Մաս 4

54 0 0
                                    

Pov Enrique

Անտանելի երկար թվացող հոգեբանության դասախոսությունը անվերջ էր թվում։ Նստելով լսարանի ամենավերջին նստարանին՝ փորձում եմ աննկատ մնալ դասախոսի համար,որպեսզի չփորձվի հիմար հարցերով անհանգստացնել ինձ։

-Չար և բարի,-նա քայլերով սկսեց չափել սենյակը,-Աստված և Դև,հավատարմություն և դավաճանություն,սեր և ատելություն,-Միսթր Մորենոն սպասողական նայեց լսարանին,-նկատու՞մ եք,թե ինչպես են այս բառերն իրար մեջ փոխկապակցված։

-Բոլորն ասվում են միևնույն ձանձրալի՜ տեմբրով,-նախավերջին բառը քաղցր երկարացնելով՝ իր տեղից բարձր բացականչեց Դիեգոն,և ի պատասխան ստացավ հիացմունքով լցված դատարկ ծիծաղներ։

Դասախոսը միայն ծանր հառաչեց և շարունակեց իր խոսքը։

-Չե՞ք ցանկանում նկատել այս բառերի կապը,-նա չէր նահանջում։

-Հակադրություններ,-առաջին նստարանից բարձրաձայնեց Կարմելան,ում ոսկեգույն երկար վարսերն ամբողջովին ծածկում էին սլացիկ,սակայն դեռ աղջկական մեջքը,-ապրելով երկրագնդի վրա,պարզապես անհնար է պատկերացնել ցանկացած իր կամ երևույթ,որն իր հակապատկերը չունենա։

-Լիովին հանաձայն եմ,-դասախոսը հաճույքով հակաձայնեց,-եկեք սկսեք ամենաակտուալ հարցից։ Ի՞նչ եք հասկանում սեր բառը լսելիս։

Դասախոսը թույլ է տալիս,որ լսարանում որոշ ժամանակ լռություն տիրի,քանի որ յուրաքանչյուրն այդ պահին զբաղված էր իր մտքերն ի մի բերելով,սակայն անգամ չնկատեց,թե սեփական հայացքն ինչպես փոխվեց այդ հարցը տալիս,ինչպես թեթևակի դող անցավ նրա մարմնով։

Դժվար էր երևի խոսել սիրո մասին,երբ սիրածդ էակը մահանում է անհեթեթ ավտովթարից,իսկ երկուամյա դուստրդ՝ զոհ է դառնում քաղաքով մեկ շրջող խելագարներին,ովքեր ամենադաժան միջոցներով ծաղրի են ենթարկում մարդկային մարմինները։

Ես միաժամանակ և՛ հիանում եմ մեր փոքրամարմին դասախոսով,և՛ երբեմն խղճում նրան,քանի որ ավելի քան քսան տարիների ընթացքում,նա չկարողացավ հաղթահարել ցավն ու նոր ընտանիք ձեռք բերել։ Չգտավ նրան,ում ափն ամուր բռնած կդիմավորի խոր ծերունական տարիքը,կամ նրան,ով նրան մեկ բաժակ ջուր կտա։

-Ի՞նչ կարծիքներ կան,-նրա աչքերն անցան լսարանով և կանգ առան Դիեգոյի վրա,-Միսթր Դիա՛ս,խնդրում եմ,մեկ րոպե կտրվեք ձեր չափազանց հետաքրքիր զբաղմունքից և պատասխանեք հարցիս։ Ըստ ձեզ,ի՞նչ է սերը։

Սևն ու ՍպիտակըWhere stories live. Discover now