- Կանգնեցրու գնացքը։
- Ինչ՞։
- Գրողը տանի ասում եմ Կանգնեցրու գնացքը,- բղավում եմ ես ու նամակը բռունցքիս մեջ սեղմելով՝ ճմրթում։
- Մենք բավականին հեռու ենք Հագսթրիթից, այլևս ետ դարձի ճանապարհ չկա՝ Մայք,էնպես որ հանդարտվիր, կյանքումդ դեռ շատ Ջուն-երի կհանդիպես,ամեն մեկի պատճառով կյանքդ հո չես՞ խորտակելու։ Շուտով կհասնենք։ Հանգիստ եղիր։
Կյանքն էլ այսպիսի մի գնացք է, երբեք չես կարող ասել թե կյանքիդ այդ բարդ ու խոչընդոտներով լի ուղղում,ում՞ և ինչպես կհանդիպես, և արդյոք կհասնես այդքան սպասված վերջին կայարանին,թե՞ էդպես էլ կմնաս գնացքի վերջին նստարանին նստած ու այլևս ի զորու չես լինի հասկանալ,որ գնացքը վաղուց կանգ է առել,պարզապես դու աչքերդ փակ՝ վերջին քունդ մտած կլինես:Մենք սիրում ենք հեքիաթները, և առավել,երբ դա տեղի է ունենում մեր թվացյալ ու անցողիկ կյանքում,որտեղ հերոսները լինում են բարի ու խելացի,և ոչ միայն:Հերոսներից յուրաքանչյուրը, ովքեր ապրում են մեր թվացյալ իրականության մեջ,մեզ իրենց յուրովի դասն են ուսուցանում,իսկ նա ,ում կհաջողվի ճաշակել կյանքի դառը և քաղցր կողմերը,և ամենևին չի տրտնջա իր անցած քարքարոտ ու դաժան ճանապարհի համար,կլինի ամենահաջողակ երջանիկը,ով հարուստ է,հարուստ մտքի արթունությամբ ու մաքուր սրտի հանգստությամբ:Պետք է հետաքրքրվել կյանքով,սիրել այն,սիրել այնտեղ գտնվող յուրաքանչյուր մարդու,լավ թե վատ բոլորովին էական չէ,չէ՞ որ վերջին հաշվով բոլորս էլ հասարակ մահկանացուներ ենք,և եթե կա մի բան,որը մենք մեզ հետ կարող ենք տանել,դա մեր անշնչացած ու սառը մարմինն է լինելու,ավելին՝ ոչինչ,բացարձակապես ոչինչ:Մենք մեր կյանքում դեռ շատ նոր-երի ենք հանդիպելու, շատերից գուցե կհիասթափվենք,ոմանց՝ կհիասթափեցնենք,մի մասը մեզ կհասցնի կործանման եզրին,իսկ մյուս մասը ետ կպահի կործանումից,վերջինս կդառնա մեր կյանքի մի մասը,բայց այնուամենայնիվ էդպես էլ չի լինի մեր կողքին,մեզ համար:Էդքան սպասված մեր նպատակին գուցե և չհասնենք,գուցե չկարողանանք մեր նպատակները իրականություն դարձնել,թեպետ միայն նպատակներին հասնելու ձգտումն էլ է բավական,որ մեզ երջանիկ ու նպատակասլաց մեկը համար ենք,թե չէ կյանքը բազմոցին փռված անբանին նվերներ չի ընծայելելու,ոչ էլ լայն ժպիտով՝ նպատակները ի կատար ածելու:
ВЫ ЧИТАЕТЕ
Փախուստ՝ սահմանափակ կյանքից
RandomԵրբ ազատությունը լինում է սահմանափակ, մարդիկ դառնում են անկանխատեսելի։ Ահա թե ինչի մասին է պատմությունը։ Ազատությունից կտրված ու չորս պատի մեջ բնակություն հաստատած դեռահասների կյանքն իսկական մղձավանջ դարձավ այն պահից սկսած,երբ նրանց խելահեղությունը...