Մաս 3

47 0 0
                                    

POV Caroline

-Պատրա՞ստ ես վերջին ուսումնական տարվա առաջին օրվան,-օպտիմիստորեն հարցրեց հայրս։

-Ինչպես մի՛շտ,-մարտական կեցվածք ընդունելով պատասխանեցի ես,հյութից վերջին կումն անելով և նախաճաշի ափսեները լվացարանում դնելով։

-Որոշե՞լ ես,ինչպե՞ս ես գերելու բոլորին,-խորամանկ ժպպտաց հայրս։

-Վերջացրու՛,-բարձր ծիծաղեցի ես։

Որոշ ժամանակ անց հայրիկիս մեքենան կանգ առավ հսկայական շինության առաջ,որտեղ բազմել էին տարատեսակ աշակերտներ։

-Քեզ հաջող օր եմ մաղթում։ Ամեն ինչ լա՛վ կլինի,խիզա՛խս։

-Քեզ նույնպես,-հայրիկիս այտը համբուրելուց հետո ևս մեկ հայացք եմ նետում դպրոցին և խորը շունչ քաշելուց հետո՝ գնում ընդառաջ նոր և ձանձրալի ուսումնական տարուն։

Աշակերտների ամբոխն իր նյարդայանացնող բարձր աղմուկով էր լցնում դպրոցի հսկայական բակը։ Երկարատև արձակուրդներից հետո իրար կարոտած ընկերները ջերմ գրկախառնվում էին,բացականչում հիացմունքի խոսքեր,թե որքան են փոխվել ընկերուհիները,կամ ինչքան գեղեցիկ է արևայրույքը։

Իմ աչքերից աննկատ չմնացին նաև այնպիսինները,ովքեր մեկուսացված եռուզեռից՝ ընկղմված էին սեփական աշխարհում,լիներ դա ընթերցում,երաժշտության ունկդրում,թե վիդեոխաղերի աշխարհում բարձր բարձունքների նվաճում։ Անկեղծ,այդպիսինները չէին ընդգծվում և դժվար էր նրանց նկատելը,սակայն ինչպես հայրս էր սիրում իմ մասին ասել,աչքերս ի զորու են նկատել նույնիսկ հանրահռչակ նկարիչների բաց թողած աննշան գծերը։

Չցանկանալով ոչ ոքի հետ ծանոթանալ,սովորությանս համաձայն,որքան հնարավոր է հեռու եմ կանգնում աշակերտների խմբից,և գտնելով միակ ազատ նստարանը՝ շտապում եմ նրա ուղղությամբ։

Արևն անգութորեն իր ճառագայթներն էր ուղարկում երկիր մոլորակ,որոնք ստիպում էին կկոցել աչքերն ու հայացքը հեռացնել լազուր երկնքից։ Սակայն ամենավերջին խելագարի նման շարունակում էի պայքարել հայացքս հեռացնելու ցանկությունից և հետևել ամպերի հետաքրքիր շարժմանը,ովքեր ցանկասեր քամու քմահաճույքներից դրդված՝ մերթընդմերթ փոխում էին սեփական կառուցվածքը։ Կարելի է ասել,նույնը կատարվում է նաև կյանքում,երբ մարդիկ մոռանալով սեփական ինքնասիրության և կյանքի մասին՝ մոլեգնորեն կատարում են իրենցից բարձր գտնվող անձանց պահանջները։

Սևն ու ՍպիտակըWhere stories live. Discover now