Ազատություն՝ նշանակում է պատասխանատվություն:Ահա թե ինչու են շատերը վախենում դրանից:
Բեռնարդ Շոու
Ճակատագրի հեգնանք՞, բախտի քմահաճույք՞, թե՞ պարզապես չար կատակ՝ կյանքից...դժվար է ասել։ Երբեք չես կարող կռահել,թե կյանքը քեզ ինչպիսի նվեր կմատուցի,երբ և ինչպես դա տեղի կունենա։Ոմանք ապրում են ապրելու համար,ոմանք ստեղծում են իրենց սեփական աշխարհը ուր ապրում են այն մարդկանց հետ, ովքեր կամ չեն եղել,կամ այլևս չեն կարող լինել։Կյանքի արհավիրքներին էին արժանացել ուրախությունից զրկված այն դեռահասները,ովքերպայքարում էին՝ կյանքի ու իրենց սեփական անձը պաշտպանելու համար։ Ամերիկայի միացյալ նահանգների մանկատներից մեկում էին ապրում,իսկ ավելի ճիշտ՝ գոյատևում,էլ ավելի աչքի ընկնող երեք հավատարիմ ընկերներն, ովքեր չէին դադարում փորձանքի մեջ ընկնել և այնտեղից դուրս գալ պատվով։
Գիշերային աստղազարդ երկինքը փոխարինվել էր խավարի մեջ ընկղմված սարդոստայնի,որը հյուսվելով վայրկյան առ վայրկյան էլ ավելի էր ընդարձակվում ու գրկում ողջ երկրագունդը։Ամեն բացվող օրվա հետ մեկտեղ, Սթյուարդների սեփականությանը պատկանող այս մանկատունը «Ճոխ անակնկալ» էր ստանում՝ իրենց «սիրելի» եռյակի կողմից։Տեր և Տիկին Սթյուարդները, ովքեր սարսափ էին առաջացնում ողջ մանկատանը ապրող երեխաներին,իրենց արարքների հատուցմանն էին արժանանում էլ ավելի դիպուկ,քան կարող էին պատկերացնել։ Ցավոք նրանց բարկությունը երբևէ չէր ազդում այդ երեքի վրա։Երեխաները չէին կարողանում հանդուրժել իրենց հանդեպ տածած կոշտ ու կոպիտ վերաբերմունքը, այդ էր պատճառը, որ նրանց միակ նպատակը դարձել էր փախչել սահմանափակ կյանքից և ապրել ազատության մեջ սեփական օրենքներով։Միայն Աստված գիտի թե ինչերի միջով են անցել այդ երեքը,իրենց միջից հանելով բարությունն ու մանկական զվարճանաքը։Ապրել մի կյանքով ինչը ոչ մի դեռահասի ոգեշնչման պատճառը երբևէ չէր կարող հանդիսանալ։Եթե մանկատան մնացած բոլոր երեխաները վաղուց համակերպվել էին նման ապրելակերպին,եռյակը չէր կարող հետևել նրանց օրինակին։Ամեն բացվող և փակվող օրվա հետ մեկտեղ,պատուհանից այն կողմ,տեսնել լի ու լի երեխաների, ովքեր իրենց օրը վայելում են բաց երկնքի ներքո,իրենց մտերիմների գրկում,երջանիկ ու մանկական անմեղ ժպիտով, միայն երազանք էր նրանց համար լինել նրանցից մեկի փոխարեն ու վայելել անհոգ և խաղաղ մանկությունը։Եթե ոչ հիմա,ապա գոնե տարիներ հետո, նրանք հույսեր էին փայփայում ապագաի հետ,որ իրենց կյանքի վերջին տարիները ապրեին ազատության մեջ։Ինչ՞ը կարող է մարդու գերնպատակը դառնալ եթե ո'չ սեփական ցանկություններով առաջ շարժվելը։ Յուրաքանչյուրին ում կոչում ենք՝ մարդ,տրված է՝կյանք,ինչը բառացիորեն թարգմանվում է՝ ապրելակերպ,եթե մեզ պես հասարակ մահկանացուներիս բախտ է ընձեռնվել ճաշակել կյանքը իրապես,ապա այն կառավարելու իրավունքը նույնպես մեզ է տրված,ուստի ոչ ոք չի կարող այն ղեկավարել ավելի լավ քան դու ինքդ։Միգուցե նմանատիպ խորհրդով էին քայլում առաջ նրանք,կամ մեկ ուրիշ գաղափար էր արթնանում նրանց գլխում,գիտեին միայն նրանք։
ВЫ ЧИТАЕТЕ
Փախուստ՝ սահմանափակ կյանքից
CasualeԵրբ ազատությունը լինում է սահմանափակ, մարդիկ դառնում են անկանխատեսելի։ Ահա թե ինչի մասին է պատմությունը։ Ազատությունից կտրված ու չորս պատի մեջ բնակություն հաստատած դեռահասների կյանքն իսկական մղձավանջ դարձավ այն պահից սկսած,երբ նրանց խելահեղությունը...