Մաս5

127 8 9
                                    

Իզուր չէ,որ անհարմար իրավիճակից ազատվելու համար,երբմեն մարդիկ գործի են դնում ոչ թե նյութական որևէ բան,այլ սեփական լեզվի ճարպկությունը։ Չկա այնպիսի մի բան,ինչը առավել սուր ու համոզիչ կթվա,քան մարդու ճարպիկ լեզուն։ 

Փասի արձագանքից զարմացած երեխաները և ծերունի Ջեյմսը, չէին կարողանում բացատրություն տալ նրան,որ նա գլխի չնկներ։

Եվ վերջապես լռությունը խախտեց կաշկանդված Մայքը,-Անակնկալ Տիկին Փաս։ 

- Ինչ՞,ինչ ես խոսում,ինչ՞ անակնկալ Մայք՛,- ոչինչ չհասկացող հայացքով խոսում էր Փասը։ 

- Էհ՜ Տեր Աստված,ես ինչպես բացատրեմ այս հետամնաց տիկնոջը թե ինչ է դա,-փնչացնելով շարունակեց Մայքը,-Անակնկա՞լ,դա այն է՝Տիկին,երբ ինչ-որ մի իր դնում ես մեկ ուրիշ իրի մեջ, այնուհետև այն տալիս ես մեկ ուրիշի, ասենք նրա ծննդյան տոնին, հարսանիքին, պարահանդեսին, խնջույքին,մտերիմին, հարազատին և այլն։Հահ ամենակարևորը,որ այն լինի գաղտնի կերպով,որ ոչ ոք չիմանա,հատկապես նա ում տալիս ենք այդ նվերը։Իսկ այ նվերը,նվերը կարող է լինել ասենք օծանելիքի, հագուստի տեսքով,իսկ այ հագուստը...,-Մայքը այդպես անդադար կթվեր եթե Փասն իր ձեռքով չփակեր նրա բերանը, այնքան խոսեց,որ Փասն էլ մոռացավ ինչի համար էր եկել և ինչ հարց տվել։ Ջոնն ու Լուին հազիվ էին զսպում իրենց ծիծաղը։

Փասը շրջվելով դեպի Ջեյմսը ասաց. 

- Պարոն Ջեյմս,ինչ որ բան այն չե՞ն արել,ինչո՞ւ եք այստեղ։ 

- Պարզապես ուզում էի խոսել նրանց հետ։ Ոչմի լուրջ բան,-հանգիստ ձայնով ասում էր Ջեյմսը։ 

Խորը շունչ քաշելուց անմիջապես հետո, Փասը դուրս եկավ սենյակից, իր ետևից շրխկացնելով դուռը։ 

-Դե...ին՞չ կասեք իմ դերասանական տաղանդի մասին։Հպարտորեն սկսեց խոսել Մայքը։

- Նման բան այլևս չանեք,-դա ասելով,Ջեյմսը նույնպես գնաց։

Որոշ ժամանակ անց,Մայքը միայնակ դուրս եկավ սենյակից։Սկսեց շրջել,տարբեր միջանցքներով,բայց երբ հասավ վերջինին,նկատեց, որ դրանից այն կողմ ևս 8 դուռ կար,որոնք մինչ այժմ չէր նկատել։Մոտեցավ առաջին իսկ պատահած դռանը, փորձելով այն բացել, չկարողացավ,փակ էր։Այդպես հերթով սկսեց փորձել բոլոր դռները, սակայն ապարդյուն, բոլորը փակ էին։Մայքի Հետաքրքրությունը գնալով խորանում էր,սակայն դրանց մասին հարցնել Փասից կամ որևէ աշխատողից, հիմարություն կլիներ։ «Եթե փակ է,ու մինչ այժմ բոլորիս աչքից հեռու, նշանակում է,այն պարզելը հեշտ չի լինի» ֊ մտածում էր Մայքը։Բոլորի վրա որևէ տառ կար, այն միացնելով ստացվեց՝ illusion,որն էլ նշանակում է պատրանք։ Հանկարծ ոտնաձայներ լսվեցին, որոնք գալիս էին դեպի Մայքի կողմ, միակ տեղը թաքնվելու դա սև վարագույրն էր,որը կախված էր երկու դռան արանքում։Շտապելով, Մայքը թաքնվեց այնտեղ։Սակայն վարագույրն այնքան սև էր,որ ոչինչ չէր երևում։Մի փոքր թեքվելով Մայքի համար տեսանելի եղավ Փակ Փիթերը,Տիկին Փասի ամուսինը։Իր գրպանից հանելով բանալիները, կարողացավ հեշտությամբ գտնել իրեն պետք եկողը։Ահա թե ինչու են տառեր փորագրված և՛ դռան վրա և՛ բանալիների,այդպես հեշտ են գտնում թե որ բանալին է իրենց անհրաժեշտ։Բացելով դուռը,ներս մտավ,որոշ ժամանակ անց դուրս եկավ ձեռքին մի տոպրակ,փակելով դուռը,բանալիները դրեց իր գրպանում և գնաց։Մայքը դուրս եկավ իր թաքստոցից, տարակուսած հայացքով սկսեց փնտրել Փիթերին, սակայն այնպես էր անհետացել տեսադաշտից,որ փնտրելն անիմաստ էր։Փակ Փիթերը վերցնելով տոպրակը,դուրս եկավ մանկատնից,իր ճանապարհը շարունակելով դեպի՝ Մին Բամբլբիի,իր վաղեմի ընկերոջ միկիտան։Ներս մտնելով ողջամիտ հայացքը սևեռեց դեպի Մին։ 

- Ողջույն՜ ընկերս։ Ինչպես պայմանավորվել էինք,-տոպրակն ուղելով դեպի Մինը,ասաց Փիթերը,-հուսամ մեր պայմանը չես մոռացել։ 

- Դե՜...քծնում՞ ես ինձ, ընկերս՛։Սա ընդամենը 1 ամսվա համար է,այնպես չէ՞,- լայն ժպիտով ասաց նա. 

- Դու չես փոխվել Բամբըլբի,նույն հիմարն ես,-կշտամբեց Փիթերը։ 

-Դե՜...ինչ մեղքս թաքցնեմ,այն էլ քեզանից,հոգյակս՜,-ծաղրական հայացքով շարունակեց խոսքը,-չէ,չեմ փոխվել,այսօր նույն հագուստով եմ,ինչպես և երեկ։

Հանկարծ այդ պահին երկու կանայք ներս մտան, ովքեր տարված էին ինչ որ թեմա քննարկելով։ Մոտենալով,փոքր ինչ լսելի եղավ նրանց փնթփնթոցը։ 

- Փակ Ջուն,այդպես էր կարծեմ,-բացականչեց առաջինը։ 

- Խեղ՜ճ երեխա,տեսնես հիմա որտեղ՞ է,- սրտնեղեց երկրորդը։ 

- Վաղուց է ինչ չեմ տեսել,միգուցե...:

Փիթերը քար կտրեց լսելով կանանց բամբասանքը,երկար գլխարկը դնելով գլխին,շրջվեց ու աննկատ մազապուրծ եղավ այդտեղից։Ասես ամաչում էր,երբ լսում էր այդ անունը, կամ այդ անունը միգուցե խայտարակում էր իրենը՞։Մարդիկ իրենց վերքն ու վարքը, սխալն ու ճիշտը, իրենց սրտի ամենամեծ գաղտնիքը փորձում են հնարավորինս աննկատ պահել։ Սակայն,երբ որոշ մարդիկ իրազեկ են լինում կատարվելիքից,ավելորդ բամբասանքից խուսափելու համար, փոխանակվում են որևէ բանով, պահպանելով իրենց վաստակած հարգանքը հասարակության մոտ։ Բայց միշտ,ամեն մի սուտ և քողարկվող մի բան,վերջ ի վերջո ջրի երես է դուրս գալիս,ինչքան էլ փորձես այն թաքցնել,այն իզորու չէ մինչև վերջ գաղտնի մնալ։ Մայքը սենյակ մտնելով բազմեց մահճակալին ու փակեց աչքերը ձևացնելով թե քնած է, որովհետև Լուին և Ջոնը հանգիստ չէին տա նրան։ Տեսնելով Մայքին արդեն իսկ քնած,ամենքը սկսեցին զբաղվել որևէ բանով։Մինչ այդ,Փասն իր տեղը չէր գտնում,չէր էլ կարողանում հասկանալ թե ինչպես պետք է անցնի այս մի շաբաթը և ինչպես պետք է դիմանան այդ մի շաբաթվա ընթացքում։Նստելով իր աթոռին, սկսեց վայելել տաք թեյը,գեթ մեկ վայրկյան մտքերի տեղատարափից ազատվելու համար։Դեռ չէր  էլ հասցրել զգալ թեյի տաքությունը,երբ դուռը բացվեց և ԴեյՖոքսը,մանկատան երեխաներից մեկը,ով չէր սիրում եռյակին և հատկապես Մայքին,ներս մտնելով խոսեց. 

- Տիկին,դուք գաղափար անգամ չունեք՞,թե ով կարող էր նման բան անել,-ձեռքերը դնելով սեղանին ասաց Դեյը. 

- Ինչ նկատի ունես Դեյ՞,թեյը մի կողմ դնելով ասաց Փասը. 

- Դե՜...կարծում էի գլխի կնկնեք,որ դա ձեր սիրելի եռյակի ձեռքի գործն է,-քմծիծաղ տալով ասաց նա. 

- Ինչ՞,ինչու պետք է նրանք...,-դեռ չավարտած խոսքը,իր աչքերի առաջ հայտնվեց այն տեսարանը, երբ նա զրկեց նրանց Առավոտյան նախաճաշից։Հայտնվելով կամուկացի մեջ շարունակեց,- Ինչի՞ց ենթադրեցիր։ 

- Տիկին դա փաստ է,եթե չեք հավատում,-գրպանից հանելով թերթիկը ուղեց դեպի Փասը շարունակեց.-ահա՛, կարդացե՛ք,այս թերթիկից ունեն մանկատան բոլոր երեխաները։

Մինչ նա կավարտեր իր խոսքը,Փասն արդեն հասցրել էր մի քանի անգամ կարդալ այն։

 - Դու գնա,նրանց հետ ինքս կզբաղվեմ,- կատաղությունը մի կերպ զսպելով ասաց Փասը ու զանգահարեց Հարրիին.

Շարունակելի...

Փախուստ՝ սահմանափակ կյանքիցМесто, где живут истории. Откройте их для себя