***

56 3 0
                                    

Նա անհանգիստ նստած էր, երբ ես ներս մտա:
-Բուժքույրից էի Ձեր համարը վերցրել։
-Հասկացա: Մի քանի օր է, ինչ լուր չկա քեզանից: Հիվանդանոց ինչու՞ չէիր գալիս: Պետք է վերջին անգամ ստուգվեիր:
-Ես դրա համար չեմ եկել այստեղ ու ամենևին էլ ինձ չի հետաքրքրում առողջությունս։
-Եթե այսօրվա քո զանգի պատճառը այն օրվա իմ համբույրն է, և եթե դու ներեղություն ես ակնկալում լսել ինձնից, ուրեմն իզուր: Ես չեմ ափսոսում, որ համբուրել եմ քեզ: Սիրտս ուզեց: Սրտի դեմ մենք անզոր ենք: Ինքդ սիրում ես, գիտես:
-Ուզում եք ասել, որ դուք....
-Ես ասացի այն, ինչ ուզում էի:
-Լավ: Երկու օրից մեկնում եմ: Տոմսն արդեն գնել եմ:
Նրա խոսքերը սառը ցնցուղի պես սթափեցրին ինձ:
-Մեկնու՞մ ես:
-Ճնշված եմ ինձ զգում այստեղ: Ամեն մի ծակուծուկ անցյալս է ինձ հիշեցնում: Ուզում եմ նորից ապրել: Ուզում եմ նոր էջից կյանքս սկսել, իսկ էստեղ' էստեղ ապագաս ես չեմ տեսնում:
-Ապագա ամեն տեղ կա: Դու կարող ես փախչել քո անցյալից, ազատվել բոլոր հիշողություններից, մի երկրից մյուսը գնալ նոր կյանք սկսելու նպատակով, բայց չի ստացվի, եթե մտքերդ միայն անցյալի հետ են կապված:
Ես չգիտեի' հետ պահե՞լ նրան, ասել, որ ես պատրաստ եմ այս կարճ կյանքս հավերժացնել նրան լսելով, սիրելով ու կողքին լինելով, թե՞ բարի ճանապարհ մաղթեմ ու անպաշտպան թողնեմ նոր՝ սրտումս ծիլ դրած սիրո սերմերը: Ժամանակ չկար երկար մտածելու: Շատ հաճախ ամենակարևոր որոշումները հապճեպ են կատարվում, և միայն հետևանքներն են, որ ամբողջ կյանքում իրենց ազդեցությունն են ունենում մեր վրա:
Նա պատրաստվում էր դուրս գալ:
-Մի' գնա
-Ի՞նչ,- Ադելինան հանկարծակիի եկավ:
-Մնա ինձ հետ: Ես չգիտեմ ինչու, չգիտեմ ինչպես, բայց սիրում եմ քեզ
Ադին զարմանքից քարացել էր ու կորցրել խոսելու ունակությունը....

Խաչվող ՈւղիներМесто, где живут истории. Откройте их для себя