POV Caroline
Կյանքն անդադար ճանապարհորդություն է՝ ժամանակի,տառապանքի և ցավի միջով: Սա ես հասկացա դեռ ինը տարեկանում,երբ հանկարծակի լսեցի հորս և անծանոթ տղամարդու խոսակցությունը՝ իմ մասին: Զգացի,երբ հայրս նկատեց ինձ դռան փոքրիկ փեղկից և արցունքն աչքերին խնդրեց ինձ գնալ իմ սենյակ: Այդ ժամանակ ես առաջին անգամ արցունքներ տեսա հայրիկիս աչքերում,սակայն մինչև հիմա չգիտեմ դրանց պատճառը: Եվս մեկ անգամ այդ ամենում համոզվեցի,երբ հայրս կարգադրեց հավաքել տան բոլոր իրերը,քանի որ մենք լքում ենք Նորվեգիան: Ցավոք,դա իմ վերջին ցավալի բաժանումը չէր հարազատ տան պատերից և սիրելի ընկերներից:
Այժմ հետևելով ինքնաթիռի հետ միասին լողացող ամպերին,ես փորձում եմ համակերպվել այն մտքին,որ իմ կյանքը ստիպված եմ կրկին սկսել նոր էջից: Չեմ ցանկանում մտածել այն մասին,որ հարկադրված եմ հերթական անգամ գրավել ուսուցիչների ուշադրությունը,չդառնալ աշակերտների ծաղրանքների,հիմար կատակների առարկա,կամ վատագույն դեպքում մոխրագույն մկան նման քայլել դպրոցի միջանցքներով:
Իմ տասնյոթ տարիների ընթացքում ես հացրել եմ փոխել ավելի քան ութ դպրոց: Ամենաքաղցր հիշողությունները իհարկե կապված էին Նորվեգիայի հետ,որտեղ առաջին անգամ մտա դասարան այն երեխաների հետ,ում հետ,կարելի է ասել,մեծացել եմ ձեռք ձեռքի բռնած: Ցավոք,ավագ դպրոցը շատերին է փոխում,և քչերի հետ է պահպանվել կապը: Ավագ դպրոցի տարիները սկսեցին Չիլիում,և սպատրաստվում եմ ավարտել Իսպանիայում:
Վստահ եմ,կգտնվեն այնպիսի խելագառներ,ովքեր կցանկանան հայտնվել իմ տեղում և այցելել աշխարհի տարբեր քաղաքներ,ապրել տարբեր միջավայրերում և մարդկանց մեջ: Սակայն,դա այդքան էլ հեշտ առաջադրանք չէ: Դա ունի հազարավոր վատ,ցավոտ և անարդար կողմ,քան լավ։
Նախ և առաջ դու չես կարող հստակ ասել,թե որտեղ է քո իսկական տունը: Մի օր դա կարող է լինել Բերգենը,հաջորդ օրը հանրահայտ Փարիզը,կամ փոքրիկ Կաստրո քաղաքը: Դու չես հասցնում հարմարվել Բեռլինի միջավայրին,նրա ավանդույթներին և սովորույթներին,երբ ստիպված ես լինում մեկնել Օստին: Չես կարող ձեռք բերել մշտական ընկերներ,քանի որ հաշված օրերից ստիպված պետք է լքես նրանց: Չես կարող ոչ ոքին վստահել քո սրտում կուտակված գաղտնիքները,քանզի ոչ ոքին երկար ժամանակ չես ճանաչում,և հիմնականում ավագ դպրոցում սեփական միամտությունդ կարող է տարիդ վերածել իսկական քաոսի՝ լի ծաղրանքներով, վիրավորանքներով և անդադար թափվող արցունքներով։
Ամենամեծ թերությունը նա է,որ բոլոր վայրերում դու օտար ես։ Բոլորը քեզ նայում են ինչպես նորեկ,ուրիշ տիեզերքից իջած անձնավորություն,ով երբեք իր տեղը չի գտնի նրանց մեջ։ Յուրաքանչյուր աշակերտ,ուսուցիչ և հարևան քեզ օտար կլինի,անհամապատասխան, որքան էլ փորձես միաձուլվել նրանց միջավայրի հետ։ Չլինել սև աղավնին՝ սպիտակների մեջ։
YOU ARE READING
Սևն ու Սպիտակը
RomanceԿյանքը ունի երկու երանգ՝ սև և սպիտակ։ Շատերը քայլում են միայն նրա սպիտակ սալիկների վրայով,ոմանք սև,իսկ որոշ միամիտներ փորձում են երկու անհամատեղելին դարձնել համատեղելի։ Մարդիկ լինում են երկու տեսակ՝ բախտավոր և անբախտ,երբեմն հանդիպում են հիմարներ և խ...