POV Enrique
Կյանքն ունի միայն մեկ երանգ՝ սև։ Շատերի համար սա կթվա թերի պատասխան,չէ՞ որ մարդն է ընտրում,թե ինչ գույներով պետք է հագեցնի իր կյանքը։ Ես եմ ընտրել այդ գույնը՝ սևը։
Մարդկանց ամբոխի շարժման մեջ հազիվ եմ կարողանում չկորցնել ինքս ինձ,քանի որ հարյուրավոր մարդիկ զոմբիացած շտապում են մեկ ուղղությամբ՝ ուշադրություն չդարձնելով շրջակա աշխարհի վրա։ ԵՒ ինչու՞ դարձնեն։ Այդպես ավելի հեշտ է ապրել։
Ջեքսը երևի իր տեղը չի գտնում զայրույթից։ Արդեն սովորություն է դարձել,որ պետք է ամեն օր ուշանամ աշխատանքից,սակայն այդ տղան երբեք ցույց չի տալիս,թե որքան դժվար է ինձ հետ աշխատելը։ Գրողը տանի՛,նույնիսկ ինձ հետ շփվելն է ավելի դժվար,քան ատոմային ռումբ պատրաստելը։
Կտրուկ շրջանցում եմ ամբոխին և բարձրանում աստիճաններով դեպի աշխույժ փողոցը։ Բոլոր բնակիչները լայն ժպիտները հագած զբոսնում են ընտանիքներով,կամ իրենց երկրորդ կեսի հետ։ Այս տեսարանը այնքան իդեալական է փոքրիկ ծովափնյա քաղաքի համար,որ նույնիսկ նայելն է անտանելի։
-Պաղպաղակ եմ ուզում,-լսեցի տեսքից հինգ տարեկան տղայի նվնվոցը,ով Շրեկի կատվի աչքերով նայում էր կողքին կանգնած սլացիկ կնոջը։
-Ո՛չ,սիրելի՛ս,պաղպաղակը կփչացնի քո ատամները,-կինը նրբորեն շոյեց փոքրիկի ծնոտը,-մենք չենք ուզում,չէ՞,որ մեր սպիտակ ատամները դառնան դեղին և աղտոտ։
-Ոչ,-չցանկանալով համաձայնեց փոքրիկը։
-Բայց մեկ անգամը ոչինչ չի փոխի,-երկուսին մոտեցավ խիստ կոստյումով տղամարդը,ում ձեռքին կար երեք պաղպաղակ,-դե՛,այդքան բծախնդիր մի՛ եղիր։
-Դու նրան երես ես տալիս,Բրյու՛,-վրդովվեց կինը,բայց թաքնված ուրախությամբ վերցրեց պաղպաղակը։
Ես հասցրեցի միայն տեսնել փոքրիկի անսահման ուրախությունը,մինչ ներքին տագնապս կհասցներ ուժգնանալ և ստիպել խափանել բոլոր պլանները։ Հայացքս ընկավ ձեռքիս ժամացույցին,որը և ստիպեց արագացնել քայլերս։
Վազքիս ընթացքում փորձում էի գիտակցությունիցս դուրս մղել տհաճ զգացողությունը,որն առաջանում էր ամեն անգամ,երբ հանդիպում էի չափից դուրս իդեալական ընտանիք,կամ ընդհակառակը՝ բծախնդիր ծնողներ,ովքեր հաշվի չէին առնում իրենց երեխայի կարծիքը։
-Ես չեմ հավատում,-աչքերը գլորեց Ջեքսը,երբ վերջապես հայտնվեցի սրճարանում ու մոտեցա նրան,-ընդամենը տաս րոպե,-նա հսկա ափով տմբտմբացրեց ուսիս,-այդպես շարունակի՛ր,շուտով գուցե ազատվես ուշանալու սովորությունիցդ։
YOU ARE READING
Սևն ու Սպիտակը
RomanceԿյանքը ունի երկու երանգ՝ սև և սպիտակ։ Շատերը քայլում են միայն նրա սպիտակ սալիկների վրայով,ոմանք սև,իսկ որոշ միամիտներ փորձում են երկու անհամատեղելին դարձնել համատեղելի։ Մարդիկ լինում են երկու տեսակ՝ բախտավոր և անբախտ,երբեմն հանդիպում են հիմարներ և խ...