Քաղաքի բոլոր հեռուստաալիքները քննարկում են վերջին դեպքերը։ Մարդկանց խոսակցության թեման սահմանափակվում է վերջին ցնցող նորություններով։ Բերանից բերան,քաղաքից քաղաք շարժվելով նորությունը կարճ ժամանակամիջոցում դառնում է հայտնի բոլորին։ Նույնիսկ այն ծերունուն,ով չի հետաքրքրվում այդ մեծահարուստի կյանքով։ Այն անգամ քննարկում է փոքրիկ հացատան գեր կինը,ով ամեն անգամ առարկում է իր հետաքրքրությունը այդ ընտանիքի նկատմամբ։
Պատմությունը յուրաքանչյուր բնակիչ պատմում է տարբեր նախաբանով կամ վերջաբանով։ Բամբասանքները բազմազան են,սակայն իմաստը միևնույն է մնում է նույնը՝ հայտնի Լորենցո ընտանիքը ամենևին այն իդեալը չէր,որը մարդիկ սովոր էին տեսնել ավելի քան տասնհինգ տարի։ Այն,ինչպես ցանկացած ընտանիք,ուներ իր կեղտոտ գաղտնիքները,որոնցով դեռևս պատրաստ չէր կիսվել աշխարհի հետ։ Բայց այդպես չէր կարծում նրանց որդին՝ Էնրիկեն։
Լորենցո ընտանիքում իրարանցում էր։ Հայրը ցասումը վերջին ուժերով զսպելով՝ խորհրդակցում էր մենեջերի հետ,փորձելով շտկել թյուրիմացությունը։ Սակայն Միսթր Լորենցոյի համար թյուրիմացությունն այժմ միայն մեկն էր՝ սեփական որդին։ Միսիս Լորենցոն վազում էր ամուսնու հետևից,ինչպես հավատարիմ շունը,ստիպելով նրան ըմպել նյարդերը հանգստացնող դեղամիջոցը և փոքր ինչ քնել՝ լարվածությունից հանդարտվելու համար։
-Լսե՞լ ես,թե ի՞նչ են ասում նրանց մասին,-զույգին ցույց տալով շշնջաց աղախիններից մեկն ընկերուհուն,երբ հսկայական տան փոքրիկ սենյակում նրանք մնացին մենակ։
-Ինչպե՞ս կարող էի չլսել։ Քաղաքը փոքր է,հարգելի՛ս,իսկ բնակիչներն ունեն չափազանց շատախոս բնավորություն,-ընկերուհուն ժպտաց Անժելան։
-Ես իհարկե պատկերացնում էի,որ այս ընտանիքը չի կարող այդքան իդեալական լինել։ Անգամ կասկածում էի,որ Միսթր Լորենցոն կապ ունի թմրանյութերի վաճառքի հետ,կամ այլ անօրինական գործարքների։ Պարզվեց,որ ճիշտ էի։
-Նա չի՛ վաճառում թմրանյութեր,-զարմացավ Անժելան,-ամեն դեպքում այդ մասին դեռ չեմ լսել։
-Գուցե վաճառում է,գուցե և ոչ,-ուսերը թոթվեց առաջին աղախինը՝ Բելլան,-բայց փաստը նրանում է,որ նա զբաղվում էր անօրինական գործարքներով,որոնք գուցե խլում էին մարդկային կյանքեր:
-Ինձ միևնույն է,թե նա ինչով է զբաղվում,-արհեստական անտարբեր արտաբերեց Անժելան,-կարևորը վարձատրում է բարձր և ժամանակին։
-Ճիշտ ես,-բարձր ծիծաղեց Բելլան և շտապեց ավարտել իր աշխատանքը։
Միսիս Լորենցոն,ով թաքուն հետևում էր նրանց զրույցին,գլուխը օրորելով նայում էր երիտասարդ աղախիններին և հազիվ զսպում նրանց անիմաստ բառերի փոխանակությանը վերջ դնելու։ Այժմ այնքան էլ հարմար պահ չէր,որպեսզի հեռացներ աշխատանքից համեմատաբար քչախոս աշխատակիցներին,և ընդուներ մի անծանոթի,ով հաստատ հետաքրքրված կլիներ նոր և ցնցող տեղեկություն ստանալ այն իրարանցումների մասին,որոնք հասանելի չեն լրագրողների արծվի պես սուր աչքերին։ Քաղաքի բամբասանքներն արդեն նրանց լիովին բավական էին և նորերը ստեղծելու առիթ չկար։
YOU ARE READING
Սևն ու Սպիտակը
RomanceԿյանքը ունի երկու երանգ՝ սև և սպիտակ։ Շատերը քայլում են միայն նրա սպիտակ սալիկների վրայով,ոմանք սև,իսկ որոշ միամիտներ փորձում են երկու անհամատեղելին դարձնել համատեղելի։ Մարդիկ լինում են երկու տեսակ՝ բախտավոր և անբախտ,երբեմն հանդիպում են հիմարներ և խ...