինչու չէ նաև ողջ շաբաթ։Սկզբում թերթիկների վրա գրեցի հետևյալ տողերը և գցեցի երեխաների սեղաններին, գրությունը հետևյալն էր՝ «Եթե ցանկանում եք,ձեր ողջ շաբաթվա սնունդը ապահովված լինի անսահմանափակ քանակությամբ, ապա պետք է առավոտյան նախաճաշին մնաք քնած,կամ պարզապես չգնաք»։Դե բնականաբար ոչ ոք չէր հրաժարվի նման առաջարկից։Խոսքն ավարտելուն պես Լուին շարունակեց։

- Այնուհետև ես գնացի կապ հաստատելու այն մարդու հետ,ով ամեն օր, ուտելիք է ուղարկում պահեստ։ Զանգահարելով նրան,ասացի.որ Տիկին Փասը հրամայել է այս շաբաթ ուտելիք չուղարկել,քանի որ պահեստում բավականին ուտելիք կա,ինչն էլ կբավականեցնի ողջ շաբաթվա համար։

Մայքը շարունակեց.

- Դե ես էլ,պահեստի ուտելիքները հավաքեցի և բաժանեցի բոլոր սենյակններին,իսկ այն ինչ մնացել էր,մի քանի մասի բաժանեցի, փշուրները լցրեցի Փասի սենյակում, իսկ մնացածը դրեցի իր դարակում։ Ահա և վերջ։Ժպտալով ավարտեց Մայքը։

-Բավականին խելամիտ եք վարվել, մնում է Տիկին Փասը ոչինչ չհասկանա։ 
       
- Այդ ինչը՞ պետք է չհասկանամ Պարո՛ն Ջեյմս,-ներս մտնելով ասաց Փասը։

Շարունակության համար գրեք կարծիքներ...)))

Փախուստ՝ սահմանափակ կյանքիցМесто, где живут истории. Откройте их для себя