Pov Enrique
Ծովափն անհանգիստ էր։ Նրա անկառավարելի ալիքները բարձր ձայնով դիպչում էին դուրս խոյացած սրածայր ժայռերին՝ նրանց քաղցր համբույր նվիրելով։ Ալիքները ծփում էին, ծավալվում և խաղում զեփյուռի հետ, ով քնքշությանբ շոյում էր նրանց, երբեմն բարձրացնում օդ, իսկ երբեմն էլ պարզապես նրանց ջրերի հետ խաղալով։
Ալիքները հասնում էին և խուտուտ տալիս ոտքերս, մաքրում ավազի վրա գրված անհասկանալի նշույլներն ու կրկին վերադառնում հետ՝ դեպի մայրակամ տաք գիրկը։
Ավազն աննկարագրելի մեծ ցանկությամբ էր սպասում նրանց վերադարձին, կրկին անմոռաբար տրվելով նրանց, մոռանում բոլոր պարտականություններն ու անցանկալի անցյալը։ Նա իր յուրաքանչյուր քարն ու փոշին նվիրում էր ծովին, պահում իր մեջ նրա խոնավությունն ու ջերմությունը։
Ծովը հանգստություն էր ներշնչում։ Ասես նրա մեջ գտնվող յուրաքանչյուր կաթիլը նյարդայնության դեմ պայքարող էլեքսիր էր, որն ի զորու էր լռեցնել անցանկալի զգացողության բոլոր շշնջյունները։
Թիկնում եմ ավազից դուրս խոյացած փոքրիկ ծառի բնին, որի կոշտությունը պարզապես աննկատելի է դառնում, երբ նայում ես դիմացդ բացված աստվածային տեսարանին, զգում ես սառը քամու հպումներն ու թույլ անձրևի կաթիլները, որոնք պարուրելով այտերդ՝ հետևելով անլսելի երաժշտության ռիթմին, ընկնում են ցած, թրջում վերնաշապիկդ և անհայտանում։
Ծանր հառաչանք եմ արձակում՝ մտքերով վերադառնալով անցյալ, որն այդքան շատ եմ ցանկանում մոռանալ, սակայն ոչ փոխել։ Ցանկանում եմ հիվանդանալ սուր հիշողության կորստով, մոռանալ բոլոր անցանակալի դեպքերն ու դեմքերը, փոխել ապագաս՝ փոխել ամեն ինչը։
Երկու տարի, երեսունչորս օր, տասը ժամ և մեկ րոպե ...
Ժամը երեկոյան ինն է, իսկ այն ժամանակ առավոյան տասներկուսն անց մեկ, և լույս տեսավ բախոտորշիչ հոդվածը՝ «Աստղային սկանդալներ» անհայտ թերթում, որն ընթերցում էին շատ քչերը։ Սակայն, այդ հոդվածը մեծ հայտնություն բերեց այդ թերթին։ Վստահ եմ, եթե այդ թերթի տերն իմանար իմ գտնվելու վայրի մասին՝ անկասկած շնորհակալագիրներ և վարդի մեծ փնջեր կուղարկեր այդ հասցեով։
Շատ եմ մտածել, թե ինչպե՞ս կվարվեի, եթե ինձ տային մեկ հնարավորություն անցյալս փոխելու։ Ոչ, այդպես չէ։ Եթե տային հնարավորություն կոնկրետ այդ քայլս փոխելու, կօգտվեի՞ դրանից։ Եթե անկեղծ՝ մտածմունքներս միշտ ինձ տարել են դեպի փակուղի, սակայն պետք է մի փոքր պարծենամ, ասելով, որ երբեք չեմ զղջացել այդ քայլիս համար։ Այս ամենից էլ հետևություն, որ չէի փոխի ոչինչ։
YOU ARE READING
Սևն ու Սպիտակը
RomanceԿյանքը ունի երկու երանգ՝ սև և սպիտակ։ Շատերը քայլում են միայն նրա սպիտակ սալիկների վրայով,ոմանք սև,իսկ որոշ միամիտներ փորձում են երկու անհամատեղելին դարձնել համատեղելի։ Մարդիկ լինում են երկու տեսակ՝ բախտավոր և անբախտ,երբեմն հանդիպում են հիմարներ և խ...