Մաս8

96 8 10
                                    

Ամեն-ինչ պատրաստ էր և ոչ մի թերություն։Ահա թե ինչ է նշանակում ունենալ ընկեր, հավատարիմ ընկեր, ում հետ պատրաստ ես ցանկացած խենթության դիմաց տրված աշխատանքը սիրով կատարել ու հասցնել ավարտին։ Յուրաքանչյուր մարդու կյանքում,ինչքան էլ լինեն անասելի փորձություններ միշտ էլ ինչ որ տեղ ինչ որ պարագայում կնշմարվի մի լույս,որը կստիպի քայլել առաջ, քայլել դեպի նպատակը,քայլել դեպի ազատության ձգվող անսահմանություն։ Բայց բնավ ամեն մարդու տրված չէ ընկեր հասկացությունը իրապես ընկալել։Երբեմն մարդիկ չեն գնահատում, երբեմն էլ կյանքն է ենթարկում փորձության,ինչի արդյունքում ընկերություն ասվածը գնալով ամրապնդվում է։Պետք է պարզապես փորձել ամուր պահել այն մարդկանց ովքեր սիրում ու նվիրվում են անկեղծ,առանց շահի,առանց ավելորդության, անսահման սիրով ու բարի հոգով։ 

Չերչիլը տեսածին չհավատալով աչքերն էր տրորում, համոզվելու համար,որ դա երազ չէ,այլ իրականություն։ 

- Բայց,բայց ինչպես՞,-լսվեց խոհարարի ձայնը,երբ մինչ այդ բերանը բաց նայում էր շուրջբոլորը,-սա անհեթեթություն է,մենք ողջ գիշեր քրտնաջան աշխատում ենք և միայն առավոտյան ենք գործը գլխի բերում Ինչպես եք հասցրել։ 

- Դե,մենք արել ենք այն ինչ հրամայել էիք տիկին Չիլ,-ծաղրական հայացքը ուղելով դեպի Չերչիլը ասաց Մայքը։ 

- Հե՜յ, հիմար տղա,բառերդ չափավորիր ես քեզ համար Չիլը չեմ այլ Չերչիլը։ 

- Ավարտեցիք՞,կարող՞ ենք գնալ,-ունքերը վեր բարձրացնելով ասաց Ջունը։ 

- Ո՛չ,դուք դեռ պետք է մատուցեք ուտեստը 25 րոպեում,պարզ՞ է։ 

- Տիկին,բայց դա...,-Մայքը դեռ չէր ավարտել իր խոսքը,երբ Ջունն ընդհատեց։ 

- Դա ձեր վերջին առաջադրանք՞ն է տիկին Չերչիլ,և էլ ոչմի պատիժ՞։ 

- Այո։ 

- Շատ լավ,կմատուցենք,-ասելով դա բռնեց Մայքի ձեռքը և գնացին սպասքը լցնելու։

Այդ ընթացքում Ջունն արդեն հասցրել էր ասել թե ինչ է մտածել։ Վերցրեցին սպասքը և սկսեցին վազել այս ու այն կողմ, այնպիսի արագությամբ,որ ուտեստը թափվում էր միջից և մինչև երեխաներին հասնելը գրեթե ոչինչ չէր մնում։ Ճաշարանում իսկական խառնաշփոթ էր սկսվել, ամբողջ ուտեստը այս ու այն կողմ էր թափված,իսկ Չերչիլը և մյուս խոհարարները չէին կարողանում կանգնեցնել նրանց։Մնացել էր 8 րոպե,իսկ Չերչիլը անդադար վազում էր չնկատելով ոտքի տակ ընկած բանանի կճեպն ու ճաշի մնացորդը ոտքը սայթաքեց և ցած ընկավ։ Իսկ երեխաները ձեռքի տակ եղածն իրար էին շպրտում,ողջ ճաշարանում մաքուր հագուստով երեխա չէր մնացել։ Չերչիլը ոտքի կանգնելով այլանդակ տեսք էր ստացել,ու չնայած երեխաների բարկությանը բոլորը միահամուռ քահ քահ ծիծաղում էին։ Չերչիլը բարկության բաժակն արդեն լցվել էր,բայց այն,որ խոստացել էր նրանց այլևս չպատժել,ստիպված բոլորին ուղարկեց իրենց սենյակները, որպեսզի մանկատան աշխատողները ամբողջությամբ մաքրեն մանկատունը։Մինչ Ջունը և Մայքը քայլում էին դեպի իրենց սենյակ,Մայքը խախտելով լռությունը դիմեց Ջունին. 

- Ջուն ծարավ եմ,դու գնա,ես քիչ հետո կմիանամ քեզ։

Ջունը գլխով դրական շարժում ցույց տվեց և գնաց իր սենյակ։ Իսկ մինչ այդ Մայքն արդեն հասել էր աղբյուրի մոտ։Կռացավ, սկսեց ջուր խմել այնպես ասես ո'չ տեսել է ո'չ էլ խմել։Երբ հագեցրեց ծարավը, կտրուկ շրջվեց,ինչի արդյունքում դիպավ ինչ որ անծանոթ մեկի,ով հավանաբար նույնպես նրանցից մեկն էր։ 

- Սեմ Հոքինգս,-ձեռքը մեկնելով դեպի Մայքը ասաց տղան։ 

- Ավելորդ ծանոթության ժամանակ չունեմ, ճանապարհդ շարունակիր,-հեգնեց Մայքն ու ցանկանում էր գնալ,երբ տղան կանգնելով ուղիղ Մայքի դիմաց փակեց նրա ճանապարհը։ 

- Միգուցե լավ ընկերնե՞ր լինենք հետագայում։ 

- Ես բավարարված եմ իմ ընկերներով,իսկ հիմա մի կողմ քաշվիր։ 

- Ուղղակի պատահաբար լսել եմ թե ինչպես ես այստեղ հայտնվել ու կուզենայի նշել,որ քո ընկերները պետք է այստեղ լինեին այլ ո'չ թե դու։ 

- Հերիք է զառանցես,ընկերներիս հետ էլ գործ չունես,պարզ է՞,-բարկացած շարունակեց Մայքը։ 

- Չե՞ս հասկանում,նրանք են մեղավոր, ին՞չ գիտես,այս դարում երբեք ոչ ոքի չպետք է վստահես, վաղն էլ միգուցե Ջունը քեզ լքի կամ էլ քեզ մի նոր փորձանքի մեջ գցի,չես՞ վախենում։

Սեմի խոսքերը ժապավենի պես պտտվում էին Մայքի գլխում ու մի քանի անգամ անդադար կրկնվում,բայց ինչ որ բան էր փոխվում,դա ակնհայտ էր Նույնիսկ նրա համար։Բայց առանց որևէ բառ արտասանելու հրեց Սեմին։ Մտքերը տեղատարափն այնքան շատ էր,որ ինքն էլ չհասկացավ թե ինչպես հասավ սենյակ։Դուռը կիսաբաց էր և պարզ լսվում էր թե ինչ էր խոսում Ջունը,ու չնայած այն բանին,որ Մայքը չէր սիրում ականջ դնել ուրիշի խոսակցությանը,բայց հետաքրքրությունն իրենը արեց։ 

-Տեր՛, լսում ես ինձ թե ո'չ,դա ես հստակ չգիտեմ,բայց քանի դեռ սիրտս լցված է անհուն հավատով, ցանկանում եմ հույզերս կիսել քեզ հետ,հասկանալու համար սեփական ցանկություններս ու պահանջներս, հասկանալու այն ինչը մինչ այսօր իզորու չեմ եղել հասկանալ,իվիճակի չեմ եղել,կամ միգուցե չեմ ցանկացել,քանզի տվյալ պահին ես ինձ երջանիկ եմ զգացել ու ցանկություն չեմ ունեցել կտրվել այդ վայրկյաներից,որոնք առիթ են հանդիսացել դեմքիս սառած միմիկաներին վերհիշելու ժպտալու արվեստը։ Ցանկություններիս տեղատարափը մեկը մյուսին հերթ չտալով անցնում են մտքովս հասկացնելով,որ ժամանակն է եկել խոսել վեհ գաղափարների ու տարբեր աշխարհայացքների մասին։Ես քեզանից խնդրում եմ ուժ,ոչ թե կյանքի հարվածների դեմ պայքարելու համար,այլ ուժ,որ կարողանամ նախ և առաջ ներել ինքս ինձ,իսկ հետո,հետո այն մարդուն ով անասելի ցավ է պատճառում ինձ։ Ուզում եմ կարողանալ կառավարել ինքս ինձ, որպեսզի կռվի ժամանակ,խոսքով մարդուն չփորձեմ լռեցնել,այլ նախ և առաջ ինքս լռեմ,ու լուռ լսեմ,ընդունեմ ցանկացած խոսք,որոնք անխնա կհնչեն իմ մասին,բայց նաև թույլ տուր չմոռանալ ինքս ինձ,քանզի միայն ինձ էլ բավարար է ինձ իրապես ճանաչելը։Թույլ տուր չվազեմ,չփախչեմ խոչընդոտներից, որոնք օգնելու են ինձ,ինքս իմ հանդեպ վաղուց մեռած վստահությունը արթնացնելու համար,չմոռանալով քո մասին,չմոռանալով,որ այն ինչին հասել եմ եղել է քո շնորհիվ։

 Մայքը դանդաղ բացեց դուռը և ոչինչ չհասկանալով ներս մտավ։

Փախուստ՝ սահմանափակ կյանքիցМесто, где живут истории. Откройте их для себя