Առավոտյան ժամ 7:00-ին,գնացքի ձայնից արթնացան երեխաները, հասկանալով,որ հասել են Նյու Յորք։ Մայքը և Ջունը միասին դուրս եկան գնացքից,բայց ինչպես երևում էր,նրանք դեռ չէին հասել Հագսթրիթ։
- Իսկ միգուցե՞...,-Մայքը դեռ իր խոսքը չավարտած,Ջունը հասկանալով սաստեց նրան.
- Ո'չ Մայք,եթե տեսնեն,որ այստեղ չենք,հիմա էլ մեկ ուրիշ տեղ կուղարկեն,ավելի լավ է համակերպվես։
- Չես՞ ուզում,ինքս կփախչեմ, համենայնդեպս այդպես ինձ թշվառ չեմ համարի,-շարունակեց Մայքը։
- Դե՛, ու՞ր ես գնալու,տուն ունես՞,թե՞ ինչ որ մեկը քեզ է դիմավորելու մեծ շուքով, միանշանակ ո'չ,այդ դեպքում հիմա արի հասնենք Հագսթրիթ,իսկ հետո կմտածենք այստեղից հեռանալու մասին,թե չէ ին՞չ ես կարծում տանից տուն ընկնելով և հաց մուրալով, եթե ո՛չ թշվառի ապա մուրացկանի ես նմանվելու Մայք՛։
- Հագսթրիթից դուրս գալուց անմիջապես հետո,ես պետք է ետ վերադառնամ։
- Կվերադառնաս Մայք,իսկ հիմա լավ կլինի հետևենք պարոնին,թե չէ կմոլորվենք։
Դա ասելով շրջվեցին երեխաների ուղղությամբ։Մի քանի քայլ անելուց հետո,իրենց առջև բացվեց Հագսթրիթ մանկատունը։
- Բարի գալուստ Դժոխք,-Ներս մտնելով ասաց Մայքը։
Հանկարծ մի կին մոտեցավ նրանց։
- Բարի գալուստ Հագսթրիթ երեխաներ,ես Տիկին Չերչիլն եմ,առաջին երկուսը մոտենան ինձ։
Մայքն ու Ջունը մոտեցան տիկնոջը։
-Բարձրացեք 8-րդ հարկ,ձախից 8-րդ դուռ,դա ձեր նոր սենյակն է։
Նրանք շրջվեցին աստիճանների կողմ ու սկսեցին բարձրանալ։
- Սա ո՞ր հարկն է Ջուն,- հոգոց հանելով ասաց Մայքը:
- Կարծեմ 7։
Մի քանի աստիճան կրկին բարձրանալուց հետո, մի երեխայի հանդիպեցին։
- Կարո՞ղ ես ասել սա որ հարկն է,- հարցրեց Մայքն անծանոթին։
- Հաշվել չգիտես՞,ինքդ իմացիր,ես պարտավոր չեմ քեզ ասել,-ասաց և շրջվեց հակառակ ուղղությամբ։
- Գրողը տանի Ջուն,հիմա ին՞չ պետք է անենք:
- Լավ,պետք չէ խուճապի մատնվել, հիմա կիմանանք,ըստ իս 4 անգամ անընդմեջ սենյակների թվերը փոփոխվում են,այսինքն առաջին 4-ը բարձրանալուց հետո սենյակների համարները սկսվում են 1ից,եթե մենք հիմա 8-րդ հարկում ենք, նշանակում է սենյակների թվերը կսկսվեն մեկից։
Այդ ասելով երկուսն էլ վազեցին սենյակների ուղղությամբ։
- Այո՜,սա 1-ինն է, նշանակում է ճիշտ հասցեով ենք եկել,մնում է գտնենք 8-րդ սենյակը, դու հանճար ես Ջուն,-ուրախությամբ բացականչեց Մայքը։ Վայրկյաններ անց նրանք գտան իրենց սենյակը և ներս մտան։Սենյակի մեջ կաին 2 մահճակալներ,որոնց նայելով կարելի էր կռահել,որ Նրանք շուտով մասերի են բաժանվելու,բացի խոնավ պատերից ու մեկ պատուհանից ուրիշ ոչինչ չկար։ Վատն այն էր,որ նույնիսկ արև օրերին արևի ու լույսի ճառագայթները սենյակ չէին կարող ներխուժել։Որոշ ժամանակ անց Տիկին Չերչիլը սենյակ մտավ։
ВЫ ЧИТАЕТЕ
Փախուստ՝ սահմանափակ կյանքից
RandomԵրբ ազատությունը լինում է սահմանափակ, մարդիկ դառնում են անկանխատեսելի։ Ահա թե ինչի մասին է պատմությունը։ Ազատությունից կտրված ու չորս պատի մեջ բնակություն հաստատած դեռահասների կյանքն իսկական մղձավանջ դարձավ այն պահից սկսած,երբ նրանց խելահեղությունը...